Գեոարխեոլոգիայի և գեոմոնիտորինգի լաբորատորիա/Գիտական անձնակազմը և ուղղությունները

Լաբորատորիայի մասին Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական արդյունքները Հրատարակումներ
Սեյսմոլոգիա  

Գիտական անձնակազմը և հետազոտությունների ոլորտը

Լաբորատորիայի գիտա-տեխնիկական անձնակազմը

Գևորգյան Միքայել- Լաբորատորիայի վարիչ, Երկրաբ.գիտ. թեկնածու:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝

Բնական վտանգների գնահատում,  սողանքների լանջերի կայունության գնահատում,  սողանքների լանջերի կայունության, սողանքների վտանգի, ջրամբարների վիճակի գնահատում, ինժեներային երկրաֆիզիկա, սեյսմոհետախուզություն, էլեկտրոհետախուզություն, ուսումնասիրություններ գեոռադարային հանույթի կիրառմամբ, գեոարխեոլոգիական ուսումնասիրություններ՝ երկրաֆիզիկական մեթոդներով,սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում, սեյսմիկ միկրոշրջանացման աշխատանքներ, գրունտների սեյսմիկ կարգերի գնահատում։

Հրատարակումների թիվը` 46, որից 32 միջազգային ամսագրերում  
e-mail : gevmikayel@gmail.com 

 

Բաբայան Հեկտոր – Առաջատար գիտաշխատող, ֆիզ․մաթ․գիտ․ թեկնածու

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝

Բնական վտանգների գնահատում,  ջրամբարների վիճակի գնահատում, ինժեներային երկրաֆիզիկա, սեյսմոհետախուզություն,  սեյսմիկ միկրոշրջանացման աշխատանքներ, քաղաքների, համայնքների, բնակավայրերի, կարևոր նշանակության կառույցների հավանականային, դետերմինիստիկ (երկրաշարժի սցենար) ռիսկի գնահատում, ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ ակտիվության դրսևորումների մոնիթորինգ,  ուսումնասիրում,  ակտիվ տեկտոնական ստրուկտուրաների և երկրակեղևի կառուցվածքի հնարավոր կապերի մոդելավորում, սեյսմիկ կայանների աշխատանքի և տվյալների որակի վերահսկում (noise measurements, dateless updating, ets)։

Հրատարակումների թիվը` 34, որից 30 միջազգային ամսագրերում  
e-mail : hektor.babayan@gmail.com 

 

Թոզալաքյան Պետրոս  – Ավագ գիտաշխատող, Կենս․ գիտ․ թեկնածու

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝

Լճային էկոհամակարգերի ուսումնասիրություն, շրջակա միջավայրի քիմիա, կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների ուսումնասիրություն և հաշվառում, ածխաջրածնային և այլ գազերի արտանետումների երկրաքիմիական ուսումնասիրություններ, բնապահպանական կենսատեխնոլոգիաների մշակում, վերարտադրվող էներգետիկա: Հրապարակումների թիվը՝ 39; ԽՍՀՄ 9 գյուտի հեղինակային իրավունք, ՀՀ 4 գյուտի արտոնագիր, որոնցից մեկը արտոնագրվել է նաև Նիդեռլանդներում:  
e-mail: tozalakyan@mail.ru   

 

Բաղդասարյան Հայկ – Ավագ գիտաշխատող, Երկրաբ.գիտ. թեկնածու

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ 

Հեռահար զոնդավարման կիրառում բնական վտանգների, երկրադինամիկ, երկրատեխնիկական պրոցեսների ուսումնասիրության, թվային հենքերի ստեղծման համար; տարածքների (քաղաքներ, համայնքներ, բնակավայրեր, կարևոր նշանակության կառույցներ) հավանականային, դետերմինիստիկ (երկրաշարժի սցենար) ռիսկի գնահատում:
Հրատարակումների թիվը`12, որից 7 միջազգային ամսագրերում  

e-mail : haykbag@gmail.com 

Իգիթյան Հայկ – Գիտաշխատող, Երկրաբ.գիտ. թեկնածու

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ 

Ակտիվ խզվածքների մերձմակերեսային ստրուկտուրաների ուսումնասիրություն և մոդելավորում, սողանքների ուսումնասիրություն, սողանքների վտանգի գնահատում, գեոարխեոլոգիական օբյեկտների հայտնաբերում, քարտեզագրում և մոդելավորում, երկրաֆիզիկական կոմպլեքս մեթոդների կիրառումը ինժեներային և օգտակար հանածոների որոնման և  հետազոտման նպատակով։

Հրատարակումների թիվը` 29, որից 17 միջազգային ամսագրում

e-mail : igityanhayk@gmail.com 

 

Մակարյան Խաչատուր – Կրտսեր գիտաշխատող, Երկրաբ.գիտ. թեկնածու

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ 

Ակտիվ տեկտոնիկա, խզվածքային գոտու ուսումնասիրություններ համալիր մեթոդների կիրառմամբ, գրունտների ջրիկացման երևույթների ուսումնասիրություններ, պատմական երկրաշարժագիտություն, պալեոսեյսմոլոգիա, պատմամշակութային կոթողների մակրոսեյսմիկ ուսումնասիրություններ, երկրաֆիզիկական մեթոդների կիրառում, ԱՏՀ։

Հրատարակումների թիվը`7, որից 2 միջազգային ամսագրում

e-mail:  turik3@gmail.com 

 

Բալասանյան Սերգեյ – Կրտսեր գիտաշխատող, Երկրաբ.գիտ. թեկնածու

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ 

Ակտիվ տեկտոնիկա, խզվածքային գոտու ուսումնասիրություններ համալիր մեթոդների կիրառմամբ, սեյսմոլոգիա, պատմական երկրաշարժագիտություն, պալեոսեյսմոլոգիա, պատմամշակութային կոթողների մակրոսեյսմիկ ուսումնասիրություններ, երկրաշարժերի մշակում, սեյսմիկ ակտիվության ուսումնասիրություններ, սեյսմիկ ռեժիմի գնահատում, սեյսմատեկտոնական պոտենցիալի հաշվարկ, երկրաֆիզիկական մեթոդների կիրառում։

Հրատարակումների թիվը`7, որից 2 միջազգային ամսագրում

e-mail: sergeybalasanyan6@gmail.com 

 

Առաքելյան Սուրեն – Կրտսեր գիտաշխատող

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ 

Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման կիրառում բնական վտանգների, կլիմայական, երկրադինամիկ, երկրատեխնիկական պրոցեսների ուսումնասիրության, թվային հենքերի ստեղծման համար; տարածքների (քաղաքներ, համայնքներ, բնակավայրեր, կարևոր նշանակության կառույցներ) հավանականային, դետերմինիստիկ (երկրաշարժի սցենար) ռիսկի գնահատում և քարտեզագրում; ռիսկի էլեմենտների (բնակչություն, շենքեր, շինություններ, հատուկ և կարևոր օբյեկտներ, ենթակառուցվածքներ այլ կոմունիկացիոն համակարգեր)  հավաքագրում և կանոնակարգում։

Հրատարակումների թիվը` 11, որից 9 Միջազգային ամսագրեր

e-mail: suren.arakelyan@gmail.com   

 

Բաբայան Գևորգ – Ճարտարագետ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ 

Ինժեներային երկրաֆիզիկա, սեյսմոհետախուզություն, էլեկտրոհետախուզություն, ուսումնասիրություններ գեոռադարային հանույթի կիրառմամբ, գեոարխեոլոգիական ուսումնասիրություններ երկրաֆիզիկական մեթոդներով,  սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում,  սեյսմիկ միկրոշրջանացման աշխատանքներ, գրունտների սեյսմիկ կարգերի գնահատում։

e-mail: gevorgbabayanevn@gmail.com    

 

Աբգարյան Ելենա – Ճարտարագետ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ 

Թվային հենքերի ստեղծում; ռիսկի էլեմենտների (բնակչություն, շենքեր, շինություններ, հատուկ և կարևոր օբյեկտներ, ենթակառուցվածքներ այլ կոմունիկացիոն համակարգեր)  հավաքագրում և կանոնակարգում, տեղական և միջազգային նախագծերի շրջանակներում թարգմանչական աշխատանքների, հաշվետվությունների պատրաստում։

Հրատարակումների թիվը`  1, միջազգային ամսագիր

e-mail:  yabgaryan18@gmail.com



Գիտական ուղղությունները


1. Սեյսմոլոգիական մոնիթորինգ, սեյսմիկ ռեժիմի պարամետրերի գնահատում,  սեյսմիկ  
     տոմոգրաֆիա
2. Կիրառական գեոդինամիկա
3. Երկրաֆիզիկական ուսումնասիրություններ
4. Տարածքների բնական  վտանգների   և ռիսկերի գնահատում
5. Գեոարխեոլոգիական  (երկրաբանական հնագիտության)  ուսումնասիրություններ: