Ս/թ դեկտեմբերի 7–ին կայացավ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տարեկան հաշվետու ժողովը՝ ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լ. Թավադյանի, բաժանմունքի գիտական քարտուղար Լ. Գասպարյանի և ԵԳԻ գիտխորհրդի անդամների մասնակցությամբ: Ապահովված էր նաև ժողովին հեռավար հետևելու հնարավորությունը համացանցում:
Զեկուցումներով հանդես եկան ԵԳԻ տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խ. Մելիքսեթյանը, գիտական գծով փոխտնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Լ. Սահակյանը, Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր Ա. Ավագյանը:
Ամփոփիչ ելույթում Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր Լ.Ա. Թավադյանը ելույթները բնութագրեց տպավորիչ և բավարար գնահատեց 2020թ. ԵԳԻ կատարած աշխատանքները: Քվեարկության արդյունքում և գիտխորհրդի միաձայն որոշմամբ ԵԳԻ 2020թ. տարեկան հաշվետվությունը գնահատվեց բավարար: