Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Գիտություններ Երկրի մասին տեղեկագիր

Հանդես «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին»


Գլխավոր խմբագիր` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ . Տ . Ջրբաշյան

Պատասխանատու քարտուղար` ե.-մ.գ.թ. Ռ.Ս.Մովսեսյան

Խմբագրական կոլեգիա.

ե.գ.թ. Ա.Վ. Ավագյան, ե. գ. թ. Ա.Հ. Աղինյան, ե.-հ.գ.թ Հ.Ռ. Բաղդասարյան, ակադեմիկոս Է.Ե. Խաչիյան, ե.-հ.գ.դ. Ա.Ս. Կարախանյան, թղ.- անդ. Ս.Հ. Հովհաննիսյան, ե.-հ.գ.թ. Խ. Բ. Մելիքսեթյան, թղ.-անդ. Ռ.Լ.Մելքոնյան, ե.-հ.գ.թ. Ռ.Տ. Միրիջանյան, ե.-հ.գ.դ. Ս.Ն. Նազարեթյան և Ն. Գաբրիելյան:

Հանդեսը հիմնադրվել է 1948թ. «ՀՍԽՀ ԳԱ Տեղեկագիր Ֆիզիկա-մաթեմատիկական,բնագիտական և տեխնիկական գիտություններ» վերնագրով, որում տպագրվում էին նաև երկրաբանական գիտություններին նվիրված հոդվածներ: 1964թ.-ից հանդեսը լույս է տեսնում «ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին» անվանմամբ: 1993թ.-ից տարեկան հրատարակվում է 3 հատոր, յուրաքանչյուրը մոտ 5 տպագրական մամուլ ծավալով:

Հրատարակվող հոդվածները նվիրված են` ռեգիոնալ երկրաբանության, շերտագրության, հնէաբանության, տեկտոնիկայի և ակտիվ տեկտոնիկայի, երկրադինամիկայի, երկրաֆիզիկայի, սեյսմաբանության, մագմատիզմի (մագմայականության) և պետրոլոգիայի (ապարագիտության), հրաբխականության, լիթոլոգիայի (ապարաբանության), երկրաքիմիայի, մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, օգտակար հանածոների երկրաքիմիական և երկրաֆիզիկական որոնման մեթոդների, հիդրոերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության, ինչպես նաև ֆիզիկական աշխարհագրության, երկրաձևաբանության, օդերևաբանության, երկրաբնապահպանության, վտանգավոր երկրաբանական երևույթների, երկրաինֆորմատիկայի և այլ հարցերին:

Աշխատանքները տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով և ուղեկցվում են հոդվածի բուն լեզվից տարբերվող ամփոփումներով:

2008թ. հրատարակվել է 1948-2007թթ. ժամանակահատվածում հանդեսում լույս տեսած բոլոր հոդվածների "Մատենագրական ուղեցույց" - ը, որի էլեկտրոնային տարբերակը պարբերաբար լրացվում է հաջորդ տարիների նյութերով:

Տեղեկագրում հոդվածները տպագրվում են անվճար, հոդվածները գրախոսվում են:

Հանդեսին բաժանորդագրվելու համար դիմել խմբագրությանը, որի հասցեն է՝ 0019 ՀՀ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան, 24ա. Էլ-փոստ ՝ geoscience@geology.am։

"ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին" հանդեսում տպագրված հոդվածների մասին կարելի է ծանոթանալ ԳԱԱ ֆունդամետնալ գրադարանի կայքում։


"ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին" հանդեսի արխիվային նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ։