ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
  ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ 
  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ   ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ

Մագիստրատուրա (երկրաբանության ամբիոն) մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք:

Ուսման տևողությունը առկա ուսուցմամբ 1,5 տարի է, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 2 տարի: Տարեկան ուսման վարձը 300 000 ՀՀ դրամ:
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
բարձրագույն կրթության դիպլոմ, ներդիր և դրանց պատճենները (2 օրինակ)
զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճեն
անձնագիր և դրա պատճենը (2 օրինակ)
2 լուսանկար (3×4 չափի):
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ:
Ընդունելության փաստաթղթերի ձևակերպման և մրցույթի կազմակերպման համար յուրաքանչյուր դիմորդից գանձվում է 3000 ՀՀ դրամ:
Ընդունելության փաստաթղթերն առկա ուսուցման համար ընդունվում են միչև ս/թ օգոստոսի 15-ը, հեռակա ուսուցման համար՝ սեպտեմբերի 15-ը:
Դիմել՝ ՀՀ , ք.Երևան, Մ. Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, 2-րդ հարկ,
հեռախոս՝ (010) 52 48 12
Մագիստրատուրայի ուսանողները ուսման ընթացքում կստանան հիմնավոր գիտելիքներ երկրաբանական գիտության տարբեր ուղղությունների՝ ակտիվ տեկտոնիկայի, երկրաբանական վտանգների, սեյսմաբանության, սեյսմիկ ռիսկի գնահատման, հրաբխագիտության ու հրաբխային վտանգի գնահատման, երկրաքիմիայի, օգտակար հանածոների և նրանց որոնման մեթոդների, պետրոլոգիայի և պետրոգրաֆիայի, աշխարհագրական տեղեկատվական մեթոդների և այլ ուղղությունների մասին:
Կկարդացվեն դասախոսություններ հարակից այն գիտությունների մասին, որոնք օգտագործվում են երկրաբանական հետազոտությունների ժամանակ: Մագիստրատուրայի ուսումնական ծրագրում ներառված են ինչպես հիմնարար բնույթի դասախոսություններ, այնպես էլ գործնական, լաբորատոր և դաշտային աշխատանքներ:

Ուսումնական գործընթացը կիրականացվի որակյալ և փորձառու մասնագետների կողմից:Ավելի մանրամասն մագիստրատուրայում դասավանդվող առարկաների հետ կարելի ծանոթանալ այստեղ: