Մահացել է Մարլեն Ակիմի Սաթյանը:

 

2020 թվականի օգոստոսի 10 –ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է ճանաչված գիտնական, առաջատար գիտաշխատող, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, վաստակավոր երկրաբան Մարլեն Ակիմի Սաթյանը:

Մ. Սաթյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 18-ին, Գյումրի քաղաքում: Երկրաբանական կրթությունը ստացել է մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտում, ավարտելով 1954թին վերադարձել է Հայաստան և մինչև 1956 թվականը աշխատել  Հայաստանի Երկրաբանական վարչության արշավախմբերում: 1956 թ ընդունվել է ասպիրանտուրա և 1960 թ. Ուզբեկստանի երկրաբանական գիտությունների ինստիտուտում պաշտպանել թեկնածուական ատենախոսությունըՀյուսիսային Հայաստանի վերին կավճի լիթոլոգիանթեմայով: 1961-1976թթ եղել է ԵԳԻ գիտական քարտուղարը, իսկ 1986-1988 թթ զբաղեցրել է գիտության գծով փոխտնօրենի պաշտոնը:

1979 թ. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի Նովոսիբիրսկի երկրաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունըՀայաստանի ուշ կավճի հասակի ճկվածքներըթեմայով: 1975 թ.-ին նրա նախաձեռնությամբ ԵԳԻ ռեգիոնալ երկրաբանության բաժնում ստեղծվել է լիթոլոգիայի և շերտագրության լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 2007թ.-ը: Նրա ղեկավարությամբ իրականացվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական աշխատանքներ: Մ. Սաթյանը 120-ից ավելի գիտական հոդվածների, 10 մենագրության հեղինակ և համահեղինակ է: Պարգևատրվել է ՀՀ Գիտությունների ակադեմիայի պատվոգրով, արծաթե հուշամեդալով, 27-րդ միջազգային երկրաբանական կոնգրեսի պատվոգրով, ինչպես նաև արժանացել մի շարք պետական պարգևների, այդ թվում Անանի Շիրակացի ոսկե մեդալով (2015թ): Արժանացել է Հայաստանի վաստակավոր երկրաբանի կոչմանը:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրինությունը և աշխատակազմը ցավակցում է հարազատներին և գործընկերներին անվանի գիտնականի մահվան կապակցությամբ: