ՀՀ ԳԱԱ Երկրաբանական Գիտությունների ինստիտուտը (ԵԳԻ) և Հրաբխագիտության ու Երկրի ընդերքի քիմիայի միջազգային ասոցիացիան (IAVCEI) հայտարարում են.
ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ.
«Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները» միջազգային կոնֆերանս
Երևան, ՀՀ, Սեպտեմբերի 03-08, 2023
ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
Պրոֆ. Ջուլիան Փիրս, Կոլլիզիոն գոտու մագմատիզմի երկրաքիմիա
Պրոֆ. Դոնալդ Դինգուել, Փորձարարական մուտք դեպի հրաբխային ժայթքումներ
Պրոֆ. Չարլզ Քոնոր, Բաշխված հրաբխականություն և բաշխված հրաբխային վտագները. համաշխարհային օրինակներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ» խորագրով գիտապրակտիկ աշխատաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Երկրաբանական Գիտությունների Ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան եկրաբանական թանգարանի և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հանրապետական երկրաբանական ֆոնդի ստեղծման 85-ամյակներին:
Անցկացման վայրը՝ ՀՀ Գիտությունների Ազգային Աակադեմիա:
Աշխատաժողովի նպատակը՝ գիտակրթամշակութային և կիրառական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման շարունակական գործընթացի հզորացումն ու բարելավումն է, որը միտված է մի գաղափարի շուրջ համախմբել ոլորտի ներկայացուցիչներին:
Աշխատաժողովի մասին առավել մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ կից ներկայացված հղումով
Ս/թ դեկտեմբերի 7–ին կայացավ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տարեկան հաշվետու ժողովը՝ ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լ. Թավադյանի, բաժանմունքի գիտական քարտուղար Լ. Գասպարյանի և ԵԳԻ գիտխորհրդի անդամների մասնակցությամբ: Ապահովված էր նաև ժողովին հեռավար հետևելու հնարավորությունը համացանցում:
Զեկուցումներով հանդես եկան ԵԳԻ տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խ. Մելիքսեթյանը, գիտական գծով փոխտնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Լ. Սահակյանը, Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր Ա. Ավագյանը:
Ամփոփիչ ելույթում Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր Լ.Ա. Թավադյանը ելույթները բնութագրեց տպավորիչ և բավարար գնահատեց 2020թ. ԵԳԻ կատարած աշխատանքները: Քվեարկության արդյունքում և գիտխորհրդի միաձայն որոշմամբ ԵԳԻ 2020թ. տարեկան հաշվետվությունը գնահատվեց բավարար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԳԵՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ
ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԻԳՐԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ, 1939-2019
15-18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2019
Գիտական կազմկոմիտե ե.գ.թ. Լիլիթ Սահակյան ե.գ.դ. Խաչատուր Մելիքսեթյան ե.գ.դ. Արա Ավագյան
ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոնի և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի հետ համատեղ Գերմանիայի կրթության և հետազոտությունների նախարարության աջակցությամբ կազմակերպում է «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում ջրատար հորիզոնների խիստ գերօգտագործմամբ առանձնացող տարածաշրջաններում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության ազդեցությունները» գիտաժողովը։ Հրավիրում ենք մասնակցել գիտաժողովին բանավոր զեկույցով, հետևյալ թեմատիկ ուղղություններից մեկով․ • ջրային ռեսուրսների կառավարմում, • ջրօգտագործում, • ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցություն, • հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական մոդելավորում, • ջրի որակի գնահատում, • ջրային տեղեկատվական համակագեր։
Զեկույցների թեզիսները պետք է ներկայացվեն մինչև 2019թ․ հունիսի 10-ը, alex.arakelyan@outlook.com հասցեով։ Թեզիսները պետք է լինեն մինչև 2000 նշան ծավալով, անգլերեն և հայերն լեզուներով։ Տառաչափը՝ 12, տողերի միջև հեռավորությունը՝ 1, անգլերեն տեքստի տառատեսակը՝ Times New Roman, հայերեն տեքստինը՝ GHEA Grapalat: Անհրաժեշտ է նշել հեղինակ(ներ)ի հաստատությունը և էլ․ փոստի հասցեն։
2018թ.-ի դեկտեմբերի 03-07-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը կազմակերպում է «Սպիտակի երկրաշարժ. 30 տարի անց: Փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1988թ.-ի աղետալի երկրաշարժին: Գիտաժողովը նպատակ ունի հարստացնելու գիտելիքները բնական աղետների հետ կապված երևույթները հասկանալու նպատակով, կատարելագործելու կանխատեսման մոդելները, միջազգային ընդունված ստանդարտներով գնահատելու բնական վտանգների և մասնավորապես, երկրաշարժերի վտանգը և ռիսկը, ինչպես նաև ավելի սերտ և արդյունավետ դարձնելու համագործակցությունն այս ոլորտում:
Գիտաժողովը ներառում է նաև դաշտային սեմինար երիտասարդ մասնագետների համար: Ընդունված սեղմագրերը և հոդվածների ժողովածուն տպագրվելու են:
2017 թ. սեպտեմբերի 12-18-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը կազմակերպում է Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը:
Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) հիմնադրման մասին որոշումը կայացվել է 1967թ.-ին Հայաստանում տեղի ունեցած Երկրաբանության պատմության միջազգային հանձնաժողովի ժամանակ: Այս տարին հոբելյանական է համարվում INHIGEO-ի համար. լրանում է գիտաժողովի 50-ամյակը: Գիտաժողովը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, ինչպես 1967թ.-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլ. փոստի հասցեին՝ inhigeo2017@geology.am, կամ այցելել գիտաժողովի պաշտոնական կայքը՝ http://inhigeo2017.geology.am/: Գիտաժողովի ծրագիրը, թեզիսների ժողովածուն և Էքսկուրսիաների ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղ:
Գիտաժողով
«Ջրային ռեսուրսների կայուն կառավարում և Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում»
25-29 հունիսի 2014
Երևան
2014 թ.-ի հունիսի 25-ից 29-ը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը անցկացրել է միջազգային գիտաժողով՝ «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում և Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում» թեմայով: Գիտաժողովը կազմակերպվել է Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի և ՀՀ ԳԱԱ-ի համագործակցության շրջանակներում: Գիտաժողովի հոդվածների ժողովածուն կարող եք ներբեռնել այստեղ:
Երիտասարդական գիտաժողով
«Արդիական խնդիրները Երկրի մասին գիտություններում»
22-24 հոկտեմբերի 2013
Երևան ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը սիրով հրավիրում է երիտասարդ երկրաբաններին, ասպիրանտներին և ուսանողներին մասնակցելու «Արդիական խնդիրները Երկրի մասին գիտություններում» խորագրով երիտասարդական գիտաժողովին։
Գիտաժողովը տեղի կունենա 2013թ.–ի հոկտեմբերի 22-24–ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ–ում։
Գիտաժողովի մասնակիցներին անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 31-ը թեզիսներն ուղարկել conference@geology.am էլ. հասցեով։
Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն։
Հասցեն՝ ք. Երևան, Մ. Բաղրամյան պող., 24ա։
Հաղորդագրությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ։