Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական արդյունքները | Հրատարակումներ |
Սեյսմոլոգիա |
Սեյսմոլոգիական մոնիթորինգ, սեյսմիկ ռեժիմի պարամետրերի գնահատում, սեյսմիկ տոմոգրաֆիա
- Լայնաշերտ թվային սեյսմիկ կայանների (Guralp) ցանցի ստեղծում (արագությունների և արագացման տվիչներ):
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ թվային հեռահաղորդման ապահովում` սեյսմիկ կայանների և տվյալների կուտակման ընդհանուր կենտրոնի միջև:
- Տեղեկատվության (ալիքային պատկերներ և այլն) կուտակում և արխիվացում:
- Սեյսմիկ ալիքների մշակում և վերլուծություն, երկրաշարժերի ալիքային պատկերների թվային տարբերակների փոխանակում տեղային և տարածաշրջանային (Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան) գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների միջև:
- Սեյսմիկ արագությունների հիմնավորված եռաչափ մոդելների ստեղծում, Կովկասա-Կասպիական տարածաշրջանում երկրաշարժերի հիպոկենտրոնների տեղադիրքերի ճշգրիտ որոշում, Մեծ Կովկասի բարձրացման մեխանիզմների, տարածաշրջանի ուժեղ երկրաշարժերի առաջացումների և լեռնագոյացման վաղ փուլերը ուսումնասիրություն:
- Երկրակեղևում P և S ալիքների արագությունների մանրամասն կառուցվածքի (2D, 3D մոդելներ) ստեղծում և նրանց բնականոն մարումների որոշում; Մոհորովիչիչի սահմանի տեղագրության /ռելիեֆը/ ճշտգրտում և վերին մանթիայում /միջնոլորտում/ արագությունների գրադիենտի որոշում:
- Երկրակեղևի լարվածադեֆորմացիոն դաշտի առանձնահատկությունների վերլուծություն երկրաշարժերի (ML≥3.0) ֆոկալ մեխանիզմների հաշվարկման և ֆոկալ մեխանիզմների նոր կատալոգի ստեղծման հիման վրա
2. Կիրառական գեոդինամիկա
- Մշտադիտական և ռեպեռային (սեսիոն) գեոդինամիկ համընդհանուր տեղորոշիչ համակարգի (GPS) (ՀՏՀ ) դիտակետերի նախագծում և տեղադրում;
- ՀՀ տարածքի գեոդինամիկ դաշտի մոնիթորինգ` մշտական և սեսիոն չափումների միջոցով;
- Համընդհանուր տեղորոշիչ կայաններից տեղեկատվության կուտակում, վերլուծություն և Քարտեզագրում;
- Երկրակեղևի լարվածային ռեժիմների գնահատում, սեղմման և ընդարձակման դեֆորմացիաների ուղղությունների և արագությունների որոշում։
3. Երկրաֆիզիկական ուսումնասիրություններ
- Սեյսմահետախուզական աշխատանքներ՝ա) մակերևույթային ալիքների բազմակապուղի սպեկտրալ վերլուծության եղանակով (Multy channel analyses of Surface Waves- MASW) գրունտների 30մ ստվարաշերտում, ըստ լայնական ալիքների տարածման արագությունների բաշխման (Vs 30) 1D, 2D և 3D նկարագրություն և քարտեզագրում, բ) միկրոտատանումների սպեկտրալ վերլուծություն, գրունտի գերակշռող պարբերությունները որոշելու համար:
- Գեոռադարային ուսումնասիրություններ գ) գրունտների էլեկտրամագնիսական հետազոտություններ, գեոռադարային հանույթների կիրառմամբ:
4. Տարածքների բնական վտանգների և ռիսկերի գնահատում
- երկրաշարժերի համասեռ և ներկայացուցչական կատալոգների կազմում և թարմացում՝ նախապատմական, պատմական և գործիքային ժամանակաշրջանների համար;
- սեյսմածին գոտիների տվյալների շտեմարանների ստեղծում /ակտիվ խզվածքներ, նրանց երկրաչափությունը, հաշվարկված և գնահատված սեյսմիկ պոտենցիալ M max-ը/;
- մարման մոդելների ընտրություն ՀՀ և հարակից տարածքների համար;
- տարածքների գրունտների դասակարգում ըստ լայնական ալիքների տարածման արագությունների բաշխման, գրունտների մոդելի մշակում;
- սեյսմիկ վտանգի հավանականային և դետերմինիստիկ գնահատում և քարտեզագրում;
- սեյսմիկ վտանգի գնահատում/քարտեզագրում/ հաշվի առնելով լոկալ գրունտային պայմանները (V s30);
- ռիսկի էլեմենտների (բնակչություն, շենքեր, շինություններ, հատուկ և կարևոր օբյեկտներ, ենթակառուցվածքներ այլ կոմունիկացիոն համակարգեր) վերաբերյալ տվյալների պարբերաբար հավաքագրում և կանոնակարգում` թվային համակարգերում բազմաշերտ վերլուծության կամ արագ/օպերատիվ հաշվարկման նպատակով;
- ռիսկի էլեմենտների խոցելիության վերաբերյալ արժեքներ կամ գնահատականներ;
- երկրաշարժերի սցենարների մշակում հիմնված պատմական երկրաշարժերի, ռեգիոնալ սեյսմատեկտոնական մոդելի հիման վրա;
- տարածքների (քաղաքներ, համայնքներ, բնակավայրեր, կարևոր նշանակության կառույցներ) հավանական, դետերմինիստիկ (երկրաշարժի սցենար) ռիսկի գնահատում.
ա) Սեյսմիկ ինտենսիվության տեղաբախշման քարտեզագրում և նրանցով պայմանավորված գրունտների հավանականային տատանման գանահատում;
բ) Կառույցների, կառուցվածքների կենսական նշանակության կոմունիկացիաների կորուստների և վնասվածությունների որոշում;
գ)Մարդկային կորուստների և վիրավորների որոշում:
- տարածքների (քաղաքներ, համայնքներ, բնակավայրեր, կարևոր նշանակության կառույցներ) բնական վտանգների (սողանքներ, նստվածքներ, հողերի ջրիակացում, ջրհեղեղներ քարաթափներ, ընդ որում հարուցված երկրաշարժերով ) և ռիսկերի գնահատում:
- բնական վտանգների և ռիսկի Աշխարհագրական Տեղակատվական Համակարգի (GIS) ստեղծում և կառավարում.
ա) տեղագրական տվյալների հենք
բ) ենթակառուցվածքային տվյալների հենք
գ) երկրաբանական տվյալների հենք
դ) երկրաֆիզիկական տվյալների հենք
ե) երկրատեխնիկական տվյալների հենք
5. Գեոարխեոլոգիական (երկրաբանական հնագիտության) ուսումնասիրություններ:
Գեոռադարային մեթոդների և իրականացվող հանույթների կիրառմամբ .
- հնագիտությունում – հնագիտական տեղամասերի առանձնացում, դրանց որակական և քանակական բնութագրերի պարզաբանում;
- երկրաբանությունում – մորֆոլոգիական ձևախախտումների, տարաբնույթ երկրաբանական անհամասեռությունների , խզվածքների մակերեսային և մերձմակերեսային ստրուկտուրաների ուսումնասիրություն և հայտնաբերում, երկրաբանական կտրվածքների կառուցում, գրունտային ջրերի մակարդակի որոշում;
- քաղաքաշինությունում – ստորգետնյա կոմունիկացիաների քարտեզագրում (խողովակաշարեր, մալուխներ),շինարարական կառուցվածքների որակի գնահատում: