Գիտական արդյունքները
Երկրաբանական տվյալների մոդելներ և հենքեր.
• ՀՀ մագմային, մետամորֆային, մետաղածնային ասոցիացիաների և հանքավայրերի Ա ՏՀ մշակում և թվային քարտեզների հետ երկրաբանական որոնման և հետախուզման տվյալների կապակցում: • ՀՀ տարածքի հիդրոլոգիական տվյալների կազմակերպման մոդելի մշակում: • Ջրհեղեղների, սելավների ռիսկի քարտեզագրում և կրիտիկական ծախսերի ու ջրհեղեղների ռիսկի կապի որոշում: • ՀՀ տարածքի թվով 120 ակտիվ և վտանգ ներկայացնող սողանքային մարմինների և տեղամասերի անձնագրերի, տվյալների հենքի և տեղադրման թվային քարտեզի մշակում: • ՀՀ տարածքի բնական և տեխնածին վտանգների և ռիսկերի համացանցում գործող էլեկտրոնային ատլասի մշակում և գործարկում, Իրական ժամանակում` համացանցում գործող սողանքների մոնիտորինգի համակարգի ծրագրային ապահովման մշակում և գործարկում ( ՀՀ տարածքի օրինակով), 2016-2017, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագիր:
Թվային քարտեզներ.
Երկրաբանական փոփոխականների անընդհատ մակերևույթների մոդելներ.
-
Կառուցվել են քիմիական էլեմենտների պարունակությունների մակերևույթներ և ուսումնասիրվել են երկրաքիմիական դաշտերի կառուցվածքն ու օրինաչափությունները (Ագարակի պղինձ- մոլիբդենային հանքավայրի և Գեղի գետի ավազանի օրինակով)
-
Մոդելավորվել են հանքային մարմինները և ուսումնասիրվել են հանքայնացման օրինաչափությունները (Ագարակի պղինձ - մոլիբդենային հանքավայրի օրինակով)
-
Կառուցվել են ռելիեֆի ձևաչափական մոդելներ - ռելիեֆի թվային մոդել, լանջերի անկման, կողմնադրությունների և թեքությունների (վերտիկալ, հորիզոնական, առավելագույն, նվազագույն և միջին թեքության) և վերտիկալ կտրտվածության մոդելներ :

Պղնձի և մոլիբդենի կոնցենտրացիաների համատեղ բաշխումը Ագարակի պղնձի հանքավայրի օրինակով
ԱՏՀ նախագծեր.
- ՀՀ ջրային ռեսուրսների կադաստրի ԱՏՀ
- Երևան քաղաքում ուժեղ երկրաշարժերի հետևանքների կանխատեսման ԱՏՀ
- ՀՀ տարածքի պլիոցեն-չորրորդական հրաբխականության ԱՏՀ
- ՀՀ տարածքի սողանքների ԱՏՀ
- Փամբակ-Դեբետ և Աղստև գետերի ավազաններում բնական վտանգների և ռիսկերի ԱՏՀ
- Հրազդան գետի ստորին հոսանքի էկոլոգիական ռիսկերի ԱՏՀ

ՀՀ ջրային պետական կադաստրի ԱՏՀ
ԱՏՀ և ծրագրային միջոցներ.
|