Գրադարան

ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գրադարանում ստեղծված համակարգչային ծրագիրը հնարավորություն է տալիս փնտրել գրադարանում առկա գրքեր և «Երկրի մասին գիտություններ» ամսագրի հոդվածներ։ Ծրագրի միջոցով ԵԳԻ աշխատակիցները հնարավորություն ունեն լոկալ ցանցում օգտվել գրադարանի հետևյալ ծառայություններից.

Գրադարանում առկա գրքերի փնտրում և նոր գրքերի տվյալներով էլեկտրոնային կատալոգի համալրում,
Գրադարանում առկա «Երկրի մասին գիտություններ» ամսագրի հոդվածների փնտրում, դիտում էլեկտրոնային տարբերակով ,
Հայաստանի երկրաբանությանը նվիրված գրականության մատենագրության (1900-2000թթ.) փնտրում
Գրադարանի աշխատակիցների կողմից էլեկտրոնային կատալոգների մշտապես թարմացվում են՝ համալրվում են նոր ստացվաշ գրակաքնության տվայալներով։
Ծրագիրը բաղկացած է երեք ենթածրագրերից (նկար 1.)՝

Նկար 1.

Առաջին ենթածրագրի աշխատանքը կազմված է համաձայն ԵԳԻ գրադարանի կատալոգների։ Գրքերի փնտրում հնարավոր է կատարել գրեթե բոլոր կատալոգային տվյալներով՝ հեղինակի անուն և ազգանուն, գրքի վերնագիր, տպագրման տարեթիվ, ինվենտար համար, դասիչ, ինստիտուտ, տպագրման վայր և հրատարակչության անվանում։ Նշված տվյալներով ստեղծվել է տվյալների բազա, որի հիման վրա աշխատում է ծրագիրը։

Երկրորդ ենթածրագրում փնտրում կատարվում է ըստ հետևյալ տվյալների՝ հեղինակի անուն և ազգանուն, հոդվածի վերնագիր, տպագրման տարեթիվ։ Ըստ նշված տվյալների նույնպես ստեղծվել է տվյալների բազա, որի հիման վրա ծրագրում կատարվում է հոդվածների փնտրում։ Բացի հոդվածների փնտրումից, կարելի է նաև դրանք դիտել էլեկտրոնային տարբերակով և ներբեռնել համակարգիչ։

Երրորդ ենթածրագիրը կատարում է փնտրում տասնամյակներ շարունակ Հայաստանում և արտասահմանում հրատարակված մեծաքանակ գիտական և գիտահանրամատչելի աշխատությունների` մենագրություններ, հոդվածներ, գրառումներ, որոնք նվիրված են Հայաստանի երկրաբանության տարբեր բնագավարների ուսումնասիրմանը։