Նորություններ և Հայտարարություններ
- «Մարդը և Քարը» միջազգային ցուցահանդեսՍիրով տեղեկացնում ենք, որ հունվարի 15-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ.Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում տեղի կունենա Հ.Կարապետյանի 145-ամյակին նվիրված «Մարդը և Քարը» միջազգային ցուցահանդեսի մասնակի բացումը:
- 1,500,000 դրամ երկրաբաններից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամինՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կոլեկտիվը ցանկություն հայտնեց և իրականացրեց դրամահավաք՝ մեր բանակին օժանդակելու նպատակով:
- ՀՀ ԳԱԱ ԵԳԻ 85-ամյակին նվիրված երկրաբանական դաշտային լուսանկարների մրցույթ.ՀՀ ԳԱԱ Երկրաբանական Գիտությունների ինստիտուտի 85-ամյակին նվիրված դաշտային լուսանկարների մրցույթի շրջանականերում հանձնածողովին է ներկայացվել 21 լուսանկար:
- ԸնդունելությունՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտը հայտարարում է 2020-2021 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն ` առկա ուսուցմամբ, անվճար հիմունքով...
Հետազոտություններ

Պետրոգրաֆիա և պետրոլոգիա
Նստվածքային, հրաբխանստվածքային, մագմատիկ և մետամորֆային ապարների երկրաքիմիական անալիզ, պետրոգրաֆիական (շլիֆերի նկարագրություն), պետրոլոգիական, գենեզիսին նվիրված ուսումնասիրություններ:

Միներալոգիա
Հատիկաչափական, միներալոգիական անալիզ` իմերսիոն մեթոդով:

Կառուցվածքային երկրաբանություն և տեկտոնիկա
Ծալքավոր ավազանի, օֆիոլիթային գոտիների կառուցվածքային, տեկտոնական ուսումնասիրություններ:

Նստվածքային երկրաբանություն
Նստվածքակուտակմանը, շերտագրությանը և լիթոդինամիկ պրոցեսններին նվիրված հետազոտություններ: Բիթումինալոգիական անալիզ:

Հնէաբանություն
Հնէաբանական (կոնոդոնտներ, բրախիոպոդներ, ֆորամինիֆերներ, դիատոմեաներ, ծաղկափոշի) ուսումնասիրություններ:

Հրաբխագիտություն
Հրաբուխների կառուցվածքային տիպերի, կազմի, հրաբխային ֆացիաների և ֆորմացիաների ուսումնասիրություններ, հրաբխային վտանգի գնահատում:

Գեոարխեոլոգիա
Ներառում է լիթոլոգիական, երկրաքիմիական որոնումներ, արխեոտեկտոնական, երկրաֆիզիկական ուսումնասիրություններ:

Երկրաբանական վտանգներ, չորրորդական երկրաբանություն
Նստվածքակուտակում, շերտագրություն, պալեոկենսաբանություն, երկրաշարժերի, սողանքային վտանգի գնահատում, ակտիվ խզվածքներ և մերձմակերեսային դրսևորումները շրջակա միջավայրում, պալեոսեյսմոլոգիա, սեյսմիկ վտանգի գնահատում:
Հետազոտություններ շրջակա միջավայրի, բնական հուշարձանների պահպանության բնագավառում: Պալեոկլիմա և շրջակա միջավայրի փոփոխություններ բնական և անտրոպոգեն ազդեցությամբ:

Օգտակար հանածոներ
Մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի՝ այդ թվում նավթի և գազի հանքավայրերի քարտեզագրում, որոնում, գնահատում: Մետաղական հանքավայրերի երկրաքիմիական որոնումներ, կանխատեսում և գնահատում, բնապահպանական երկրաքիմիա:

Հիդրոերկրաքիմիա
Խմելու քաղցրահամ, մակերևութային, հանքային, հանքավայրային ջրերի կազմի և որակի ձևավորման առանձնահատկությունների ուսումնասիրություններ:

Երկրաբանական տեղեկատվություն
Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) մշակում, ներդրում, գեոմոնիթորինգ:

Կրթություն
Մագիստրական, ասպիրանտական կրթություն, թանգարանային կրթություն, դաշտային պրակտիկա: