ԵԳԻ աշխատակիցների մասնակցությունը արտասահմանյան գիտաժողովներում
Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանը 2019թ.-ի սեպտեմբերի 18-19 մասնակցել է ելույթով Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցած AAPG կոնֆերանսին “Discover Why the Black Sea, Caucasus, and Caspian Region is Heating Up with E&P Activity”: Մասնակցությունը մասամբ ֆինանսավորվել է ԵԳԻ կողմից:Avagyan A., Sosson M., Sahakyan L., Sheremet Y., Vardanyan S., Atalyan T. Tectonic development of the Ararat Basin, Lesser Caucasus, Armenia. The American Association of Petroleum Geologists, Batumi, Georgia, 18-19 September, p. 2019.
Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի աշխատակից, ասպիրանտ Սեդա Ավագյանը Հռոմում ելույթով մասնակցել է 34-րդ միջազգային նստվածքաբանական գիտաժողովում, կազմակերպված նստվածքագետների միջազգային ասոցիացիայի և Հռոմի Սապիենզա համալսարանի Երկրի մասին գիտությունների դեպարտամենտի կողմից: Մասնակցությունը ֆինանսավորվել է ՀՀ ԳԱԱ-ի և ԵԳԻ կողմից:Ara Avagyan, Seda Avagyan, Tatul Atalyan Interacting geological hazards in the Sevan Lake basin, 7.G The sedimentary record of earthquakes, tsunamis, and other extreme/catastrophic events -Conference detailed scientific program – IAS_ROMA 2019, 10-13 September, page 36. Sapienza University, Italy, Rome http://iasroma2019.org/
ԵԳԻ պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի վարիչ Ղազար Գալոյանը մասնակցել է Բարսելոնայում (Իսպանիա) կայացած Goldschmidt-2019 գիտաժողովին ելույթով՝ Gհ. Galoyan, S.-L. Chung, R. Melkonyan, Y.-H. Lee, L. Atayan, R. Khorenyan, A. Grigoryan, N. Avagyan. Neoproterozoic-Early Cambrian, Late Paleozoic and Late Jurassic granitoid magmatism on the N margin of Gondwana, Tsaghkunyats anticlinorium of Lesser Caucasus, Central-Northern Armenia.
ԵԳԻ երկրաբանական տեղեկատվական լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Առաքելյանը և նույն լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Նարեկ Տարասյանը 2019թ. հոկտեմբերի 14-18-ը ՀՀ ԳԱԱ ԵԳԻ ֆինանսավորմամբ մեկնել են Մոսկվա՝ Information Technologies in Earth Sciences and Applications for Geology, Mining and Economy (ITES&MP-2019) միջազգային կոնֆերանսին բանավոր զեկույցներով հանդես գալու նպատակով: Ա. Առաքելյանի զեկույցի վերնագիրն էր՝ “Open Access to Spatial Data and Knowledge IN Earth Sciences through Virtual Geoscientific Environment for Armenia”, Ն. Տարասյանինը՝ “On the Software of Landslide Real-Time Automated Monitoring System”:Թեզիսները տպագրվել են կոնֆերանսի ժողովածույում, http://ites2019.sgm.ru
ԵԳԻ աշխատակիցների մասնակցությունը արտասահմանում կրթական ծրագրերին
2019թ.-ի մայիսի 30-ից հունիսի 10-ը Գեոարխեոլոգիայի և գեոմոնիթորինգի լաբորատորիայի գիտաշխատող Հայկ Իգիթյանը «Նիպպոն Կոեի» ընկերության հրավերով այցելել է Ճապոնիա գետային նստվածքների կուտակման օրինաչափությունների, կառավարման և հնարավոր հեղեղներից պաշտպանման բնագավառում Ճապոնիայի մշակած և լայն կիրառում ունեցող նոր մեթոդաբանությանը ծանոթանալու համար: Մինչ այդ կազմակերպության աշխատակիցների հետ իրականացվել են աշխատանքներ Ազատ գետի նստվածքակուտակման օրինաչափություները, գետի հնարավոր վարարումները, ջրի մակարդակի սեզոնային փոփոխությունները պարզելու նպատակով:Առաջարկվել են նոր մոտեցումներ ճապոնացի գործընկերների հետ Հայաստանում նմանատիպ ուսումնասիրությունների համար: Այցելության ընթացքում տեղի է ունեցել Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Ընկերության ներկայացուցչի հետ հանդիպում, ով դրական է գնահատել ծրագիրը:
2019թ.-ի հունիսի 17-28 Հայկ Իգիթյանը մասնակցել է Ժնևի Համալսարանի Բնապահպանական Գիտությունների Ֆակուլտետի և Միացիալ Ազգերի Կազմակերպության բնապահպանական ծրագրերի բաժնի կողմից կազմակերպված «Գեոմատիքս կայուն շրջակա միջավայրի համար» խորագրով վերապատրաստման ծրագրին: Ծրագրին մասնակցության դրամաշնորհը տրվել է Ժնևի համալսարանի կողմից, իսկ ճանապարհածախսը և կեցության ծախսերը՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտից: Վերապատրաստմանը ներկայացվել են նոր ծրագրային և համակարգչային մոտեցումներ, որոնցով առավել արդյունավետ կարելի է լուծել երկրաբանական և բնապահպանական խնդիրները: Նմանատիպ ծրագրերից է InVEST-ը, որը թույլ է տալիս կլիմայի փոփոխությունից կախված հաշվարկել Էկոհամակարգային ծառայությունները և մշակել հետևանքների մեղման ռազմավարությունը: Ծրագրի ավարտին Ժնևի Համալսարանի Բնապահպանական Գիտությունների Ֆակուլտետի դեկանի և Միացիալ Ազգերի Կազմակերպության բնապահպանական ծրագրերի բաժնի ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ-ում ստացված գիտելիքների ներդրման, համատեղ ծրագրերի մշակման և Ժնևի համալսարանի ֆոնդից ֆինանսավորում ստանալու հարցերը:
ԵԳԻ Լիթոլոգիայի և ռեգիոնալ երկրաբանության լաբորատորիայի աշխատակից Քրիստինա Սահակյանը 2019 թվականի սեպտեմբերի 30 –ից հոկտեմբերի 4ը մասնակցել է Գերմանիայի Էրլանգեն քաղաքի համանուն համալսարանում տեղի ունեցած «International Course of Organofacies Analysis – Sedimentary Organic Matter – Principles & Applications» կրթական ծրագրին: Ծրագիրը նախատեսված էր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նստվածքային ապարներում օրգանական նյութերի ուսումնասիրությամբ: Դասընթացը կազմված էր դասախոսություններից և մանրադիտակով լաբորատոր աշխատանքներից: Ծրագրի կազմակերպիչն էր Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում գտնվող GeoResources STC կենտրոնի գլխավոր երկրաբան Դր. Հարտմութ Յեգան:
Այցելությունը ֆինանսավորվել է ԵԳԻ կողմից: Ծրագրի ընթացքում ուսումնասիրվել են նաև Արցախի Քարին Տակ քարանձավի փիթի արևելյան պատից վերցված նմուշների ծաղկափոշին՝ պալեոմիջավայրի վերականգնման համար:2019 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 14-ը ԵԳԻ Լիթոլոգիայի և Ռեգիոնալ Երկրաբանության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Հայկ Հովակիմյանը կգործուղվի Բուլղարիայի Գիտությունների Ակադեմիա, Երկրաբանության Ինստիտուտ (պրոֆեսոր Նադիա Օգնյանովա Ռումենովայի հետ համատեղ), դիատոմային ջրիմուռների ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Ուղևորությունը ֆինանսավորվել է Գյուլբենկյան հիմնադրամի և ԵԳԻ կողմից:
2019թ-ի Սեպտեմբերի 9–30 հրաբխագիտության լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Գևորգյանը Ճապոնիայի Կյոտո քաղաքում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարությամբ Ռիտցումեյկան համալսարանում կազմակերպված «Պատմամշակութային օջախների աղետների կառավարումը» թեմայով միջազգային ծրագրին։ Մասնակցության բոլոր ծախսերը կատարվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից։ Ծրագիրը նախատեսված է աղետների կառավարման մասնագետներին ծանոթացնել մշակութային օջախների խիստ առանձնահատուկ խնդիրներին, ինչի համար կազմակերպված էին հանդիպումներ Ճապոնիայի աղետների կառավարման տեղական և ազգային ծրագրերի համակարգողների հետ։ Ծրագրի ընթացքում Լիլիթ Գևորգյանը ներկայացրել է ԵԳԻ Երկրաբանական թանգարանը, խնդիրներն ու կարևությունը։ Արդյունքում հրավիրող մասնագետների հետ միասին մշակվել է Երկրաբանական թանգարանի աղետների կառավարման պլան, որի արդյունքները ներկայացվել են ԵԳԻ Երկրաբանության թանգարանի 80 ամյակին նվիրված «Բնագիտական թանգարանները որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» գիտաժողովում։
ԵԳԻ տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը և հրաբխագիտության լաբորատորիայի աշխատակիցներ Մերի Միսակյանը և Գևորգ Նավասարդյանը 2019թ. հուլիսի 18-21-ը մասնակցել են Վրաստանի Դուշեթի քաղաքում տեղի ունեցած «Գեոտուրիզմի հնարավորությունները Հարավային Կովկասում անդրսահմանային համագործակցության համար» միջազգային գիտաժողովին: Քննարկվել են երկրում գեոտուրիզմի զարգացման և ազգային գեոպարկերի հիմնադրման հնարավորությունները և այդ առումով անդրսահմանային համագործակցությունը: Բոլոր ծախսերը հոգացել է հրավիրող կողմը:
ԵԳԻ հրաբխագիտության լաբորատորիայի աշխատակից Մերի Միսակյանը 2019 թվականի նոյեմբեր 18-ից դեկտեմբեր 17-ը կգործուղվի Գերմանիա (Գիսենի, Յուստուս Լիբիգի համալսարան) «Գեոպարկերը խաղաղության համա՞ր. Գեոտուրիզմի հնարավորությունները Հարավային Կովկասում անդրսահմանային համագործակցության համար» DAAD ծրագրի շրջանակներում:Նպատակը՝ տեսական և գործնական ներդրում ունենալ ծրագրին առչնվող նպատակներում՝ կապված գեոպարկերի հիմնադրման և կառավարման հետ, հատուկ ուղղվածությամբ անդրսահմանային գեոպարկերի վրա: Բոլոր ծախսերը հոգացել է հրավիրող կողմը: