Նորություններ և Հայտարարություններ
- Ծրագիր 2024Ս/թ ապրիլի 22-ին ժամը 10։00-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում տեղի կունենա 2023թ գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողով։
- 2022թ. ապրիլի 27-ին կայացավ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը2022թ. ապրիլի 27-ին կայացավ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, որտեղ ներկա էին գիտական անձնակազմի 86 անդամներից 71-ը:
- ՀՀ ԳԱԱ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ 02.11.2021 Ջավախքի լեռնաշղթայի 2021 թ. երկրաշարժերի և սեյսմիկ ակտիվության վերաբերյալ2021 թվականին, առավելապես օգոստոս ամսից սկսած, Հայաստանի հյուսիս–արևմտյան տարածքում և հարակից գոտում դիտվում է է սեյսմիկ ակտիվության աճ։
- Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի մրցույթ՝ Լիլի համալսարան, ՖրանսիաԷրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Երկրաբանության»ամբիոնի առաջին կուրսի ուսանողները հնարավորություն ունեն 2021-2022 ուս․տարվա առաջին և երկրորդ կիսամյակները ուսանել Լիլի համալսարանում:
- ՀՀ ԳԱԱ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ: ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ: 15 Փետրվարի 2021թ.Վերջին օրերին բնությունը հիշեցնում է, որ մենք ապրում ենք սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջանում:
Հետազոտություններ
Պետրոգրաֆիա և պետրոլոգիա
Նստվածքային, հրաբխանստվածքային, մագմատիկ և մետամորֆային ապարների երկրաքիմիական անալիզ, պետրոգրաֆիական (շլիֆերի նկարագրություն), պետրոլոգիական, գենեզիսին նվիրված ուսումնասիրություններ:
Միներալոգիա
Հատիկաչափական, միներալոգիական անալիզ` իմերսիոն մեթոդով:
Կառուցվածքային երկրաբանություն և տեկտոնիկա
Ծալքավոր ավազանի, օֆիոլիթային գոտիների կառուցվածքային, տեկտոնական ուսումնասիրություններ:
Նստվածքային երկրաբանություն
Նստվածքակուտակմանը, շերտագրությանը և լիթոդինամիկ պրոցեսններին նվիրված հետազոտություններ: Բիթումինալոգիական անալիզ:
Հնէաբանություն
Հնէաբանական (կոնոդոնտներ, բրախիոպոդներ, ֆորամինիֆերներ, դիատոմեաներ, ծաղկափոշի) ուսումնասիրություններ:
Հրաբխագիտություն
Հրաբուխների կառուցվածքային տիպերի, կազմի, հրաբխային ֆացիաների և ֆորմացիաների ուսումնասիրություններ, հրաբխային վտանգի գնահատում:
Գեոարխեոլոգիա
Ներառում է լիթոլոգիական, երկրաքիմիական որոնումներ, արխեոտեկտոնական, երկրաֆիզիկական ուսումնասիրություններ:
Երկրաբանական վտանգներ, չորրորդական երկրաբանություն
Նստվածքակուտակում, շերտագրություն, պալեոկենսաբանություն, երկրաշարժերի, սողանքային վտանգի գնահատում, ակտիվ խզվածքներ և մերձմակերեսային դրսևորումները շրջակա միջավայրում, պալեոսեյսմոլոգիա, սեյսմիկ վտանգի գնահատում:
Հետազոտություններ շրջակա միջավայրի, բնական հուշարձանների պահպանության բնագավառում: Պալեոկլիմա և շրջակա միջավայրի փոփոխություններ բնական և անտրոպոգեն ազդեցությամբ:Օգտակար հանածոներ
Մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի՝ այդ թվում նավթի և գազի հանքավայրերի քարտեզագրում, որոնում, գնահատում: Մետաղական հանքավայրերի երկրաքիմիական որոնումներ, կանխատեսում և գնահատում, բնապահպանական երկրաքիմիա:
Հիդրոերկրաքիմիա
Խմելու քաղցրահամ, մակերևութային, հանքային, հանքավայրային ջրերի կազմի և որակի ձևավորման առանձնահատկությունների ուսումնասիրություններ:
Երկրաբանական տեղեկատվություն
Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) մշակում, ներդրում, գեոմոնիթորինգ:
Կրթություն
Մագիստրական, ասպիրանտական կրթություն, թանգարանային կրթություն, դաշտային պրակտիկա:
- Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի մրցույթ՝ Լիլի համալսարան, Ֆրանսիա
- ՀՀ ԳԱԱ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ 02.11.2021 Ջավախքի լեռնաշղթայի 2021 թ. երկրաշարժերի և սեյսմիկ ակտիվության վերաբերյալ