Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական արդյունքները | Հրապարակումներ |
Հիմնական արդյունքները
1. Առաջին անգամ Ամասիայի օֆիոլիթային համալիրում նկարագրվել են բարեմի հասակի կաթնագույն ռադիոլարիտներ՝ հերթափոխված տուֆիտներով և արձանագրվել է սուբարեալ հրաբխային ակտիվություն: Երկրորդ տեղամասի լավաները ծածկող կարմիր ռադիոլարիտները ունեն միջին օքսֆորդ-վաղ կիմերիջ, երրորդ տեղամասում՝ բերիասի հասակ։ Երախի օֆիոլիթային մելանժում վարիոլիտային լավաների հետ կոնտակտում ռադիոլարիտները ունեն ուշ ալեն – միջին բայոս հասակ: Երկրորդ տեղամասում ռադիոլարիտները ներկայացված են բլոկներով, հերթափոխված պելագիկ կրաքարերով՝ բնորոշ ուշ վալանժին ժամանակահատվածին: Հետևաբար, ստորջրյա հրաբխային ակտիվությունը տեղի է ունեցել ուշ ալեն-միջին բայոս միջակայքում, իսկ կարբոնատա-սիլիցիտային համալիրի կուտակումը՝ ուշ վալանժինում (ղեկ.՝ ե.գ.թ. Լ. Սահակյան):
2. Իրականացվել են Պերմ-Տրիաս սահմանի միկրոբիալիթների (δ13Cմիկրոբիալիթների) և նրանց շրջապատող կալցիում կարբոնատային 150 նմուշների (δ13Cնստվածքների) իզոտոպային ուսումնասիրություններ: Իզոտոպների արժեքների համեմատությունը ցույց է տվել, որ առաջին փուլում ձևավորված միկրոբիալիթների և շրջապատող նստվածքների իզոտոպային արժեքները ունեն 2.3‰ տարբերություն, իսկ երկրորդ փուլում ձևավորված միկրոբիալիթների և համապատասխան շրջապատող ապարների իզոտոպային արժեքների տարբերությունը (<0.4‰) է: Միկրոբիալիթների ձևավորման երկրորդ փուլը բնորոշվում է հետերոտրոպ օրգանիզմների բարձր մասնաբաժնով կամ շրջապատող ջրային միջավայրի ցածր հագեցվածությամբ: Պարզվել է, որ միկրոբիալիթները ձևավորվել են շրջակա սպունգերից անկախ նստվածքակուտակման մակերեսից վերև (ղեկ.՝ ե.գ.թ. Լ. Սահակյան):
3. Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են Շիրակի և Սևանի ավազանի չորրորդական նստվածքների ուսումնասիրություններ: Նկարագրվել են 10 կտրվածքներ, տրվել է նրանց միներալոգիական և պետրոգրաֆիական նկարագրությունը: Շիրակի գոգավորությունում, լճային նստվածքներում առանձնացվել են փափուկ նստվածքների դեֆորմացիոն ստրուկտուրաներ, որոնք պալեոերկրաշարժերի արդյունք են: Ըստ ուսումնասիրությունների առանձնացվել են 7 երկրաշարժեր՝ 1.22-0.65 Ma ընթացքում, որոնցից մեկին հաջորդել է ցունամին: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է Mw>5,5.
Նորատուս–Քանագեղ հատվածում ուսումնասիրվել են երկու կտրվածքների լիթոշերտագրությունը, նկարագրվել են սեյսմիտները, հասակագրվել է կտրվածքի վերին հատվածում մերկացող պեմզան:
4. Որոտան–Գորիս դիատոմիտաբեր ավազանում բացահատվել են դիատոմիտային ապարների լիթոլոգիական և ստրուկտուրային առանձնահատկությունները: Նոր տեսակի ֆոսֆոր պարունակող ապարների հարստացման արդյունքում ստացված կոնցենտրատը (P2O5 կլանելիությունը բույսերի կողմից) նույնպես ֆոսֆորային պարարտանյութերի համար ներկայացվող ստանդարտի պահանջներին բավարարում է:
Ախուրյանի դիատոմիտային ավազանում խեցակավային տարատեսակներում որտեղ կարբոնատի պարունակությունը հասնում է 50-57% որոշ մշակման արդյունքում (ոչ քիմիական) ստացվել են կենսածին-արագոնիտային կազմի միներալայի հումք (կակղամորթեր) 95% կարբոնատի պարունակությամբ, իսկ չլուծվող մասի տոկոսը կազմում է 2.5-4%: Նշված տարատեսակը, ինչն ունի բարձր լուծելիություն, կարելի է առանց քիմիական ոչ բարդ մշակման դեպքում օգտագործել որպես կեր գյուղատնտեսական կենդանիների համար (ղեկ.՝ ե.-մ. գ.դ. Թ. Ավագյան):
5. Ուսումնասիրվել են Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի գնդաձև կրաքարերը՝ Միկրոբիալիթ (Microbialite), ինչպես նաև վերին յուրայի կրաքարերում ձևավորված քարանձավերը (Քարին տակ):
Այս ապարները կենսա-քիմիական ծագման առաջացումներ են, նստվածքային նյութի, կենսաօրգանիզմների (միկրոօրգանիզմների), հատկապես ցիանոբակտերիաների (կապտականաչ-ջրիմուռներ) ցեմենտացիայի արդյունքում ձևավորված: Նմանատիպ ստրուկտուրաներ առաջանում են ծանծաղ ջրային պայմաններում, ցիանոբակտերիաների ֆոտոսինթեզի արդյունքում: Ըստ շլիֆի նկարագրության, գնդաձև ապարի նստվածքային նյութը՝ ցեմենտը կազմված է քվարցի (Q) հատիկներից (սպիտակ հատվածները-նկար 2): Հազվադեպ հանդիպոմ են ֆորամինիֆերներ (F- նկար 2; b), մամռակերպեր (Мшанки bryozoa, նկար 2; d): Ֆորամինիֆերները լցված են վերաբյուրեղացած կալցիտի հատիկներով (ղեկ.՝ ե.գ.թ. Լ. Սահակյան):