Գիտություններ Երկրի մասին տեղեկագիր

Հանդես «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին»

Գլխավոր խմբագիր` Ռ.Լ.ՄԵԼՔՈՆՅԱՆ
Խմբագրական կոլեգիա.

Ա.Հ.ԱՂԻՆՅԱՆ, Ա.Վ.ԱՎԱԳՅԱՆ (գլխ.խմբ.տեղակալ), Ա.Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հ.Ռ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Գ.Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆՑ, Ղ.Լ.ԳԱԼՈՅԱՆ, Շ.Ա.ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ, Տ.ԴԱՆԵԼԻԱՆ (Ֆրանսիա), Լ.Զ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Ս.Մ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Է.Ե.ԽԱՉԻՅԱՆ, Խ.Բ.ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, Ռ.Ս.ՄՈՎՍԵՍՅԱՆ (պատասխանատու քարտուղար), Ս.Ն.ՆԱԶԱՐԵԹՅԱՆ, Ռ.Տ.ՋՐԲԱՇՅԱՆ, Ս.Ա.ՓԱԼԱՆՋՅԱՆ (Ռուսաստան)
Հանդեսը հիմնադրվել է 1948թ. «ՀՍԽՀ ԳԱ Տեղեկագիր Ֆիզիկա-մաթեմատիկական,բնագիտական և տեխնիկական գիտություններ» վերնագրով, որում տպագրվում էին նաև երկրաբանական գիտություններին նվիրված հոդվածներ: 1964թ.-ից հանդեսը լույս է տեսնում «ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին» անվանմամբ: 1993թ.-ից տարեկան հրատարակվում է 3 հատոր, յուրաքանչյուրը մոտ 5 տպագրական մամուլ ծավալով:

Հրատարակվող հոդվածները նվիրված են` ռեգիոնալ երկրաբանության, շերտագրության, հնէաբանության, տեկտոնիկայի և ակտիվ տեկտոնիկայի, երկրադինամիկայի, երկրաֆիզիկայի, սեյսմաբանության, մագմատիզմի (մագմայականության) և պետրոլոգիայի (ապարագիտության), հրաբխականության, լիթոլոգիայի (ապարաբանության), երկրաքիմիայի, մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, օգտակար հանածոների երկրաքիմիական և երկրաֆիզիկական որոնման մեթոդների, հիդրոերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության, ինչպես նաև ֆիզիկական աշխարհագրության, երկրաձևաբանության, օդերևաբանության, երկրաբնապահպանության, վտանգավոր երկրաբանական երևույթների, երկրաինֆորմատիկայի և այլ հարցերին:

Աշխատանքները տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով և ուղեկցվում են հոդվածի բուն լեզվից տարբերվող ամփոփումներով:

2008թ. հրատարակվել է 1948-2007թթ. ժամանակահատվածում հանդեսում լույս տեսած բոլոր հոդվածների “Մատենագրական ուղեցույց” – ը, որի էլեկտրոնային տարբերակը պարբերաբար լրացվում է հաջորդ տարիների նյութերով:

Տեղեկագրում հոդվածները տպագրվում են անվճար, հոդվածները գրախոսվում են:

Հանդեսին բաժանորդագրվելու համար դիմել խմբագրությանը, որի հասցեն է՝ 0019 ՀՀ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան, 24ա. Էլ-փոստ ՝ geoscience@geology.am։

“ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին” հանդեսում տպագրված հոդվածների մասին կարելի է ծանոթանալ ԳԱԱ ֆունդամետնալ գրադարանի կայքում։


“ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին” հանդեսի արխիվային նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ։