ԾՐԱԳՐԵՐ

Պետական- նպատակային ծրագիր

22IRF‐08, ղեկավար – Հովակիմյան Սամվել
ՀՀ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՐՏԵՐԿՐԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Թեմա.
«Հայաստանի կարևոր (ռազմավարական) ﬕներալների ներուժի գնահ
ատումը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության 
համար էկոլոգիապես կայուն արտադրության նպատակով»

22AA‐1E012, ասպիրանտ- Ներսիսյան Արաքսյա , գիտ. ղեկավար
Առաքելյան Ալեքսանդր
ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ – 2022
Թեմա.
«Իզոտոպային ﬔթոդների կիրառումը Արարատյան արտեզյան ավազ
անի 
ստորերկրյա ջրերի ծագուﬓաբանության և վերականգնման ռեժիﬕ 
ուսուﬓասիրություններում»

22rl‐016, ղեկավար – Դանելիան Տանիել, համաղեկավար – Սերոբյան
Վահրամ
«ՀԵՌԱՎԱՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ»
Թեմա. «Հայաստանի Պալեոզոյան լեռներում շրջակա ﬕջավայրի 
փոփոխությունների համաշխարհային ռեկորդի վերծանուﬓ 
ընդդեմ տարածաշրջանայինի»

22YSSPI-013, Սերոբյան Վահրամ
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում
իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար
երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթ» 2022թ.

Գեոպարկը որպես տնտեսության կայուն զարգացման և բնապահպանության խթան Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում

Համակարգող՝ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, ծրագրի ղեկավար ե.գ.դ. Ա. Ավագյան,

Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել է ՀՀ-ում առաջին գեոպարկի ստեղծման գիտական նախադրյալները (Ավագյան և ուր., 2021)։ 

Վերլուծվել է ինչպես միջազգային անյպես էլ Հայաստանի Հանրապետությունում առկա փորձը, երկրատեղանքների (Geosite) ընտրության չափանիշների վերաբերյալ: 

Նախքան երկրատեղանքների ընտրությունը՝ իրականացվել են հրապարակումների մանրամասն ուսումնասիրություններ, որին հետևել է տեղային աշխատանքները: Սկզբում վերլուծվել են բնության և երկրաբանական հուշարձանների առկա ցանկերը (e.g. Qocharyan 1979, Grigoryan et al., 1987, Melik-Adamyan 1998, Melik-Adamyan et al., 2019, Avanesyan 2017, Nature of Armenia 2006, ՀՀ բնության հուշարձանների ցանկը (ՀՀ որոշում-2013, https://ace.aua.am/hy/gis-and-remotesensing/maps/natural-monuments/)): Երկրատեղանքների վերջնական ընտրության համար հիմք են հանդիսացել նաև բազմաթիվ հայ և օտարերկրյա երկրաբանների աշխատանքները։ Երկրատեղանքները վերաբերվում են տարբեր երկրաբանական ճյուղերին, ինչպիսիք են ակտիվ տեկտոնիկան (օր. Philip et al., 2001; Karakhanyan et al., 2017a, b; Trifonov et al., 1994, 2017; Avagyan et al., 2010, 2017, 2018; Ritz et al., 15 2016), հրաբխականությունը (օր. Karakhanian et al., 2002, 2013, Ջրբաշյան 2013; Neill et al., 2015; Навасардян 2006, Меликсетян 2018), երկրադինամիկան և շերտագրությունը (օր. Galoyan et al., 2009; Sosson et al., 2010; Sahakyan et al., 2017a), նստվածքագիտությունը և հնէաբանությունը (օր. Danelian et al., 2012; Sahakyan et al., 2017b,c; Friesenbichler et al., 2018; Joachimski et al., 2019; Serobyan et al., 2021), հիդրոերկրաքիմիան (օր. Շահինյան և ուր., 2019) և այլն: 

Երկրատեղանքների դասակարգման համար ուսումնասիրվել են միջազգային և տեղական գրականության բազմաթիվ օրինակներ և ՀՀ առաջին Գեոպարկի համար մշակվել է անձնագրավորման 10 պահանջներից բաղկացած ձև, ինչպես նաև երկրատեղանքների մասնակի և ընդհանրական գնահատման աղյուսակ: 

Գեոպարկում առաջարկվում է ընդգրկել հիմնականում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերից տարածքներ: Դրա հիմնական պատճառները երեքն են՝ ֆինանսավորման բազմապատիկ կրճատումը, հնարավորինս կոմպակտ տարածքի ընդգրկումը և պատերազմական գործողությունների հետևանքով նախատեսվող երկրատեղանքների սահմանային կամ մերձսահմանային տեղադիրքում հայտնվելը: 

Աշխատանքների ընթացքում նպատակահարմար դարձավ ներառել փոքրիկ տարածքներ նաև Արարատի և Կոտայքի մարզերից: Դա հնարավորություն տվեց, փոքր տարածք ավելացնելով ընդգրկել հարակից տարածաշրջանային և միջազգային նշանակության օբյեկտներ: 

Վերլուծելով հարուստ երկրաբանական ժառանգությունը, ինչպես նաև Գեոպարկերի միջազգային փորձը՝ առաջարկվեց ստեղծել ոչ թե ընդհանրական երկրաբանական հուշարձանների այլ երկրաբանական վտանգների Գեոպարկ: Հայկական գեոպարկը կառանձնանա նրանով, որ սահմանափակ տարածքում երկրաբանական վտանգների տարբեր ոլորտներին վերաբերվող օրինակներ կներառի (երկրադինամիկա, ակտիվ տեկտոնիկա, հրաբխականություն, երկրաշարժագիտություն, շերտագրություն, ջրաերկրաբանություն և այլն): Այն վերջինիս կտա բացառիկություն, առավել ևս, որ ընտրանքի արդյունքում կունենանք տարածաշրջանային և մի քանի միջազգային նշանակության երկրատեղանքներ: 

Առաջարկվող երկրաբանական վտանգների հայկական գեոպարկը կներառի քսանվեց երկրատեղանքներ, որոնք կենտրոնացած են համեմատաբար սահմանափակ 4,573 կմ2 տարածքում, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության 15.3% -ին: Տարածքը ներառում է 62 համայնքներ, որոնք կարող են օգտվել և ստանալ լրացուցիչ եկամուտ գեոտուրիզմից։ Գեոպարկի ռելիեֆը լեռնային է և տարածվում է 1000-3595 մ սահմաններում (միջին բարձրությունը մոտ 2297 մ է): Կա 11 ենթակլիմայական գոտի. սկսած չափավոր ցամաքայինինց, տաք և չոր ամառներով և ցուրտ ձմեռներով, մինչև լեռնային տունդրայի կլիման: Այն կներառի մինչև 360 միլիոն տարի հասակ ունեցող երկրաբանական առաջացումներ:

Զուգորդվելով պատմական, հնագիտական, մշակութային բաղադրիչներով, առաջարկվող հայկական գեոպարկի ստեղծումը դառնում է շատ շահեկան գեոտուրիզմի հեռանկարային զարգացման, մասնավոր ձեռներեցության և տնտեսության կայուն զարգացման համար լրացուցիչ խթան ստեղծելու տեսանկյունից: Բազմատիպ ակտիվ խզվածքներն ու մակերևութային խախտումները, երիտասարդ հրաբուխներն ու լավային հոսքերը, երկրաշարժի հետ կապված սողանքներն ու ավերված պատմական հուշարձանները պատկերավոր ցույց են տալիս «կենդանի» մոլորակի դրսևորումները, որը կարող է ցանկացած պահի հարուցել լուրջ ավերածություններ, եթե դրանց մասին տեղյակ և պատրաստված չլինենք: Երկրաբանական վտանգների մասին գիտելիքների տարածումը, ուսումնական ակտիվությունը կարևոր հանգամանք է բնակչության պաշտպանվածության, ռիսկերի նվազեցման տեսանկյունից։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը աղետալի վկայությունն է երկրաբանական վտանգների և ռիսկերի թերագնահատման։

Գիտական արդյունքները հրապարակվել են մեկ Գիրք-ատլասում, մեկ հոդվածում (ևս մեկը ներկայացված է “Geoheritage” արտասահմանյան ամսագրին), երեք գիտաժողովի նյութերում:

 

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ ընթացիկ գիտահետազոտական ծրագրերը


ՀՀ ԳԿՆ ԳԿ ֆինանսավորմամբ իրականացվող 2021-2024 թեմատիկ ծրագրեր

  1. 21T-1E147 – «Միկրոբիալիթները (սևանիտներ) որպես Սևանա լճի պալեոմիջավայրի էվոլյուցիայի պահոցներ» ղեկավար` Լիլիթ Սահակյան
  2. 21T-1E145 «Սեյսմատեկտոնական ազդեցությունները Սևանա լճի ավազանի  լանջային գործընթացների » ղեկավար` Արա Ավագյան 
  3. 21T1E119-“Բազուﬕ հորստանտիկլինորիուﬕ (Հյուսիսային Հայաստան)  շերտագրությունը, մագմատիզմը, տեկտոնիկան և երկրաբանական էվոլյուցիան` ԻզﬕրԱնկարա և ՍևանՀակարի օֆիոլիտային կարային գոտիների հանգույցում”, ղեկավար` Ղազար Գալոյան,
  4. 21T1E302 -“Գեղամա բարձրավանդակի հրաբխականության երկրաքիﬕական  էվոլյուցիան, պոլիգեն տիպից մոնոգենի անցման բնույթը և Vp/Vs անհամասեռության (հետերոգենետիկ) մոդելավորումը (Հայաստան)”, ղեկավար` Գևորգ Նավասարդյան

 

2021-2022թթ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներ են ճանաչվել և ֆինանսավորվել

  1. Մելիքսեթյան Խաչատուր- 21PR-1E0264
  2. Սահակյան Լիլիթ   –    21PR-1E0146
  3. Ավագյան Արա – 21PR-1E0151
  4. Գալոյան Ղազար -21PR-1E0192
  5. Նավաարդյան Գևորգ- 21PR-1E0282

 

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտահետազոտական ծրագրերը

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներ են ճանաչվել և ֆինանսավորվել

19PR-1E0180 Մելիքսեթյան Խաչատուր Բորիսի
19PR-1E0130 Ավագյան Արա Վարուժանի
19PR-1E0131 Սահակյան Լիլիթ Հրանտի
19PR-1E0058 Գալոյան Ղազար Լևոնի



2018-2020թթ. բազային ֆինանսավորում – «ՀՀ Լիթոսֆերայի ձևավորման, օգտակար հանածոների առաջացման, տեղաբաշխման և որոնման առանձնահատկությունները. երկրաբանական վտանգավոր երևույթների և պրոցեսների գնահատումը»։

2018-2020 թթ. ՀՀ ԳԿՆ ԳՊԿ ֆինանսավորմամբ իրականացվող  հայ-ռուսական ծրագրեր

1. Մելիքսեթյան Խաչատուր, 18RF-126, «Կոլիզիոն տիպի հրաբխականության յուրահատկությունների արտահայտումը Փոքր Կովկասի ֆլյուիդային համակարգերի ձևավորման իզոտոպային-երկրաքիմիական և երկրաջերմային բնութագրերում»: 
2. Սահակյան Լիլիթ, 18RF-090, “Հայաստանի էոցենի միկրոբրածոների և լիթոֆացիայի համալիր ուսումնասիրությունը որպես հիմք հյուսիս-արևելյան Թետիսի պալեոաշխարհագրական և պալեոկլիմայական միջավայրի վերականգնման համար”:


ՀՀ ԳԿՆ ԳՊԿ ֆինանսավորմամբ իրականացվող 2018-2020 թեմատիկ ծրագրեր

1. Մելիքսեթյան Խաչատուր, 18T-1E368, “Վարդենիսի բարձրավանդակի հրաբխականության կոնցեպտուալ մոդելի մշակում”:
2. Ավագյան Արա, 18T-1E131, “Արցախի Քարին Տակ պալեոլիթյան հուշարձանի գեոմիջավայրի էվոլյուցիան”:
3. Հովհաննիսյան Արշավիր, 18T‐1E171, “Երկրաքիմիական որոնման մեթոդների փորձնական կիրառությունը հնագիտական թաղված օբյեկտների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում”:
4. Գալոյան Ղազար, 18T‐1E227,  “Ծաղկունյաց անտիկլինորիումի մինչքեմբրի, ուշ պալեզոյի և ուշ յուրայի գրանիտոիդային մագմատիզմը (կենտրոնական‐հյուսիսային Հայաստան)”:

2018թ. ՀՀ ԳԱԱ ԵԳԻ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներ են ճանաչվել և ֆինանսավորվել 

18PR‐1E0183 Մելիքսեթյան Խաչատուր Բորիսի
18PR‐1E0032 
Ավագյան Արա Վարուժանի
18PR‐1E0075 
Սահակյան Լիլիթ Հրանտի
18PR‐1E0176 
Գալոյան Ղազար Լևոնի

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ – 2018թ.

Հովակիմյան Հայկ, 18A-1e41, “Շիրակի և Նորատուսի դիատոմիտների ուսումնասիրությունը՝ պլիոցեն – չորրորդական պալեոմիջավայրի վերականգման համար”


Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից ֆինանսավորվող ծրագրեր

1.    ՄԳՏԿ (Միջազգային գիտատեխնիկական կենտրոն), (01.03.16թ – 28.02.19թ)Բաբայան Հեկտոր, G-2153,  “Բարձրադիր խոշոր լճերը, որպես տեղական միջավայրի հիմնական, բնական եւ մարդկային ազդեցությունների ուսումնասիրություններում”:
2.    ՄԳՏԿ (Միջազգային գիտատեխնիկական կենտրոն), (01.04.2017թ – 31.03.2020թ),
Բաբայան Հեկտոր, A-2334, “Մեծ Կովկասի բարձրացումը և սեյսմիկ ստրուկտուրան”: