Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Երկրատեղեկատվության լաբորատորիա
Լաբորատորիայի մասին Թվային քարտեզներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական արդյունքները Հրատարակումներ

Լաբորատորիայի մասին

1984 թվականին ԵԳԻ տնօրեն ակադեմիկոս Ա.Տ.Ասլանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Երկրաբանությունում մաթմատիկական մեթոդների կիրառման» լաբորատորիա։ Հետագայում այն Երկրաբանական ինստիտուտի կառուցվածքային և թեմատիկ փոփոխությունների նպատակով վերակազմավորվեց որպես Երկրատեղեկատվության լաբորատորիա։

Իր գործունեության ընթացքում լաբորատորիան անցել է երկրաբանական ինֆորմատիկայի զարգացման հաջորդական փուլեր՝ երկրաբանական տվյալների վիճակագրական մշակման մեթոդներից մինչև երկրաբանական օբյեկտների և գործընթացների տարածական մաթեմատիկական և տեղեկատվական մոդելավորում և թվային քարտեզագրում։ Լաբորատորիան առաջիններից մեկը սկսեց զբաղվել Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) մշակմամբ և կիրառմամբ ՀՀ օգտակար հանածոների  հանքավայրերի, երկրաբանական կառուցվածքի և ջրաբանության ու ջրային ռեսուրսների ուսումնասիրության և կառավարման ասպարեզում:

Ներկայումս լաբորատորիայի հիմնական ձեռբերումները հետևյալ ասպարեզներում են. ՀՀ տարածական տվյալների մեծածավալ հենքի ստեղծում` 100-ից ավելի թեմատիկ շերտերով, մշակված մոդելավորման եղանակներ և կիրառական ծրագրեր (ռելիեֆի քանակական վերլուծության և մորֆոկառուցվածքների տարանջատման, մակերևութային ջրային հոսքերի հաշվարկման և վտանգավոր ծախսերի կանխատեսման, բնական և  մարդածին աղետների վտանգների և ռիսկերի, բնակչության խոցելիության գնահատման նպատակով), առցանց գործող  նոր սերնդի ԱՏՀ-ներ: Վերջինիս օրինակ է 2016-2017թթ. մշակված համացանցում  իրական ժամանակում գործող սողանքների մոնիտորինգի համակարգը:

Լաբորատորիան ստեղծման օրվանից ղեկավարում է ե. գ.թ. Ա.Ավագյանը: