054 Մասնագիտական Խորհուրդ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ  ԿՈՄԻՏԵԻ  ՆԱԽԱԳԱՀ

                                                                      Հ Ր Ա Մ Ա Ն

N 47-Ա/1                                                                                                                        03 մարտ 2025

     ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ 054

                                                   ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով   «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին»  ՀՀ օրենքի 15․1  հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետությունում գիտական  աստիճանների շնորհման կարգի»  15-րդ   և 16-րդ կետերով և հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի 2025 թվականի հունվարի 22-ի հմ. 2452-14 և ՀՀ ԳԱԱ նախագահի 2025 թվականի հունվարի 27-ի հմ. 24-01/22 գրությունները

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ

    1․ ՀՀ  ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում  ստեղծել  Երկրաբանության 054 մասնագիտական  խորհուրդ։

    2․ Խորհուրդը  կարող է կազմակերպել  թեկնածուական  և  դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ հետևյալ մասնագիտությամբ և կազմով․

    ԻԴ․01․01 – Ընդհանուր  երկրաբանություն (երկրաբանական գիտություններ)  մասնագիտությամբ՝  հետևյալ  կազմով․ (հղում)

Ազգանուն,անուն, հայրանուն Գիտական աստիճան Թվանիշ
1․ Մելիքսեթյան Խաչատուր Բորիսի (նախագահ) երկ․ գիտ․ դոկտոր ԻԴ․01․01
2. Ավագյան Արա Վարուժանի (նախագահի տեղակալ) երկ․ գիտ․ դոկտոր ԻԴ․01․01
3․ Սահակյան Լիլիթ Հրանտի  (գիտ․ քարտուղար) երկ․ գիտ․ թեկնածու ԻԴ․01․01
4․ Դանիելյան  Տանիել երկ․ գիտ․ դոկտոր ԻԴ․01․01
5․ Նազարեթյան Սերգեյ Նորայրի  երկ․ գիտ․ դոկտոր ԻԴ․01․08
6․ Գալոյան Ղազար Լևոնի երկ․ գիտ․ թեկնածու ԻԴ․01․01
7․ Հովակիմյան Սամվել Էդվարդի երկ․ գիտ․ թեկնածու  ԻԴ․01․01
8․ Հովհաննիսյան Արշավիր Եղիազարի երկ․ գիտ․ թեկնածու ԻԴ․01․01
9․ Սերոբյան Վահրամ Վահագնի երկ․ գիտ․ թեկնածու ԻԴ․01․01

 

3. Երկրաբանության 054 խորհրդի գործունեության  ժամկետը սահմանել  մինչև 2026թ․ փետրվարի 28-ը։

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`    

                                       03/03/2025.    X_______________.  ԱՐՏՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ        

ՀՀ ԲՈԿ

Հրաման 71Ա,  15.03.2021թ.

Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի
15.2 հոդվածի 1-ին կետով. «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 15-
րդ և 16-րդ կետերով և ԲՈԿ-ի կանոնադրության 11-րդ կետի 3-րդ ենթակետով`
1. երկարացնել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում գործող
երկրաբանության 054 մասնագիտական խորհուրդիի գործունեության ժամկետը մինչև
2021 թ. դեկտեմբերի 31-ը:  

Հիմք. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խ.Մելիքսեթյանի
11.03.2021թ. հ. 2452-61 միջնորդագիրը:

ԲՈԿ-ի նախագահ (պարտականությունները կատարող)`                    Լիլիթ  Մկրտչյան

Փաստաթղթի հղում` 71Ա

                                                                                                              Հրաման 23Ա,  15.02.2019թ.   

1.    Ղեկավարվելով ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 15-րդ և 16-րդ կետերով և ԲՈԿ-ի կանոնադրության 11-րդ կետի 4-րդ ենթակետով,  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծել երկրաբանության 054 մասնագիտական խորհուրդ:  

2.    Խորհուրդը կարող է կազմակերպել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ.   
ԻԴ.01.01– Ընդհանուրերկրաբանություն (երկրաբանական գիտություններ) մասնագիտությամբ՝ հետևյալ կազմով.

հ/հ Ազգանունանունհայրանուն Գիտական աստիճանը Թվանիշը
խորհրդում
1 Ջրբաշյան Ռուբեն Տիգրանի  (նախագահ)        ե. գ. դ., ակադեմիկոս ԻԴ.01.01
2 Մելքոնյան Ռաֆիկ Լևոնի (փոխնախագահ) ե. գ. դ., թղթ.-անդամ ԻԴ.01.01
3 Սահակյան Լիլիթ Հրանտի (գիտքարտուղար) ե. գ. թ. ԻԴ.01.01
4 Ավագյան Արա Վարուժանի ե. գ. դ.  ԻԴ.01.01
5 Մուրադյան Կարապետ Մուրադի ե. գ. դ. ԻԴ.01.01
6 Մելիքսեթյան Խաչատուր Բորիսի ե. գ. դ. ԻԴ.01.01
7 Նազարեթյան Սերգեյ Նորայրի ե. գ. դ. ԻԴ.01.08
8 Գալոյան Ղազար Լևոնի ե. գ. թ. ԻԴ.01.01
9 Մովսիսյան Ռուբեն Սուրենի ե. գ. թ. ԻԴ.01.01
10 Հովհաննիսյան Արշավիր Եղիազարի ե. գ. թ. ԻԴ.01.01

3.     Երկրաբանության խորհրդի գործունեության ժամկետը սահմանել մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը:

Հիմք. ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանի  28.02.2019թ. հ. 24-01/62 և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խ.Մելիքսեթյանի 07.02.2019թ. հ. 2452-41 միջնորդագրերը:                                                  

                                                                                            ԲՈԿ-ի նախագահ                              Ս.Գոգյան  

054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 20.07.2018
2018թ. հունիսի 20-ին, ժամը 12.00, կկայանա 054 մասնագիտական գիտխորհրդի նիստ

ԹԵՄԱ. ՀՀ ԳԱԱ ԵԳԻ ասպիրանտ Խաչատուր Մակարյանի «ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՋՐԻԿԱՑՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՅՑԻ, ՓԱՄԲԱԿ-ՍԵՎԱՆ-ՍՅՈՒՆԻՔ ԱԿՏԻՎ ԽԶՎԱԾՔԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ՍԵՅՍՄԻԿ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ատենախոսության պաշտպանություն:

Աշխատանքը ներկայացված է պաշտպանության ԻԴ.01.01 Ընդհանուր երկրաբանություն մասնագիտությամբ երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար:

054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 22.06.16
Օրակարգ.     ՀՀ ԳԱԱ ԵԳԻ ասպիրանտ Հայկ Իգիթյանի «Ակտիվ  խզվածքների գոտիների  լայնության գնահատումը երկրաբանական և գեոռադարային հետազոտությունների հիման վրա (Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի օրինակով)» ատենախոսության պաշտպանություն:

054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 20.02.2015.
Օրակարգ.
Դմիտրի Գեղամի Առաքելյանի «Եռաչափ միջավայրում սողանքային տարածքների շրջանացման մեթոդ ըստ կայունության գործակցի (Հաղարծին, Հարությունյան, Ջրվեժ տեղամասեր, ՀՀ)» թեկնածուական ատենախոսության կրկնական քննարկում՝ համաձայն ՀՀ ԲՈՀ-ի 17.12.2014թ հ.104-Ա կարգադրության:

054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 15.12.2015
Ս/թ ին, ժամը 14.30, կկայանա ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտխորհրդի նիստ:

Օրակարգ.  Սուրեն Վլադիմիրի Մամյանի «Շամլուղի պղնձի հանքավայրի համակցած մշակման եղանակով հանքաքարի արդյունահանման տեխնոլոգիական պարամետրերի օպտիմալացում» թեկնածուական ատենախոսության վերաբերյալ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ, որպես առաջատար կազմակերպության, գրախոսականի քննարկում:

Մասնագիտությունը՝ ԻԴ.02.01 «Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում»: