Լիթոլոգիայի և ռեգիոնալ երկրաբանության լաբորատորիա

Լաբորատորիայի մասինՔարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղություններըՄիջազգային համագործակցություն
Գիտական արդյունքներըՀրապարակումներ

Լաբորատորիայի մասին

“Ռեգիոնալ Երկրաբանություն” լաբորատորիան հիմնադրվել է 1947թ.-ին, այն մինչև 1963թ. ղեկավարել է Ա.Ի. Մեսրոպյանը: 1963-1975թթ լաբորատորիայի կազմում աշաատել է նաև լիթոլոգների խումբ, որը ղեկավարել է Ռ.Ա. Առաքելյանը: 1975թ-ին Մ.Ա. Սաթյանի նախաձեռնությամբ ռեգիոնալ երկրաբանության բաժնի կազմում ստեղծվեց լիթոլոգիայի և շերտագրության լաբորատորիա, որի   ղեկավար նշանակվեց Մ.Ա.Սաթյանը: 2008-2011թթ “Ռեգիոնալ Երկրաբանության և լիթոլոգիայի” լաբորատորիան ղեկավարել է Լ.Հ. Սահակյանը:  2011թ–ից “Ռեգիոնալ Երկրաբանություն”, “Լիթոլոգիա”, “Հնէաբանություն և Շերտագրություն” լաբորատորիաները գործում են, որպես ինքնուրույն միավորներ: 2016թ.-ից այն անվանվել է “Լիթոլոգիայի և ռեգիոնալ երկրաբանության” լաբորատորիա: