Նորություններ և Հայտարարություններ

Հետազոտություններ

Պետրոգրաֆիա և պետրոլոգիա 

Նստվածքային, հրաբխանստվածքային, մագմատիկ և մետամորֆային ապարների երկրաքիմիական անալիզ, պետրոգրաֆիական (շլիֆերի նկարագրություն), պետրոլոգիական, գենեզիսին նվիրված ուսումնասիրություններ:

Միներալոգիա

Հատիկաչափական, միներալոգիական անալիզ` իմերսիոն մեթոդով:

Կառուցվածքային երկրաբանություն և տեկտոնիկա

Ծալքավոր ավազանի, օֆիոլիթային գոտիների կառուցվածքային, տեկտոնական ուսումնասիրություններ:

Նստվածքային երկրաբանություն

Նստվածքակուտակմանը, շերտագրությանը և լիթոդինամիկ պրոցեսններին նվիրված հետազոտություններ: Բիթումինալոգիական անալիզ:

Հնէաբանություն

Հնէաբանական (կոնոդոնտներ, բրախիոպոդներ, ֆորամինիֆերներ, դիատոմեաներ, ծաղկափոշի) ուսումնասիրություններ:

Հրաբխագիտություն

Հրաբուխների կառուցվածքային տիպերի, կազմի, հրաբխային ֆացիաների և ֆորմացիաների ուսումնասիրություններ, հրաբխային վտանգի գնահատում:

Գեոարխեոլոգիա

Ներառում է լիթոլոգիական, երկրաքիմիական որոնումներ, արխեոտեկտոնական, երկրաֆիզիկական ուսումնասիրություններ:

Երկրաբանական վտանգներ, չորրորդական երկրաբանություն

Նստվածքակուտակում, շերտագրություն, պալեոկենսաբանություն, երկրաշարժերի, սողանքային վտանգի գնահատում, ակտիվ խզվածքներ և մերձմակերեսային դրսևորումները շրջակա միջավայրում, պալեոսեյսմոլոգիա, սեյսմիկ վտանգի գնահատում:
Հետազոտություններ շրջակա միջավայրի, բնական հուշարձանների պահպանության բնագավառում: Պալեոկլիմա և շրջակա միջավայրի փոփոխություններ բնական և անտրոպոգեն ազդեցությամբ:

Օգտակար հանածոներ

Մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի՝ այդ թվում նավթի և գազի հանքավայրերի քարտեզագրում, որոնում, գնահատում: Մետաղական հանքավայրերի երկրաքիմիական որոնումներ, կանխատեսում և գնահատում, բնապահպանական երկրաքիմիա:

Հիդրոերկրաքիմիա

Խմելու քաղցրահամ, մակերևութային, հանքային, հանքավայրային ջրերի կազմի և որակի ձևավորման առանձնահատկությունների ուսումնասիրություններ:

Երկրաբանական տեղեկատվություն

Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS)  մշակում, ներդրում, գեոմոնիթորինգ:

Կրթություն

Մագիստրական, ասպիրանտական կրթություն, թանգարանային կրթություն, դաշտային պրակտիկա: