Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Գիտաժողովներ
Գիտաժողով

 
2017 թ. սեպտեմբերի 12-18-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը կազմակերպում է Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը:
 
Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) հիմնադրման մասին որոշումը կայացվել է 1967թ.-ին Հայաստանում տեղի ունեցած Երկրաբանության պատմության միջազգային հանձնաժողովի ժամանակ: Այս տարին հոբելյանական է համարվում INHIGEO-ի համար. լրանում է գիտաժողովի 50-ամյակը: Գիտաժողովը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, ինչպես 1967թ.-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլ. փոստի հասցեին՝ inhigeo2017@geology.am, կամ այցելել գիտաժողովի պաշտոնական կայքը՝ http://inhigeo2017.geology.am/: Գիտաժողովի ծրագիրը, թեզիսների ժողովածուն և Էքսկուրսիաների ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղ:









Գիտաժողով

«Ջրային ռեսուրսների կայուն կառավարում և Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում»

25-29 հունիսի 2014

Երևան

2014 թ.-ի հունիսի 25-ից 29-ը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը անցկացրել է միջազգային գիտաժողով՝ «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում և Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում» թեմայով: Գիտաժողովը կազմակերպվել է Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի և ՀՀ ԳԱԱ-ի համագործակցության շրջանակներում: Գիտաժողովի հոդվածների ժողովածուն կարող եք ներբեռնել այստեղ:


Երիտասարդական գիտաժողով

«Արդիական խնդիրները Երկրի մասին գիտություններում»

22-24 հոկտեմբերի 2013

Երևան


ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը սիրով հրավիրում է երիտասարդ երկրաբաններին, ասպիրանտներին և ուսանողներին մասնակցելու «Արդիական խնդիրները Երկրի մասին գիտություններում» խորագրով երիտասարդական գիտաժողովին։

Գիտաժողովը տեղի կունենա 2013թ.–ի հոկտեմբերի 22-24–ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ–ում։

Գիտաժողովի մասնակիցներին անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 31-ը թեզիսներն ուղարկել conference@geology.am էլ. հասցեով։

Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն։

Հասցեն՝ ք. Երևան, Մ. Բաղրամյան պող., 24ա։

Հաղորդագրությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ։