«Մարդը և Քարը» միջազգային ցուցահանդես

«Մարդը և Քարը» միջազգային ցուցահանդեսի բացմանը հրավիրված մասնակիցների

ցանկ

15.01.2021, ժամը 14:00-ին

Բարև ձեզ հարգելի գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ հունվարի 15-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ.Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում տեղի կունենա Հ.Կարապետյանի 145-ամյակին նվիրված «Մարդը և Քարը» միջազգային ցուցահանդեսի մասնակի բացումը:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսին մասնակցել է 17 երկիր և 151 մասնակից: Հաշվի առնելով համաճարակային կանոնները նախատեսում ենք մի քանի հանդիպումներ ցուցահանդեսի
բոլոր մասնակիցներին հյուրընկալելու համար:

Ստորև ներկայացված է «ZOOM» հարթակում հեռավար մասնակցության հղումը՝ նախապես գրանցվելուց հետո.

ZOOM հղում

1-ին հանդիպմանը ներկա կգտնվեն.

1. Պաուլո Դուարտե Ֆելիպե, կազմակերպիչ – Անգլիա – հեռավար

2. Լուսինե Բրեթշայդել, կազմակերպիչ – Գերմանիա –հեռավար

3. Խաչատուր Մելիքսեթյան – ՀՀ ԳԱԱ ԵԳԻ–ի տնօրեն

4. Գուրգեն Մալխասյան, երկրաբան – Հայաստան

5. Հակոբ Մկրտչյան, երկրաբան – ԱՄՆ

6. Ցոլակ Սիմոնյան, քանդակագործ – ՌԴ, Սանկտ Պետերբուրգ

7. Կարինե Ռաֆայելյան, բանասեր. Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարան – Հայաստան

8. Թամարա Մինասյան, բանասեր. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի ինստիտուտ – Հայաստան

9. Սվետլանա Պողոսյան, ազգագրագետ. Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան – Հայաստան

10. Թանագարանի աշխատակազմ