ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԳԵՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ
ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԻԳՐԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ, 1939-2019
15-18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2019
Գիտական կազմկոմիտե
ե.գ.թ. Լիլիթ Սահակյան
ե.գ.դ. Խաչատուր Մելիքսեթյան
ե.գ.դ. Արա Ավագյան
Աբստրակտների գիրքը և ծրագիրը վերբեռնել այստեղ
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Միջազգային կոնֆերանս
“Էոլյան նստվածքները որպես անցյալի պալեոմիջավայրի փոփոխության արխիվ”
Երևան (Հայաստան) – Սեպտեմբեր 15-23, 2019
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ
Ա.Ա.Հ. |
Գիտական աստիճան, գիտական կոչում | Գիտական կազմակերպություն, քաղաք, երկիր |
Լիլիթ Սահակյան | Երկրաբ. գիտ. թեկնածու, ԵԳԻ փոխտնօրեն | ՀՀ ԳԱԱ ԵԳԻ, Երևան, Հայաստան |
Խաչատուր Մելիքսեթյան | Երկրաբ. գիտ. թեկնածու, ԵԳԻ տնօրեն | ՀՀ ԳԱԱ ԵԳԻ, Երևան, Հայաստան |
Արա Ավագյան | Երկրաբ. գիտ. դոկտոր, Լաբորատորիայի վարիչ | ՀՀ ԳԱԱ ԵԳԻ, Երևան, Հայաստան |
Բորիս Գասպարյան | գիտաշխատող | ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ |
Դոմինիկ Ֆաուստ (Dominik Faust) | Պրոֆեսոր դոկտոր, Աշխարհագրության ինստիտուտի տնօրեն | Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան,(Դրեզդեն, Գերմանիա) |
Մարկուս Ֆուշ (Markus Fuchs) | Պրոֆեսոր դոկտոր, Աշխարհագրության ֆակուլտետի տնօրեն | Ժուստուս-Լայբիգ, Գիսենի համալսարան, Գիսեն, Գերմանիս |
Դանիել Վոլֆ (Daniel Wolf) | Գիտաշխատող, գիտութունների դոկտոր | Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի աշխարհագրության ինստիտուտ,(Դրեզդեն, Գերմանիա) |
Կոնֆերանսի ծրագիրը այստեղ
Հարգելի գործընկերներ,
ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոնի և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի հետ համատեղ Գերմանիայի կրթության և հետազոտությունների նախարարության աջակցությամբ կազմակերպում է «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում ջրատար հորիզոնների խիստ գերօգտագործմամբ առանձնացող տարածաշրջաններում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության ազդեցությունները» գիտաժողովը։ Հրավիրում ենք մասնակցել գիտաժողովին բանավոր զեկույցով, հետևյալ թեմատիկ ուղղություններից մեկով․
• ջրային ռեսուրսների կառավարմում,
• ջրօգտագործում,
• ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցություն,
• հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական մոդելավորում,
• ջրի որակի գնահատում,
• ջրային տեղեկատվական համակագեր։
Զեկույցների թեզիսները պետք է ներկայացվեն մինչև 2019թ․ հունիսի 10-ը, alex.arakelyan@outlook.com հասցեով։
Թեզիսները պետք է լինեն մինչև 2000 նշան ծավալով, անգլերեն և հայերն լեզուներով։ Տառաչափը՝ 12, տողերի միջև հեռավորությունը՝ 1, անգլերեն տեքստի տառատեսակը՝ Times New Roman, հայերեն տեքստինը՝ GHEA Grapalat: Անհրաժեշտ է նշել հեղինակ(ներ)ի հաստատությունը և էլ․ փոստի հասցեն։
Թեզիսների հավաքածուն հասանելի է հետևյալ հղումով:
Գերմանիայից մասնակցելու են հետևյալ գիտնականները․
Պրոֆ. Քրիստոֆ Շուեթ, Դարմշտադտի տեխնիկական համալսարան https://www.geo.tu-darmstadt.de/…/mitarbeiter_details_geo_4…
Պրոֆ․ Բերնդ Կլաուեր, Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոն
https://www.ufz.de/index.php?en=38771
Կայ Կնոելեր, Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոն
https://www.ufz.de/index.php?en=40204
Միքայել Շուբերտ, Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոն
https://www.ufz.de/index.php?en=38802
Գիտաժողով
Հարգելի գործընկերներ,
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ը կազմակերպել է գիտաժողով նվիրված ականավոր գիտնական և պետական գործիչ, ակադեմիկոս՝ Աշոտ Տիգրանի Ասլանյանի ծննդյան 100-ամյակին:
Գիտաժողովի բացումը՝ 2019թ փետրվարի 7-ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ դահլիճում
Գիտաժողովի թեմատիկան՝ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ
Գիտաժողովի ծրագիրը և նյութերը ներբեռնել ԱՅՍՏԵՂ:
Գիտաժողով
Հարգելի գործընկերներ,
2018թ.-ի դեկտեմբերի 03-07-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը կազմակերպում է «Սպիտակի երկրաշարժ. 30 տարի անց: Փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1988թ.-ի աղետալի երկրաշարժին:
Գիտաժողովը նպատակ ունի հարստացնելու գիտելիքները բնական աղետների հետ կապված երևույթները հասկանալու նպատակով, կատարելագործելու կանխատեսման մոդելները, միջազգային ընդունված ստանդարտներով գնահատելու բնական վտանգների և մասնավորապես, երկրաշարժերի վտանգը և ռիսկը, ինչպես նաև ավելի սերտ և արդյունավետ դարձնելու համագործակցությունն այս ոլորտում:
Գիտաժողովը ներառում է նաև դաշտային սեմինար երիտասարդ մասնագետների համար:
Ընդունված սեղմագրերը և հոդվածների ժողովածուն տպագրվելու են:
Սեղմագրի նմուշը ներբեռնել այստեղ:
Գիտաժողով
2017 թ. սեպտեմբերի 12-18-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը կազմակերպում է Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը:
Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) հիմնադրման մասին որոշումը կայացվել է 1967թ.-ին Հայաստանում տեղի ունեցած Երկրաբանության պատմության միջազգային հանձնաժողովի ժամանակ: Այս տարին հոբելյանական է համարվում INHIGEO-ի համար. լրանում է գիտաժողովի 50-ամյակը: Գիտաժողովը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, ինչպես 1967թ.-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլ. փոստի հասցեին՝ inhigeo2017@geology.am, կամ այցելել գիտաժողովի պաշտոնական կայքը՝ http://inhigeo2017.geology.am/: Գիտաժողովի ծրագիրը, թեզիսների ժողովածուն և Էքսկուրսիաների ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղ:
Գիտաժողով
«Ջրային ռեսուրսների կայուն կառավարում և Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում»
25-29 հունիսի 2014
Երևան
2014 թ.-ի հունիսի 25-ից 29-ը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը անցկացրել է միջազգային գիտաժողով՝ «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում և Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում» թեմայով: Գիտաժողովը կազմակերպվել է Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի և ՀՀ ԳԱԱ-ի համագործակցության շրջանակներում: Գիտաժողովի հոդվածների ժողովածուն կարող եք ներբեռնել այստեղ:
Երիտասարդական գիտաժողով
«Արդիական խնդիրները Երկրի մասին գիտություններում»
22-24 հոկտեմբերի 2013
Երևան
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը սիրով հրավիրում է երիտասարդ երկրաբաններին, ասպիրանտներին և ուսանողներին մասնակցելու «Արդիական խնդիրները Երկրի մասին գիտություններում» խորագրով երիտասարդական գիտաժողովին։
Գիտաժողովը տեղի կունենա 2013թ.–ի հոկտեմբերի 22-24–ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ–ում։
Գիտաժողովի մասնակիցներին անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 31-ը թեզիսներն ուղարկել conference@geology.am էլ. հասցեով։
Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն։
Հասցեն՝ ք. Երևան, Մ. Բաղրամյան պող., 24ա։
Հաղորդագրությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ։