Գեոարխեոլոգիայի և գեոմոնիտորինգի լաբորատորիա/Գիտական ուսումնասիրությունների խնդիրները

Լաբորատորիայի մասին Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական արդյունքները Հրատարակումներ
Սեյսմոլոգիա
Գիտական արդյունքները


Սեյսմոլոգիական մոնիթորինգ, սեյսմիկ ռեժիմի պարամետրերի գնահատում,  սեյսմիկ տոմոգրաֆիա

  • Լայնաշերտ թվային սեյսմիկ կայանների (Guralp) ցանցի ստեղծում (արագությունների և արագացման տվիչներ):
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ թվային հեռահաղորդման ապահովում` սեյսմիկ կայանների և տվյալների կուտակման ընդհանուր կենտրոնի միջև:
  • Տեղեկատվության (ալիքային պատկերներ և այլն) կուտակում և արխիվացում:
  • Սեյսմիկ ալիքների մշակում և վերլուծություն, երկրաշարժերի ալիքային պատկերների թվային տարբերակների փոխանակում տեղային  և տարածաշրջանային (Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան) գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների միջև:
  • Սեյսմիկ արագությունների  հիմնավորված եռաչափ մոդելների  ստեղծում,   Կովկասա-Կասպիական  տարածաշրջանում երկրաշարժերի հիպոկենտրոնների տեղադիրքերի ճշգրիտ որոշում, Մեծ Կովկասի բարձրացման մեխանիզմների, տարածաշրջանի ուժեղ երկրաշարժերի առաջացումների և լեռնագոյացման վաղ փուլերը ուսումնասիրություն:
  • Երկրակեղևում P և S ալիքների արագությունների մանրամասն կառուցվածքի  (2D, 3D մոդելներ)  ստեղծում և նրանց բնականոն մարումների որոշում; Մոհորովիչիչի սահմանի տեղագրության /ռելիեֆը/ ճշտգրտում  և վերին մանթիայում /միջնոլորտում/ արագությունների գրադիենտի որոշում:
  • Երկրակեղևի  լարվածադեֆորմացիոն դաշտի առանձնահատկությունների վերլուծություն երկրաշարժերի (ML≥3.0) ֆոկալ մեխանիզմների հաշվարկման և ֆոկալ մեխանիզմների նոր կատալոգի ստեղծման հիման վրա

2. Կիրառական գեոդինամիկա

  • Մշտադիտական և ռեպեռային (սեսիոն) գեոդինամիկ համընդհանուր տեղորոշիչ համակարգի (GPS)  (ՀՏՀ )   դիտակետերի նախագծում և տեղադրում;
  • ՀՀ տարածքի գեոդինամիկ դաշտի մոնիթորինգ` մշտական և սեսիոն չափումների միջոցով;
  • Համընդհանուր տեղորոշիչ կայաններից տեղեկատվության կուտակում, վերլուծություն և Քարտեզագրում;
  • Երկրակեղևի լարվածային ռեժիմների գնահատում, սեղմման և ընդարձակման դեֆորմացիաների ուղղությունների և արագությունների որոշում։

3. Երկրաֆիզիկական ուսումնասիրություններ

  • Սեյսմահետախուզական աշխատանքներ՝ա) մակերևույթային ալիքների բազմակապուղի սպեկտրալ վերլուծության եղանակով (Multy channel analyses of Surface Waves- MASW) գրունտների 30մ ստվարաշերտում, ըստ լայնական ալիքների տարածման արագությունների բաշխման (Vs 30)  1D, 2D և 3D նկարագրություն և քարտեզագրում, բ) միկրոտատանումների սպեկտրալ վերլուծություն, գրունտի գերակշռող պարբերությունները որոշելու համար:
  • Գեոռադարային ուսումնասիրություններ գ) գրունտների էլեկտրամագնիսական հետազոտություններ, գեոռադարային հանույթների կիրառմամբ:


4. Տարածքների բնական վտանգների և ռիսկերի գնահատում

  • երկրաշարժերի համասեռ և ներկայացուցչական կատալոգների կազմում և թարմացում՝ նախապատմական, պատմական և գործիքային ժամանակաշրջանների համար;
  • սեյսմածին գոտիների տվյալների շտեմարանների ստեղծում /ակտիվ խզվածքներ, նրանց երկրաչափությունը, հաշվարկված և գնահատված սեյսմիկ պոտենցիալ M max-ը/;
  • մարման մոդելների ընտրություն ՀՀ և հարակից տարածքների համար;
  • տարածքների գրունտների դասակարգում ըստ լայնական ալիքների տարածման արագությունների բաշխման, գրունտների մոդելի մշակում;
  • սեյսմիկ վտանգի հավանականային և դետերմինիստիկ գնահատում և քարտեզագրում;
  • սեյսմիկ վտանգի գնահատում/քարտեզագրում/ հաշվի առնելով լոկալ գրունտային պայմանները (V s30);
  • ռիսկի էլեմենտների (բնակչություն, շենքեր, շինություններ, հատուկ և կարևոր օբյեկտներ, ենթակառուցվածքներ այլ կոմունիկացիոն համակարգեր)  վերաբերյալ տվյալների պարբերաբար հավաքագրում և կանոնակարգում` թվային համակարգերում բազմաշերտ վերլուծության կամ արագ/օպերատիվ հաշվարկման նպատակով;
  • ռիսկի էլեմենտների  խոցելիության վերաբերյալ արժեքներ կամ գնահատականներ;
  • երկրաշարժերի սցենարների մշակում հիմնված պատմական երկրաշարժերի, ռեգիոնալ սեյսմատեկտոնական մոդելի հիման վրա;
  • տարածքների (քաղաքներ, համայնքներ, բնակավայրեր, կարևոր նշանակության կառույցներ) հավանական, դետերմինիստիկ (երկրաշարժի սցենար) ռիսկի գնահատում.

          ա) Սեյսմիկ ինտենսիվության  տեղաբախշման քարտեզագրում և նրանցով պայմանավորված գրունտների հավանականային տատանման գանահատում;
          բ) Կառույցների, կառուցվածքների  կենսական նշանակության կոմունիկացիաների կորուստների և վնասվածությունների որոշում;
          գ)Մարդկային կորուստների և վիրավորների որոշում:

  • տարածքների (քաղաքներ, համայնքներ, բնակավայրեր, կարևոր նշանակության կառույցներ) բնական վտանգների  (սողանքներ, նստվածքներ, հողերի ջրիակացում, ջրհեղեղներ քարաթափներ, ընդ որում հարուցված երկրաշարժերով ) և ռիսկերի գնահատում:
  • բնական վտանգների և ռիսկի Աշխարհագրական Տեղակատվական Համակարգի (GIS) ստեղծում և կառավարում.

        ա) տեղագրական տվյալների հենք
        բ) ենթակառուցվածքային տվյալների հենք
        գ) երկրաբանական տվյալների հենք
        դ) երկրաֆիզիկական տվյալների հենք
        ե) երկրատեխնիկական տվյալների հենք

5. Գեոարխեոլոգիական  (երկրաբանական հնագիտության)  ուսումնասիրություններ:
Գեոռադարային մեթոդների և իրականացվող հանույթների կիրառմամբ .

  • հնագիտությունում – հնագիտական տեղամասերի առանձնացում, դրանց որակական և քանակական բնութագրերի պարզաբանում;
  • երկրաբանությունում – մորֆոլոգիական ձևախախտումների, տարաբնույթ երկրաբանական անհամասեռությունների , խզվածքների մակերեսային և մերձմակերեսային ստրուկտուրաների ուսումնասիրություն և հայտնաբերում,  երկրաբանական կտրվածքների կառուցում, գրունտային ջրերի մակարդակի որոշում;
  • քաղաքաշինությունում – ստորգետնյա կոմունիկացիաների քարտեզագրում (խողովակաշարեր, մալուխներ),շինարարական կառուցվածքների  որակի գնահատում: