Daily Archives: 01.02.2021

“Վտանգի գնահատում և աղետների ռիսկի կառավարում (ԱՌԿ)” դասընթաց

 

2021թ. փետրվարի 22-ից մարտի 5-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը անցկացնելու է «Վտանգի գնահատում և աղետների ռիսկի կառավարում (ԱՌԿ)» թեմայով դասընթաց: Դասընթացի նյութը մշակվել է Ժնևի համալսարանի մասնագետների հետ համատեղ: Դասերը կանցկացվեն առցանց, շաբաթական երեք անգամ, յուրաքանչյուր դասի տևողությունը՝ 1 ժամ: Նախատեսվում են դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում կիրականացվի սողանքի քարտեզագրում, վտանգի և ռիսկի նախնական գնահատում, ինչպես նաև մոնիթորինգային համակարգերի հետ ծանոթացում:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված հարցումը մինչև փետրվարի 15-ը: Մասնակիցների քանակը սահմանափակ է:

Registration Form

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 098 494041 հեռախոսահամարին կամ գրել igityanhayk@gmail.com էլ. հասցեին: