Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական արդյունքները | Հրատարակումներ |
Գիտական արդյունքները
Համալիր երկրաբանական, ապարագիտական – միներալոգիական, երկրաքիմիական, ներառյալ իզոտոպային (K-Ar, Rb-Sr, d 18 O) հետազոտությունների արդյունքում ՀՀ տարածքի համար ստացվել են հետևյալ արդյունքները.
- Մշակվել են մագմայական և մետամորֆային համալիրների հասակային և ֆորմացիոն տիպայնացման սխեմաներ,
- Առանձնացվել են տարբեր երկրադինամիկ իրավիճակները բնորոշող մագմայական ու մետամորֆային համալիրների նյութական կազմի առանձնահատկությունները:
- Համալիր հետազոտությունների և հատկապես Rb-Sr իզոտոպային իզոքրոնային հասակային որոշումների արդյունքում առանձնացվել են պան – աֆրիկյան (բայկալյան) և հերցինյան կոնսոլիդացիայի բյուրեղային հիմքերը, որոշվել է նրանց նախնական կազմը, ձևավորման երկրադինամիկական և P-T պայմանները,
- Սևանի, Ստեփանավանի և Վեդու օֆիոլիտային տեղամասերի երկրաբանա – կառուցվածքային, պետրոլոգա – երկրաքիմիական ու հասակային համալիր հետազոտությունների հիման վրա մշակվել է ՀՀ օֆիոլիտային ասոցիացիայի առաջացման երկրաբանա – պետրոլոգիական և երկրադինամիկական նոր մոդելը,
- Մանրամասնվել է առանձին մագմայական համալիրների դերը հանքագոյացման պրոցեսներում,
- Մշակվել են տարբեր երկրադինամիկական պայմաններում առաջացած գրանիտոիդային հանքա – մագմայական համալիրների ձևավորման գենետիկ մոդելները,
- Փոքր Կովկասի տարածքում առանձնացվել է պղինձ – մոլիբդեն պորֆիրային հանքավայրերի նոր` կղզաղեղային տոնալիտային (քվարց – դիորիտային) տիպը (Թեղուտ, Ծաղկաշեն, Վարդաձոր, Կուսապատ, Շիկահող և այլն): Մշակվել է նրա առաջացման մոդելը: Առաջին անգամ ապացուցվել է ծովային ջրի մասնակցությունն այս տիպի հանքավայրերի առաջացման պրոցեսներում:
Գիտական ուսումնասիրությունների խնդիրները
Համաձայն ընթացիկ թեմատիկայի, հետազոտությունները կատարվում են հետևյալ երկու հիմնական ոլորտներում`
- Փոքր Կովկասի և հարակից տարածքների օֆիոլիտային ասոցիացիան
- ՀՀ տարածքի և հարակից շրջանների պալեոհրաբխականությունը, ինտրուզիվ մագմատիզմը և հանքագոյացումը:
Համաձայն սույն թեմատիկայի նախատեսվում է`
- Շարունակել օֆիոլիտային ասոցիացիայի և նրան հարակից մինչօֆիոլիտային ու հետօֆիոլիտային համալիրների երկրաբանական դիրքի ու կառուցվածքի, նյութական կազմի և հասակագրման մանրամասն ուսումնասիրությունները
- Լրամշակել օֆիոլիտային համալիրների ձևավորման պետրոլոգիական և երկրաբանաերկրադինամիկ պայմանների առկա մոդելները
- Մշակել Փոքր Կովկասի և հարակից շրջանների (Իրանի և Թուրքիայի հատվածներում) օֆիոլիտային ասոցիացիաների ձևավորման համալիր և միասնական մոդել
- Նորագույն երկրաքիմիական անալիզների հիման վրա բացահայտել մեզոզոյան ու կայնոզոյան տարահասակ վուլկանիտների նյութական կազմի առանձնահատկությունները և վեր հանել դրանց երկրադինամիկ պատկանելության հարցերը
- Կատարել ՀՀ և Արցախի տարածքի ինտրուզիվ համալիրների հասակային նոր ստորաբաժանում` համաձայն երկրաբանական տվյալների և նորագույն U-Pb, Ar-Ar և Rb-Sr իզոտոպային որոշումների
- Առանձնացնել հանքաբեր մագմատիկ համալիրները
- Երկրաքիմիական կազմերի հիման վրա դասակարգել ինտրուզիվ համալիրներն ըստ ձևավորման երկրադինամիկ պայմանների, լրամշակել նրանց առաջացման պետրոլոգիական մոդելները,
- Գնահատել ինտրուզիվ համալիրների դերը էնդոգեն հանքայնացման պրոցեսներում:
Տեղեկություն վերջին 5 տարվա Գիտության Կոմիտեի թեմաների և գիտական դրամաշնորհների/նախագծերի մասին.
ՀՀ ԿԳՆ ԳԿ թեմատիկ ֆինանսավորմամբ 2018թ. սեպտեմբերից մեկնարկել է մեկ թեմա՝ 2 տարով.
«18T-1E227», Ծաղկունյաց անտիկլինորիումի մինչքեմբրի, ուշ պալեոզոյի և ուշ յուրայի գրանիտոիդային մագմատիզմը (կենտրոնական-հյուսիսային Հայաստան): Ղեկավար՝ Գալոյան Ղազար:
Ավարտվել են ԳԿ թեմատիկ ֆինանսավորմամբ 2015թ. դեկտեմբերից մեկնարկած երկու թեմաները՝ 2 տարով.
«15T-1E126», Սոմխեթո-Ղարաբաղի տեկտոնական գոտու հյուսիսարևմտյան մասի միջին-վերին յուրայի սուբդուկցիոն մագմատիզմը (հյուսիսային Հայաստան): Ղեկավար՝ Գալոյան Ղազար:
«15T-1E418», Հանքային երկրաբանական օբյեկտների ուսումնասիրությունների համար չափման նոր էլեկտրահետախուզական եղանակի մեթոդիկայի մշակում: Ղեկավար՝ Մաթևոսյան Արշակ: