Հարգելի գործընկերներ,
ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոնի և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի հետ համատեղ Գերմանիայի կրթության և հետազոտությունների նախարարության աջակցությամբ կազմակերպում է «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում ջրատար հորիզոնների խիստ գերօգտագործմամբ առանձնացող տարածաշրջաններում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության ազդեցությունները» գիտաժողովը։
Հրավիրում ենք մասնակցել գիտաժողովին բանավոր զեկույցով, հետևյալ թեմատիկ ուղղություններից մեկով․
• ջրային ռեսուրսների կառավարմում,
• ջրօգտագործում,
• ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցություն,
• հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական մոդելավորում,
• ջրի որակի գնահատում,
• ջրային տեղեկատվական համակագեր։
Զեկույցների թեզիսները պետք է ներկայացվեն մինչև 2019թ․ հունիսի 10-ը, alex.arakelyan@outlook.com հասցեով։
Թեզիսները պետք է լինեն մինչև 2000 նշան ծավալով, անգլերեն և հայերեն լեզուներով։ Տառաչափը՝ 12, տողերի միջև հեռավորությունը՝ 1, անգլերեն տեքստի տառատեսակը՝ Times New Roman, հայերեն տեքստինը՝ GHEA Grapalat: Անհրաժեշտ է նշել հեղինակ(ներ)ի հաստատությունը և էլ․ փոստի հասցեն։
Գերմանիայից մասնակցելու են հետևյալ գիտնականները․
Պրոֆ. Քրիստոֆ Շուեթ, Դարմշտադտի տեխնիկական համալսարան https://www.geo.tu-darmstadt.de/…/mitarbeiter_details_geo_4…
Պրոֆ․ Բերնդ Կլաուեր, Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոն
https://www.ufz.de/index.php?en=38771
Կայ Կնոելեր, Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոն
https://www.ufz.de/index.php?en=40204