Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Բաժիններ
Երկրաբանական գիտությունների ինստիտուտի բաժիններն են.

ՌԵԳԻՈՆԱԼ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի վարիչ՝ ակադեմիկոս  Ռ. Ջրբաշյան

Բաժինը  կազմված է հրաբխագիտության, լիթոլոգիայի, ռեգիոնալ երկրաբանության, հնէաբանության և շերտագրության լաբորատորիաներից:

Հիմնարար հետազոտությունների ուղղություններն են.


ՀՀ տարածքի նեոգեն- չորրորդական հասակի հրաբխականություն, հրաբխային վտանգներ հրաբխային արաջացումների շերտագրություն:
Լիթոլոգիական հետազոտություններ, օֆիոլիթային գոտիների լիթոդինամիկա, չորրորդական նստվածքագիտություն
ՀՀ տարածքի հնէաբանություն և կենսաշերտագրություն:


ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՐՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԻՆ
Բաժնի վարիչ՝ ակադեմիայի թղթակից անդամ  Ռ.Մելքոնյան


Բաժինը  կազմված է   Օգտակար հանածոների, Պետրոլոգիայի և իզոտոպային հետազոտությունների լաբորատորիաներից:

Հիմնարար հետազոտությունների ուղղություններն են.

Փոքր Կովկասի մագմատիզմը, օֆիոլիտային ասոցիացիաները, Մագմայական և մետամորֆային գոյացումների երկրաբանությունը և նյութական կազմը, իզոտոպային երկրաբանությունը։
ՀՀ մետաղածնական գոտիների,  հանքային շրջանների, հանքային դաշտերի, օգտակար հանածոների հանքավայրերի առաջացման և տեղաբաշխման ծագումնաբանական և գեոդինամիկական առանձնահատկություններ:


ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԲԱԺԻՆ

Բաժնի վարիչ՝  Երկրաբանական գիտությունների դոկտոր Ա.Կարախանյան

Բաժինը կազմված է Երկրադինամիկայի և վտանգավոր  երկրաբանական երևույթների, Գեոարխեոլոգիայի և երկրամոնիթորինգի լաբորատորիաներից:

Հիմնարար հետազոտությունների ուղղություններն են.

ՀՀ և հարակից տարածքների երկրակեղևի կառուցվածքի և նրանում ընթացող երկրադինամիկական պրոցեսների ուսումնասիրում:
ՀՀ և հարակից տարածքների գեոդինամիկ զարգացումների մոնիտորինգ GPS ցանցի միջոցով:
Ակտիվ տեկտոնիկա, վտանգավոր երկրաբանական պրոցեսների ուսումնասիրում և բնական վտանգների  գնահատում:.
ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում:


ԱՆԱԼԻՏԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆ

Բաժնի վարիչ՝ Քիմ. գիտությունների թեկնածու Պ Թոզալաքյան

Բաժինը  կազմված է Հիդրոերկրաբանության և հիդրոերկրաքիմիայի, Քիմիական,  Սպեկտրալ, Բիտումաբանական լաբորատորիաներից

Հիմնարար հետազոտությունների ուղղություններն են.
Հիդրոերկրաքիմիա և երկրաբնապահպանություն:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի վարիչ՝ Երկր.գիտությունների թեկնածու Ա.Ավագյան

Բաժնի կազմը՝ Երկրաբանական տեղեկատվության լաբորատորիա և Գրադարան

Հիմնարար հետազոտությունների ուղղություններն են.

ՀՀ և հարևան երկրների տարածքների համար տարածական և ատրիբուտիվ երկրաբանական, երկրաձևաչափական, ջրաբանական, համալիր տվյալների հենքի ստեղծում  և վերլուծություն ԱՏՀ համակարգում

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
վարիչ՝ Գ.Գրիգորյան

Բաժնի կազմը՝ Երկրաբանական Թանգարան և Երկրաբանական գիտության զարգացման պատմության խումբ

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ