Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am


ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտական խորհրդի նիստի և ԵԳԻ կոլեկտիվի ընդհանուր ժողովի արդյունքները
04.03.20
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտական խորհրդի նիստի և ԵԳԻ կոլեկտիվի ընդհանուր ժողովի արդյունքները
Ս.թ. մարտի 3-ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեց ՀՀ ԳԱԱ տնօրենների ժողովում ընդունված որոշմանը համապատասխան՝ «Կո՞ղմ եք, որ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը շարունակի գործել ՀՀ ԳԱԱ համակարգում» հարցով ԵԳԻ աշխատակազմի ընդհանուր ժողով հրավիրելու և ժողովում փակ գաղտնի քվեարկություն կազմակերպելու հարցի քննարկում:     
Որոշվեց.

1.  04.03.2020թ., ժամը 12.00 կազմակերպել ԵԳԻ գիտական աշխատակազմի (լաբորանտներ, ինժեներներ, գիտաշխատողներ) ընդհանուր ժողով և քվեարկություն՝ «Կո՞ղմ եք, որ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը շարունակի գործել ՀՀ ԳԱԱ համակարգում» հարցով: Որոշումն ընդունվեց միաձայն:
2. Հաշվի առնելով առողջապահական համակարգում առկա վիճակը և ապահովելու համար գործուղման մեջ գտնվող երիտասարդ աշխատակիցների քվեարկության հնարավորությունը, կազմակերպել նաև առցանց փակ գաղտնի քվեարկություն: 
Ս.թ. մարտի 4-ին ԵԳԻ կոլեկտիվի ընդհանուր ժողովում կազմակերպվեց փակ գաղտնի քվեարկություն, որտեղ դրված էր հետևյալ հարցը. «Կո՞ղմ  եք, որ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը շարունակի գործել ՀՀ ԳԱԱ համակարգում»:
Ժողովում նշվեց, որ բարձրագույն կրթության և գիտության օրենքի նոր նախագիծը ՀՀ ԳԱԱ-ի մասին նախատեսում է օրենքի ուժը կորցրած համարելու դրույթ, միևնույն ժամանակ, չառաջարկելով գիտության կառավարման այլընտրանքային տարբերակ: Բացի դրանից, գիտությանը և երիտասարդ կադրերի պատրաստմանը և գիտական աստիճաններին վերաբերող դրույթներում, օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները ընդունելի չեն: Միևնույն ժամանակ, նշվեց, որ ներկայիս գիտության կառավարման համակարգը լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն ունի: Ժողովում ցուցակագրված էին 94 աշխատակից, որոնցից քվեարկությանը մասնակցել են 73-ը, ինչպես նաև առցանց քվեարկել են 10-ը աշխատակից: Քվեարկության արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ.
Կողմ- 66, դեմ- 9, անվավեր քվեաթերթիկներ-8