Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Հայտարարություն
27.04.17
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ 2018թ. ՀԱՅՏԻ ԿԱԶՄՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՆՉև Ս/Թ ԱՊՐԻԼԻ 27-Ը ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՀԱՆՁՆԵԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐԸ ԸՍՏ ՍՏՈՐԵՎ ԲԵՐՎԱԾ ՁԵՎԻ.

1. Հիմնարար հետազոտությունների (1-2 պարբերություն ծավալով)

1.1 ուղղության (ուղղությունների) գիտական կամ գիտատեխնիկական կարևորությունը և արդիականությունը,

1.2 նպատակը (նպատակները) և խնդիրները,

1.3 իրականացման ժամկետները ,

1.4 իրականացման մեթոդները,

1.5 ծրագրի կատարողների կազմի որակավորումը, ձեռքբերումները տվյալ բնագավառում:

2. Կիրառական հետազոտությունների (2-3 պարբերություն ծավալով՝ հետազոտությունների առկայության դեպքում)

2.1 արդյունքի (արտադրանքի)

2.1.1 նկարագրությունը, հիմնական տեխնիկական բնութագրիչները, մրցակցային առավելությունները, կիրառության ոլորտը,

2.1.2 շուկայական պահանջարկի գնահատականը, այդ թվում՝ շուկայի համառոտ վերլուծություն, շուկայի այն սեգմենտի գնահատականը,

որը կարող է արդյունքը (արտադրանքը) զբաղեցնել,

2.1.3 շահութաբերության գնահատականը, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրների, ինքնարժեքի ձևավորման և շահույթի չափի

նկարագրությունը,

2.2 ծրագրի

2.2.1 ֆինանսական արդյունավետության գնահատականը, այդ թվում՝ ներդրումների չափը կազմակերպության կողմից և արտաքին

աղբյուրներից, ներդրումների վերադարձելիության ժամկետների կանխատեսումը,

2.2.2 իրականացմանն անհրաժեշտ մասնագետների առկայությունը կամ պատրաստման հնարավորությունները,

2.2.3 հնարավոր ռիսկերի գնահատականը:

3. ԾՐԱԳՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ (մինչև 1 էջ ծավալով)


Գիտքարտուղար