Daily Archives: 01.05.2022

2022թ. ապրիլի 27-ին կայացավ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը

2022թ. ապրիլի 27-ին կայացավ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, որտեղ ներկա էին գիտական անձնակազմի 86 անդամներից 71-ը: Ժողովի օրակարգում էին 2 հարց. 1. ԵԳԻ տնօրենի վերջին 5 տարիների գործունեության հաշվետվություն, 2. Նոր տնօրենի թեկնածության առաջադրում՝ համաձայն ՀՀ ԳԱԱ ԵԳԻ տնօրենի թափուր պաշտոնի զբաղեցման համար հայտարարված մրցույթի մասին հայտարարության («Հայաստանի Հանրապետություն», 30.03.2022թ.):

Ե.գ.դ. Խ.Բ.Մելիքսեթյանը ներկայացրեց 29.03.2017թ.–29.03.2022թ. ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ տնօրենի հաշվետվությունը:

Ընթերցվեց ակադեմիկոս Ռ.Տ.Ջրբաշյանի նամակը և լսվեց ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Ռ.Լ. Մելքոնյանի ելույթը, որոնցով ԵԳԻ գիտական անձնակազմին առաջարկվում է ԵԳԻ տնօրենի թափուր պաշտոնի զբաղեցման համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար առաջադրել ե.գ.դ. Խ.Բ. Մելիքսեթյանի թեկնածությունը։

Խ.Բ. Մելիքսեթյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով ԵԳԻ զարգացման ծրագիրը 2022-2027 թթ. համար, որից հետո կազմակերպվեց փակ գաղտնի քվեարկություն։

Քվեարկության արդյունքում (կողմ-67, դեմ-0, ձեռնպահ-1, անվավեր քվեաթերթիկներ-1) ե.գ.դ. Խ.Բ. Մելիքսեթյանը ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտական անձնակազմի կողմից առաջադրեց որպես ՀՀ ԳԱԱ տնօրենի թեկնածու։