Հարգելի գործընկերներ,
2019թ. փետրվարի 12-ին, ժամը 12.00, կկայանա ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտխորհրդի նիստ:
ՕՐԱԿԱՐԳ.
1. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Գեոարխեոլոգիայի և գեոմոնիթորինգի լաբորատորիայի ղեկավարի թափուր պաշտոնի զբաղեցման համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփում:
2. ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտխորհրդի կազմի փոփոխության հարցի քննարկում:
3. ՀՀ ԳԱԱ ԵԳԻ առաջատար գիտաշխատող, ե.գ.դ. Արա Ավագյանի «ԱԿՏԻՎ ԽԶՎԱԾՔՆԵՐԻ ՄԵՐՁՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ» աշխատության հրատարակման հարցի քննարկում:
Արա Ավագյանի «ԱԿՏԻՎ ԽԶՎԱԾՔՆԵՐԻ ՄԵՐՁՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ» աշխատության էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գրադարանում: