Լաբորատորիայի մասին | Միջազգային համագործակցություն |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Հրատարակումներ |
Գիտական արդյունքները |
Լաբորատորիայի մասին
Քիմիական լաբորատորիան Երկրաբանական գիտությունների ինստիտուտում գոյություն ունի 1937 թվականից: Լաբորատորիայում կատարվում էին և կատարվում են Հայաստանում տարածված ապարների, միներալների և հողերի քիմիական անալիզներ: Ներկայումս այն բաղկացած է երեք խմբից. սիլիկատային, հանքային և հազվագյուտ ու ցրված տարրերի:
Լաբորատորիայում աշխատել են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆ.Վ.Թառայանը, ք.գ.դ., պրոֆ. Ժ.Առուստամյանը, ք.գ.թ. Ա.Իվանյանը, Է. Քյուրկչյանը, Հ.Բոզոյանը, Ա.Պետրոսյանը, Ս. Դեխտրիկյանը, Թ.Ավագյանը, Լ.Էլիազյանը, Վ.Բաբայանը, Գ.Ջրբաշյանը, Գ.Յազըջյանը և ուրիշներ: 1980 թ. Լաբորատորիան ղեկավարում է ք.գ.թ Ա.Սահակովը: