Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am


054 Մասնագիտական Խորհուրդ
ՀՀ ԲՈԿ

                                                                                                              Հրաման 23Ա,  15.02.2019թ.  

1.    Ղեկավարվելով ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 15-րդ և 16-րդ կետերով և ԲՈԿ-ի կանոնադրության 11-րդ կետի 4-րդ ենթակետով,  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծել երկրաբանության 054 մասնագիտական խորհուրդ: 

2.    Խորհուրդը կարող է կազմակերպել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ.            

ԻԴ.01.01- Ընդհանուր երկրաբանություն (երկրաբանական գիտություններ) մասնագիտությամբ՝ հետևյալ կազմով.

հ/հ Ազգանուն, անուն, հայրանուն Գիտական աստիճանը Թվանիշը խորհրդում
1 Ջրբաշյան Ռուբեն Տիգրանի  (նախագահ)        ե. գ. դ., ակադեմիկոս ԻԴ.01.01
2 Մելքոնյան Ռաֆիկ Լևոնի (փոխնախագահ) ե. գ. դ., թղթ.-անդամ ԻԴ.01.01
3 Սահակյան Լիլիթ Հրանտի (գիտքարտուղար) ե. գ. թ. ԻԴ.01.01
4 Ավագյան Արա Վարուժանի ե. գ. դ.  ԻԴ.01.01
5 Մուրադյան Կարապետ Մուրադի ե. գ. դ. ԻԴ.01.01
6 Մելիքսեթյան Խաչատուր Բորիսի ե. գ. դ. ԻԴ.01.01
7 Նազարեթյան Սերգեյ Նորայրի ե. գ. դ. ԻԴ.01.08
8 Գալոյան Ղազար Լևոնի ե. գ. թ. ԻԴ.01.01
9 Մովսիսյան Ռուբեն Սուրենի ե. գ. թ. ԻԴ.01.01
10 Հովհաննիսյան Արշավիր Եղիազարի ե. գ. թ. ԻԴ.01.01
 
3.     Երկրաբանության խորհրդի գործունեության ժամկետը սահմանել մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը:  

Հիմք. ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանի  28.02.2019թ. հ. 24-01/62 և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խ.Մելիքսեթյանի 07.02.2019թ. հ. 2452-41 միջնորդագրերը:                                                  


                                                                                            ԲՈԿ-ի նախագահ                              Ս.Գոգյան  

054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 20.07.2018

2018թ. հունիսի 20-ին, ժամը 12.00, կկայանա 054 մասնագիտական գիտխորհրդի նիստ

ԹԵՄԱ. ՀՀ ԳԱԱ ԵԳԻ ասպիրանտ Խաչատուր Մակարյանի «ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՋՐԻԿԱՑՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՅՑԻ, ՓԱՄԲԱԿ-ՍԵՎԱՆ-ՍՅՈՒՆԻՔ ԱԿՏԻՎ ԽԶՎԱԾՔԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ՍԵՅՍՄԻԿ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ատենախոսության պաշտպանություն:
  
Աշխատանքը ներկայացված է պաշտպանության ԻԴ.01.01 Ընդհանուր երկրաբանություն մասնագիտությամբ երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար:

054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 22.06.16

Օրակարգ.     ՀՀ ԳԱԱ ԵԳԻ ասպիրանտ Հայկ Իգիթյանի «Ակտիվ  խզվածքների գոտիների  լայնության գնահատումը երկրաբանական և գեոռադարային հետազոտությունների հիման վրա (Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի օրինակով)» ատենախոսության պաշտպանություն:
 
054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 20.02.2015.
Օրակարգ.    

Դմիտրի Գեղամի Առաքելյանի «Եռաչափ միջավայրում սողանքային տարածքների շրջանացման մեթոդ ըստ կայունության գործակցի (Հաղարծին, Հարությունյան, Ջրվեժ տեղամասեր, ՀՀ)» թեկնածուական ատենախոսության կրկնական քննարկում՝ համաձայն ՀՀ ԲՈՀ-ի 17.12.2014թ հ.104-Ա կարգադրության:

054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 15.12.2015
Ս/թ ին, ժամը 14.30, կկայանա ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտխորհրդի նիստ:

Օրակարգ.  Սուրեն Վլադիմիրի Մամյանի «Շամլուղի պղնձի հանքավայրի համակցած մշակման եղանակով հանքաքարի արդյունահանման տեխնոլոգիական պարամետրերի օպտիմալացում» թեկնածուական ատենախոսության վերաբերյալ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ, որպես առաջատար կազմակերպության, գրախոսականի քննարկում:

Մասնագիտությունը՝ ԻԴ.02.01 «Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում»: