Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական արդյունքները | Հրատարակումներ |
Լաբորատորիայի մասին
Երկրադինամիկայի և վտանգավոր երկրաբանական երևույթների լաբորատորիան հիմնադրվել է 2006 թ-ին: Լաբորատորիայի ղեկավարն է ե.գ.դ. Արա Ավագյանը Գիտական հիմնական ուղղություններն են. Տարածաշրջանի երկրադինամիկական առանձնահատկությունների և գործընթացների ուսումնասիրությունը:Վտանգավոր երկրաբանական երևույթների (ակտիվ խզվածքներ, սողանքներ, հողերի հեղուկացում և այլն) հետազոտություն, նրանց փոխկամպվածության և փոխազդեցության ուսումնասիրությունը:ՀՀ տարածքի ակտիվ խզվածքների ուսումնասիրությունը կտրուկ զարգացավ Սպիտակի 1988թ. երկրաշարժից հետո: Սկիզբ դրվեց միջազգային ամենահեղինակավոր գիտական կենտրոնների հետ համագործակցության: ՀՀ տարածքում ակտիվ խզվածքների ուսումնասիրությունները իրենց մեթոդաբանությամբ և ստացված արդյունքներով բարձրացվեցին ժամանակակից մակարդակի: Ուսումնասիրությունները ներառում են նաև խզվածքների երկրաչափության, ակտիվության և վտանգի բաղադրիչների (մագնիտուդա, կրկնելիություն, կինեմատիկան և այլն) գնահատումը, երկրորդային երևույթները (սողանքներ, փլուզումներ, նստեցումներ, հողերի հեղուկացում և այլն) և դրանք առաջացնող մեխանիզմները: Առանձնահատուկ հաջողություններ են արձանագրվել և հնասեյսմաբանության արխեոսեյսմաբանության բնագավառներում: Կազմվել են Հայաստանի և շրջակա տարածքների ակտիվ խզվածքների, ինչպես նաև երկրաբանական այլ վտանգների` մասնավորապես սողանքների, նոր քարտեզներ: 2010 թ. «ՆորԱտոմ» միջազգային կոնսորցիումի կազմում իրականացվել են նոր հայկական ատոմակայանի նախատեսվող տարածքի դաշտային (ընդհանուր 250 կմ դաշտային երթուղիներով) և լաբորատոր աշխատանքներ ակտիվ խզվածքների ներուժի գնահատման նպատակով: Կազմվել է ակտիվ խզվածքների նոր սեյսմատեկտոնական մոդել: Կազմվել են մի շարք բնակավայրերի՝ հատկապես Երևանի ագլոմերացիայի սեյսմաշրջանացման մանրամասն դետերմինիստական և հավանականային քարտեզներ : ԵԳԻ այլ լաբորատորիաների հետ համատեղ ուսումնասիրվում են Փոքր Կովկասի օֆիոլիտային գոտիները: Կազմվել են երկրաբանական կտրվածքներ և կատարվել են հնէաբանական և հասակների իզոտոպային որոշումներ: Իմի են բերվել Հայաստանի մեզոզոյան հասակի օֆիոլիտային համալիրների ուլտրահիմքային ապարների քիմիական կազմերի տվյալները և կատարվել է նրանց պետրոքիմիական վերլուծությունը: Կատարվել է ուսումնասիրություններ Բազումի հորստի օֆիոլիթների նստվածքաբանության պրոբլեմների, օֆիոլիտային գոտիների կազմում կավային նստվածքային ցեմենտի պետրոգրաֆիայի և պետրոքիմիայի վերաբերյալ: Արդյունքները վկայում են, որ օֆիոլտային գոտիները լցոնվել են օվկիանոսային կեղևի բեկորներով նստվածքային ավազաններում: Համալիր ուսումնասիրությամբ և խաչաձև վերլուծություններով վերականգնվել է տարածաշրջանի երկրաբանական պատմությունը, սուբդուկցիոն, կոլլիզիոն գործընթացների առանձնահատկությունները և ժամանակները: Առաջարկվել է տեկտոնական գոտիավորման նոր սխեմա: |