Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական արդյունքները | Հրապարակումներ |
Միջազգային գիտական համագործակցություն և դրամաշնորհներ
2018-2020թթ. 18RF-090, “Հայաստանի էոցենի միկրոբրածոների և լիթոֆացիայի համալիր ուսումնասիրությունը որպես հիմք հյուսիս-արևելյան Թետիսի պալեոաշխարհագրական և պալեոկլիմայական միջավայրի վերականգնման համար”:
18A-1e41, “Շիրակի և Նորատուսի դիատոմիտների ուսումնասիրությունը՝ պլիոցեն – չորրորդական պալեոմիջավայրի վերականգման համար”
2015թ.- 2017թ. Միջազգային հետազոտական խումբը (IRG) ծրագիր, Հայկական կողմի ֆինանսավորումը Գիտության Պետական Կոմիտեի կողմից
Թեմա: Փոքր Կովկասի լեռնաշղթայի երկրադինամիկ զարգացումները՝ ազդեցությունը բնական ռեսուրսների, ակտիվ տեկտոնիկայի և ռիսկի վրա:
2015թ.-2017թ. ՀՀ ԿԳՆ ԳՊԿ (Գիտության Պետական Կոմիտե) 15T-1E041 ծածկագրով թեմատիկ ֆինանսավորմամբ ծրագիր:
Թեմա: Սևանի ավազանի հարավ-արևմտյան հատվածի կառուցվածքային և շերտագրական առանձնահատկությունները տեկտոնական զարգացման տեսանկյունից
2015թ.-2017թ. Հայ (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-)-ռուսական (ՀՀՌՀ) 15RF-078 ծածկագրով ծրագրի ղեկավար Լ. Սահակյան
Թեմա: Հայաստանի պալեոգենի համալիր զոնալ սխեմայի մշակում՝ ըստ միկրոֆաունայի, Տեթիսի և Պարատեթիսի նստվածքների մանրամասն համահարաբերակցությամբ և հնաշխարհագրական վերակառուցումներով::
2012թ.- 2014թ. Միջազգային հետազոտական խումբը (IRG) ծրագիր: Հայկական կողմի ֆինանսավորումը Գիտության Պետական Կոմիտեի կողմից
Թեմա: Փոքր Կովկասի լեռնաշղթայի երկրադինամիկ զարգացումները՝ ազդեցությունը բնական ռեսուրսների, ակտիվ տեկտոնիկայի և ռիսկի վրա
2013թ.-2015թ. ՀՀ ԿԳՆ ԳՊԿ 13-1E214 ծածկագրով թեմատիկ ֆինանսավորմամբ ծրագիր
Թեմա: «Կառուցվածքային ժառանգականության դերը հարավ-արևելյան Միջին-արաքսյան միջլեռնային գոգավորության երկրադինամիկական զարգացման մեջ սալերի տեկտոնիկայի տեսանկյունից»:
2013թ.- 2014թ. ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – Գերմանական (ԳԿՀԴՆ) 12GE-001 ծածկագրով ծրագրի ղեկավար Լ. Սահակյան:
Թեմա: Շրջակա միջավայրի փոփոխությունների վերակառուցումը ըստ լյոս-պալեոբնահող մերկացումների (Հայաստան):
2011թ.-2012թ. DARIUS միջազգային ծրագիր:
Թեմա: Փոքր Կովկասից դեպի հյուսիս-արևմտյան Իրանի լեռնաշղթա – կառուցվածքը, տեկտոնիկան և երկրադինամիկ էվոլյուցիան:
01.11.2010թ.-01.07.2011թ. հետ-դոկտորական աշխատանքի համար ֆրանսիական կառավարության կրթաթոշակ (BGF) Լ. Սահակյան:
Թեման: Հայաստանի Հանրապետության Էոցենի հասակի մագմատիկ ապարների պետրոլոգիան, երկրաքիմիան և առաջացման երկրադինամիկ սցենարը:
2006թ.-2007թ. ECO-NET n° 12542NB ծրագրի մասնակից:
Թեմա: Սլիցիումային պլանկտոն կենսաբազմազանությունը և կապը կլիմայական փոփոխությունների հետ:
Համագործակցություններ
ECO-NET, MEBE, GDRI, DARIUS, LIA, DFG, SCS-BMBF (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ԳԿՀԴՆ) ծրագրերի շրջանակներում լաբորատորիայի աշխատակիցները համագործակցում են Փարիզ VI, Լիլ 1, Նից-Սոֆիա Անտիպոլիս, Մոնտպելլիե 2, Հոլանդիայի Ուտրեխտի, Ավստրիայի՝ Վիենա և Գրաց, Բելգիայի Կանթ, Գերմանիայի Դրեզդենի տեխնոլոգիական, Գիսենի Ժուստուս-Լայբիգ համալսարանների, Իրանի Երկրաբանական ուսումնասիրությունների (GSI) ինստիտուտի, Նանկինի ինստիտուտի պալեոկենսաբանության և շերտագրության հիմնական պետական լաբորատորիայի, Վուհանի Երկրի մասին գիտությունների համալսարանի (Չինաստան), Վ. Ի. Վերնադսկու անվան Պետական Երկրաբանական թանգարան,ՌԳԱ գործընկերների հետ: