Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Գեոարխեոլոգիայի և գեոմոնիթորինգի լաբորատորիայի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթ
31.12.18
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը հայտարարում է Գեոարխեոլոգիայի և գեոմոնիթորինգի լաբորատորիայի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնք.

ա.     ունեն երկրաբանական գիտությունների (ընդհանուր երկրաբանություն) կամ ֆիզ.-մաթ.          գիտությունների (երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման երկրաֆիզիկական մեթոդներ մասնագիտությամբ) դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան,

բ.   ունեն գիտական գործունեության առնվազն 5 տարվա փորձ,

գ. վերջին 5 տարիներին հրատարակել են առնվազն 5 գիտական աշխատություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. դիմում,

2. երկու լուսանկար 3x4 չափսի,

3. քաղվածք աշխատանքային գրքույկից,

4. ինքնակենսագրություն,

5. անձնագրի պատճեն,

6. թեկնածուի կամ դոկտորի աստիճանը հավաստող փաստաթուղթ,

7. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

8. վերջին 5 տարում հրատարակված աշխատությունների ցանկ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են մրցույթի հայտարարման օրվանից 1 ամսվա ընթացքում ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 10.00-17.00 Մ. Բաղրամյան պողոտա,  24ա, 37 սենյակ։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ժամկետի ավարտից հետո մինչև 1 ամիս ժամանակահատվածում: 

Տեղեկությունների համար զանգահարել` 010 52 44 26 hեռախոսահամարով (տնօրենի ընդունարան):