Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am


«Ջրային ռեսուրսների կայուն կառավարում ջրատար հորիզոնների խիստ գերօգտագործմամբ առանձնացող տարածաշրջաններում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության ազդեցությունները» գիտաժողով
02.07.19
«Ջրային ռեսուրսների կայուն կառավարում ջրատար հորիզոնների խիստ գերօգտագործմամբ առանձնացող տարածաշրջաններում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության ազդեցությունները» գիտաժողով

Հարգելի գործընկերներ,

 

ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոնի և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի հետ համատեղ Գերմանիայի կրթության և հետազոտությունների նախարարության աջակցությամբ կազմակերպում է «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում ջրատար հորիզոնների խիստ գերօգտագործմամբ առանձնացող տարածաշրջաններում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության ազդեցությունները» գիտաժողովը։

Հրավիրում ենք մասնակցել գիտաժողովին բանավոր զեկույցով, հետևյալ թեմատիկ ուղղություններից մեկով

ջրային ռեսուրսների կառավարմում,
ջրօգտագործում,
ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցություն
հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական մոդելավորում,
ջրի որակի գնահատում,
ջրային տեղեկատվական համակագեր։

Զեկույցների թեզիսները պետք է ներկայացվեն մինչև 2019թ հունիսի 10-ըalex.arakelyan@outlook.com հասցեով։
Թեզիսները պետք է լինեն մինչև 2000 նշան ծավալով, անգլերեն և հայերեն լեզուներով։ Տառաչափը՝ 12, տողերի միջև հեռավորությունը՝ 1, անգլերեն տեքստի տառատեսակը՝ Times New Roman, հայերեն տեքստինը՝ GHEA Grapalat: Անհրաժեշտ է նշել հեղինակ(ներ)ի հաստատությունը և էլ փոստի հասցեն։

 

Գերմանիայից մասնակցելու են հետևյալ գիտնականները
Պրոֆ. Քրիստոֆ Շուեթ, Դարմշտադտի տեխնիկական համալսարան https://www.geo.tu-darmstadt.de/…/mitarbeiter_details_geo_4…

Պրոֆ Բերնդ Կլաուեր, Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոն
https://www.ufz.de/index.php?en=38771

Կայ Կնոելեր, Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոն
https://www.ufz.de/index.php?en=40204