Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Մագիստրատուրա
   Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի (www.isec.am) «Երկրաբանություն» ամբիոնը հայտարարում է 2016-2017 թվականների ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն «Երկրաբանություն» մասնագիտությամբ:
   Մագիստրատուրայի ուսանողները ուսման ընթացքում կստանան հիմնավոր գիտելիքներ երկրաբանական գիտության տարբեր ուղղությունների՝ ակտիվ տեկտոնիկայի, երկրաբանական վտանգների, սեյսմաբանության, սեյսմիկ ռիսկի գնահատման, հրաբխագիտության ու հրաբխային վտանգի գնահատման, երկրաքիմիայի, օգտակար հանածոների և նրանց որոնման մեթոդների, պետրոլոգիայի և պետրոգրաֆիայի, աշխարհագրական տեղեկատվական մեթոդների և այլ ուղղությունների մասին:
Կկարդացվեն դասախոսություններ հարակից այն գիտությունների մասին, որոնք օգտագործվում են երկրաբանական հետազոտությունների ժամանակ: Մագիստրատուրայի ուսումնական ծրագրում ներառված են ինչպես հիմնարար բնույթի դասախոսություններ, այնպես էլ գործնական, լաբորատոր և դաշտային աշխատանքներ:
   Ուսումնական գործընթացը կիրականացվի որակյալ և փորձառու մասնագետների կողմից: