Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Ռեգիոնալ երկրաբանության և Լիթոլոգիայի լաբորատորիա
Լաբորատորիայի մասին Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական արդյունքները Հրատարակումներ

Լաբորատորիայի մասին

Ռեգիոնալ երկրաբանության ստորաբաժինը, որպես ինքնուրույն միավոր - սեկտոր, ԵԳԻ կառուցվածքում կազմակերպվել է 1943թ.: Սեկտորի հիմնական խնդիրը հանդիսանում էր Հայաստանի տարածքը կազմող տարահասակ ապարների մանրամասն հնէաբանական - շերտագրական ուսումնասիրությունները, շերտագրական սխեմաների ճշգրտումը և հետագա մանրակրկիտ մասնատումը: Աշխատանքները ուղեկցվել են համապատասխան նստվածքների խոշորամասշտաբ երկրաբանական քարտեզների կառուցումով:

Ռեգիոնալ երկրաբանության սեկտորի կազմում 1946թ. - ին կապված Հայաստանի տարածքում նավթագազաբերության հարցերի լուծման հետ կազմավորվեց լիթոլոգիայի, իսկ 1947թ. - ին` միկրոֆաունայի լաբորատորիաները:

Ռեգիոնալ երկրաբանական, հնէաբանական, շերտագրական, լիթոլոգիական, բազմամյա աշխատանքների արդյունքները ամփոփված և հրատարակված են Կ.Ն. Պաֆֆենգոլցի, Ա.Տ. Ասլանյանի, Ա.Հ.Գաբրիելյանի, Ռ.Ա. Առաքելյանի, Ն.Ռ. Ազարյանի , Վ..Թ. Հակոբյանի, Վ..Լ. Ենգոյանի , Ս.Մ. Գրիգորյանի, Յու.Ա. Մարտիրոսյանի, Ն.Ա. Սահակյան-Գեզալյանի, Ս.Ա.Բուբիկյանի, Ի.Գ.Գասպարյանի, Ա.Ս. Պապոյանի , Մ.Ա. Սաթիանի, Ռ.Ա. Մանդալյանի և այլոց աշխատանքներում:

Ներկայումս ռեգիոնալ երկրաբանության լաբորատորիան որպես ինքնուրույն գիտական միավոր, լիթոլոգիայի, հնէաբանության և շերտագրության ու հրաբխագիտության լաբարատորիաների հետ միասին միավորված են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ռեգիոնալ երկրաբանության և հրաբխագիտության բաժնի կազմում: