ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը հայտարարում է Գեոարխեոլոգիայի և գեոմոնիթորինգի լաբորատորիայի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնք.
ա. ունեն երկրաբանական գիտությունների (ընդհանուր երկրաբանություն) կամ ֆիզ.-մաթ. գիտությունների (երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման երկրաֆիզիկական մեթոդներ մասնագիտությամբ) դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան,
բ. ունեն գիտական գործունեության առնվազն 5 տարվա փորձ,
գ. վերջին 5 տարիներին հրատարակել են առնվազն 5 գիտական աշխատություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. դիմում,
2. երկու լուսանկար 3×4 չափսի,
3. քաղվածք աշխատանքային գրքույկից,
4. ինքնակենսագրություն,
5. անձնագրի պատճեն,
6. թեկնածուի կամ դոկտորի աստիճանը հավաստող փաստաթուղթ,
7. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
8. վերջին 5 տարում հրատարակված աշխատությունների ցանկ:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են մրցույթի հայտարարման օրվանից 1 ամսվա ընթացքում ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 10.00-17.00 Մ. Բաղրամյան պողոտա, 24ա, 37 սենյակ։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն ժամկետի ավարտից հետո մինչև 1 ամիս ժամանակահատվածում:
Տեղեկությունների համար զանգահարել` 010 52 44 26 hեռախոսահամարով (տնօրենի ընդունարան):