ՀՀ ԲՈԿ
Հրաման 71Ա, 15.03.2021թ.
Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի
15.2 հոդվածի 1-ին կետով. «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 15-
րդ և 16-րդ կետերով և ԲՈԿ-ի կանոնադրության 11-րդ կետի 3-րդ ենթակետով`
1. երկարացնել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում գործող
երկրաբանության 054 մասնագիտական խորհուրդիի գործունեության ժամկետը մինչև
2021 թ. դեկտեմբերի 31-ը:
Հիմք. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խ.Մելիքսեթյանի
11.03.2021թ. հ. 2452-61 միջնորդագիրը:
ԲՈԿ-ի նախագահ (պարտականությունները կատարող)` Լիլիթ Մկրտչյան
Փաստաթղթի հղում` 71Ա
Հրաման 23Ա, 15.02.2019թ.
1. Ղեկավարվելով ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 15-րդ և 16-րդ կետերով և ԲՈԿ-ի կանոնադրության 11-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծել երկրաբանության 054 մասնագիտական խորհուրդ:
2. Խորհուրդը կարող է կազմակերպել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ.
ԻԴ.01.01– Ընդհանուրերկրաբանություն (երկրաբանական գիտություններ) մասնագիտությամբ՝ հետևյալ կազմով.
հ/հ | Ազգանուն, անուն, հայրանուն | Գիտական աստիճանը | Թվանիշը խորհրդում |
1 | Ջրբաշյան Ռուբեն Տիգրանի (նախագահ) | ե. գ. դ., ակադեմիկոս | ԻԴ.01.01 |
2 | Մելքոնյան Ռաֆիկ Լևոնի (փոխնախագահ) | ե. գ. դ., թղթ.-անդամ | ԻԴ.01.01 |
3 | Սահակյան Լիլիթ Հրանտի (գիտքարտուղար) | ե. գ. թ. | ԻԴ.01.01 |
4 | Ավագյան Արա Վարուժանի | ե. գ. դ. | ԻԴ.01.01 |
5 | Մուրադյան Կարապետ Մուրադի | ե. գ. դ. | ԻԴ.01.01 |
6 | Մելիքսեթյան Խաչատուր Բորիսի | ե. գ. դ. | ԻԴ.01.01 |
7 | Նազարեթյան Սերգեյ Նորայրի | ե. գ. դ. | ԻԴ.01.08 |
8 | Գալոյան Ղազար Լևոնի | ե. գ. թ. | ԻԴ.01.01 |
9 | Մովսիսյան Ռուբեն Սուրենի | ե. գ. թ. | ԻԴ.01.01 |
10 | Հովհաննիսյան Արշավիր Եղիազարի | ե. գ. թ. | ԻԴ.01.01 |
3. Երկրաբանության խորհրդի գործունեության ժամկետը սահմանել մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը:
Հիմք. ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանի 28.02.2019թ. հ. 24-01/62 և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խ.Մելիքսեթյանի 07.02.2019թ. հ. 2452-41 միջնորդագրերը:
ԲՈԿ-ի նախագահ Ս.Գոգյան
054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 20.07.2018
2018թ. հունիսի 20-ին, ժամը 12.00, կկայանա 054 մասնագիտական գիտխորհրդի նիստ
ԹԵՄԱ. ՀՀ ԳԱԱ ԵԳԻ ասպիրանտ Խաչատուր Մակարյանի «ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՋՐԻԿԱՑՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՅՑԻ, ՓԱՄԲԱԿ-ՍԵՎԱՆ-ՍՅՈՒՆԻՔ ԱԿՏԻՎ ԽԶՎԱԾՔԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ՍԵՅՍՄԻԿ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ատենախոսության պաշտպանություն:
Աշխատանքը ներկայացված է պաշտպանության ԻԴ.01.01 Ընդհանուր երկրաբանություն մասնագիտությամբ երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար:
054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 22.06.16
Օրակարգ. ՀՀ ԳԱԱ ԵԳԻ ասպիրանտ Հայկ Իգիթյանի «Ակտիվ խզվածքների գոտիների լայնության գնահատումը երկրաբանական և գեոռադարային հետազոտությունների հիման վրա (Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի օրինակով)» ատենախոսության պաշտպանություն:
054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 20.02.2015.
Օրակարգ.
Դմիտրի Գեղամի Առաքելյանի «Եռաչափ միջավայրում սողանքային տարածքների շրջանացման մեթոդ ըստ կայունության գործակցի (Հաղարծին, Հարությունյան, Ջրվեժ տեղամասեր, ՀՀ)» թեկնածուական ատենախոսության կրկնական քննարկում՝ համաձայն ՀՀ ԲՈՀ-ի 17.12.2014թ հ.104-Ա կարգադրության:
054 Մասնագիտական գիտխորհրդի նիստ 15.12.2015
Ս/թ ին, ժամը 14.30, կկայանա ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտխորհրդի նիստ:
Օրակարգ. Սուրեն Վլադիմիրի Մամյանի «Շամլուղի պղնձի հանքավայրի համակցած մշակման եղանակով հանքաքարի արդյունահանման տեխնոլոգիական պարամետրերի օպտիմալացում» թեկնածուական ատենախոսության վերաբերյալ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ, որպես առաջատար կազմակերպության, գրախոսականի քննարկում:
Մասնագիտությունը՝ ԻԴ.02.01 «Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում»: