Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Երկրադինամիկայի և վտանգավոր երկրաբանական երևույթների լաբորատորիա
Լաբորատորիայի մասին Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական արդյունքները Հրատարակումներ

Լաբորատորիայի մասին

Երկրադինամիկայի և վտանգավոր երկրաբանական երևույթների լաբորատորիան հիմնադրվել է 2006 թ-ին:
Գիտական հիմնական ուղղություններն են.
  • Տարածաշրջանի երկրադինամիկական առանձնահատկությունների և գործընթացների ուսումնասիրությունը:
  • Վտանգավոր երկրաբանական երևույթների (ակտիվ խզվածքներ, սողանքներ, հողերի հեղուկացում և այլն) հետազոտություն, նրանց փոխկամպվածության և փոխազդեցության ուսումնասիրությունը:
ՀՀ տարածքի ակտիվ խզվածքների ուսումնասիրությունը կտրուկ զարգացավ Սպիտակի 1988թ. երկրաշարժից հետո: Սկիզբ դրվեց միջազգային ամենահեղինակավոր գիտական կենտրոնների հետ համագործակցության: ՀՀ տարածքում ակտիվ խզվածքների ուսումնասիրությունները իրենց մեթոդաբանությամբ և ստացված արդյունքներով բարձրացվեցին ժամանակակից մակարդակի:
Ուսումնասիրությունները ներառում են նաև խզվածքների երկրաչափության, ակտիվության և վտանգի բաղադրիչների (մագնիտուդա, կրկնելիություն, կինեմատիկան և այլն) գնահատումը, երկրորդային երևույթները (սողանքներ, փլուզումներ, նստեցումներ, հողերի հեղուկացում և այլն) և դրանք առաջացնող մեխանիզմները: Առանձնահատուկ հաջողություններ են արձանագրվել և հնասեյսմաբանության արխեոսեյսմաբանության բնագավառներում:
Կազմվել են Հայաստանի և շրջակա տարածքների ակտիվ խզվածքների, ինչպես նաև երկրաբանական այլ վտանգների` մասնավորապես սողանքների, նոր քարտեզներ:
2010 թ. «ՆորԱտոմ» միջազգային կոնսորցիումի կազմում իրականացվել են նոր հայկական ատոմակայանի նախատեսվող տարածքի դաշտային (ընդհանուր 250 կմ դաշտային երթուղիներով) և լաբորատոր աշխատանքներ ակտիվ խզվածքների ներուժի գնահատման նպատակով: Կազմվել է ակտիվ խզվածքների նոր սեյսմատեկտոնական մոդել:
Կազմվել են մի շարք բնակավայրերի՝ հատկապես Երևանի ագլոմերացիայի սեյսմաշրջանացման մանրամասն դետերմինիստական և հավանականային քարտեզներ :
ԵԳԻ այլ լաբորատորիաների հետ համատեղ ուսումնասիրվում են Փոքր Կովկասի օֆիոլիտային գոտիները: Կազմվել են երկրաբանական կտրվածքներ և կատարվել են հնէաբանական և հասակների իզոտոպային որոշումներ: Իմի են բերվել Հայաստանի մեզոզոյան հասակի օֆիոլիտային համալիրների ուլտրահիմքային ապարների քիմիական կազմերի տվյալները և կատարվել է նրանց պետրոքիմիական վերլուծությունը: Կատարվել է ուսումնասիրություններ Բազումի հորստի  օֆիոլիթների  նստվածքաբանության պրոբլեմների,  օֆիոլիտային գոտիների կազմում կավային նստվածքային ցեմենտի պետրոգրաֆիայի  և պետրոքիմիայի վերաբերյալ: Արդյունքները վկայում են, որ օֆիոլտային գոտիները լցոնվել են օվկիանոսային կեղևի բեկորներով նստվածքային ավազաններում: Համալիր ուսումնասիրությամբ և խաչաձև վերլուծություններով վերականգնվել է տարածաշրջանի երկրաբանական պատմությունը, սուբդուկցիոն, կոլլիզիոն գործընթացների առանձնահատկությունները և ժամանակները: Առաջարկվել է տեկտոնական գոտիավորման նոր սխեմա:
Հայ-Ֆրանսիական համագործակցությունը Մոնպելե համալսարանի սկսված դեռ 1988թ. Սպիտակի աղետից անմիջապես հետո, շարունակում է բարգավաճել: Մասնավորապես իրականացվել են աշխատանքներ, որոնք վերաբերվում են Ամասիայի և Սյունիքի տեղամասերում ակտիվ խզվածքի առանձնահատկությունների բացահայտմանը և ճշգրտմանը: Համալիր ուսումնասիրություններ են իրականացվում Խոնարհասարի ակտիվ սեգմենտի հարավային (հյուսիսային Սյունիք) ճյուղավորումների գոտում: Նախապես ընտրված տեղանքներում, իրականացվում են պալեոսեյմաբանական (փորվում են խրամուղիներ) և արխեոսեյմաբանական հետազոտություններ: Համագործակցությամբ Մեծ Բրիտանիաի, Գլազգոյի CUIRC գիտական կենտրոնի հետ իրականացվում են վերցված նյութերի իզոտոպային հասակագրումեր: Իրականացվում են բազմաթիվ տեղագրական պրոֆիլներ, եռաչափ հանույթներ և աէրոնկարահանումներ:Այդ աշխատանքների շրջանակներում 2016թ. իրականացվել է թեկնածուական դիսերտացիայի պաշպանություն, ընթացքի մեջ է մեկ այլ թեկնածուական աշխատանք:

<<Կառուցվածքային ժառանգականության դերը հարավ-արևելյան Միջին-արաքսյան միջլեռնային գոգավորության երկրադինամիկական զարգացման մեջ սալերի տեկտոնիկայի տեսանկյունից>>  թեմատիկ աշխատանքի շրջանակնորում  ստացվեցին բազմաթիվ երկրադինամիկական, երկրաբանական, երկրաբանա-կառուցվածքային նորագույն տվյալներ: Առաջարկվեց ՀՀ Արարատյան գոգավորության հարավ արևելյան հատվածի երկրադինամիկ ներ մոդել: Հայտնաբերվել են նոր ֆորմացիաներ և բացահայտվել են անհայտ կառույցներ, այդ թվում մակերեսային խախտումներ Արարատյան դաշտի սահմաններում: ճշգրտվել է տարածքի կառուցվածքային երկրաբանությունը. կազմվել են նոր կտրվածքներ Ուրցի և Դագնայի անտիկլինորիումներում, հայտնաբերվել են անհայտ վրաշարժեր, հրաբխային Չորրորդական ակտիվության պիրոկլաստներ, կազմվել է 1:200 000 մասշտաբի երկրաբանական գարտեզ:

2010 թվականից հայ - ֆրանսիական սուզորդական կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացվում են ստորջրյա հետազոտություններ Սևանի ավազանում: Մասնավորապես ուսումնասիրվում են Փոքր Սևանի ամենախոր հատվածի հատակի ռելիեֆն, որտեղով անցնում է Փամբակ - Սևան - Սյունիք խզվածքը և որի ակտիվությամբ պայմանավորված է խորջրյա իջրույթը, ինչպես նաև Նորատուս-Քանագեղի խզվածքի գոտու ստորջրյա հատվածը: <<Սևանի ավազանի հարավ-արևմտյան հատվածի կառուցվածքային և շերտագրական առանձնահատկությունները տեկտոնական զարգացման տեսանկյունից>> 15T-1E041 ծրագրի շրջանակներում, Նորատուս-Քանագեղի խախտման գոտում 2016թ. հայտնաբերվել ու փաստագրվել է ստորջրյա աղբյուրների շարք, որոնք ցույց են տալիս խախտման գոտու տարածումը լճի ափամերձ գոտում:

Հայ ռուսական <<Հյուսիս-արևմտյան Հայաստանի Չորրորդական երկրադինամիկան>> 15RF-31 ծրագրի շրջանակներում իրականացվել են կառուցվածքային երկրաբանական, շերտագրական հետազոտություններ  Շիրակի գոգավորության Արապիի և Անիի շերտախմբերի տարբեր մերկացումներում (մասնավորապես Հայկավանի, Գյումրու օդանավակայանի): Կատարվել են նմուշարկումներ պալեոմագնիսական, լիթոլոգիական և պալեոնտոլոգիական վերլուծությունների և  վերցվել են ծածկող տուֆերի, անդեզիտենրի նմուշներ հասակագրումների համար:
Կիրառական սեյսմաբանության բնագավառում իրականացվում են տեսական հետազոտություններ Երկրի մակերևույթի շարժումների գրանցման ուղղությամբ: Ուժեղ երկրաշարժը դիտարկելով որպես երկրի մակերևույթի ակնթարթային խզման հետևանք, առաջարկվում է խզվածքի տիրույթում և նրանից որոշակի հեռավորության վրա գրունտի մասնիկների լայնական սեյսմիկ տատանումների արագությունների մեծության որոշման եղանակ՝ կախված երկրաշարժի մագնիտուդից: Ստացված արդյունքները կարող են օգտագործվել կանխագուշակվող M ≥ 6.0 երկրաշարժի դեպքում երկրի մակերևույթի վրա խզվածքից տիրույթում և նրանից տրված հեռավորության վրա գտնվող, ըստ սեյսմիկ հատկությունների տարբեր կարգի, շինհրապարակների համար, սինթետիկ սեյսմոգրամներ և աքսելերոգրամներ ստանալու համար:

Շարունակվում են աշխատանքները արխեոսեյսմալոգիայի և պալեոսեյսմալոգիայի բնագավառում Եգիպտոսում Ամենհոթեփ-III տաճարում, բացահայտվել են կոլոսների (հսկայածավալ արձանների) վրա ետ-երկրաշարժային վերականգնումներ և երկրաշարժի շերտագրական ապացույցներ, մասնավորապես հողերի ջրիկացման նոր օբեկտներ, փլուզումներ, դայկաներ, կոնվուկցիաներ:

LIA ծրագրի համաֆինանսավորմամբ, համագործակցությամբ Լիոնի Մեզոն Դե Օրիենտ համալսարանի հետ համատեղ իրականացվում են արխեոսեյսմաբանական հետազոտություններ Էրեբունու հուշահամալիրում, բացահայտվել են հայտնավերված մակերեսային պատռվածքի հետ կապված նոր դեֆորմացիաներ, իրականացվել են երկրաբանական հետազոտություններ նրանց ծագումնաբանության բացահայտման ուղղությամբ: Իրականացվել են արխեոսեյսմաբանական հետազոտություններ Գառնի գյուղի հուշարձաններում, մասնավորապես կենտրոնական մասում գտնվող Խումարավանքի համալիրում: Ուսումնասիրվել են վերականգնողական աշխատանքները և կատարվել են հետևություններ հնարավոր ավերածությունների մասին: Իրականացվել է հուշարձանի կարևոր դետալների մանրամասն հատակագծումներ: