ԱԼԼԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
(1936 – 2013)

Ծննդյան 90-ամյակին

2026 թվականի հուլիսի 6-ին լրացավ հրաբխագիտության և պետրոլոգիայի բնագավառներում վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու Ալլա Խաչատուրի Մնացականյանի (1936–2026) ծննդյան 90-ամյակը։

Ա.Մնացականյանը ծնվել է Ստեփանավանում 1936թ. հուլիսի 6-ին, ծառայողների ընտանիքում: (Վախճանվել է 2013թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում):

1958թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական հա­մալսարանի երկրաբանական ֆակուլտետը և նույն տարում աշխա­տանքի անցել ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը:

1958թ.-ից սկսած նա իր ողջ կյանքն ու գործունեությունը, կապելով ինստիտուտի հետ, նվիրաբերել է Հայաստանի` մեզո­զոյան և չորրորդական հասակի հրաբխածին գոյացումների ուսումնասիրության խնդիրներին:

Ա.Մնացականյանի հետազոտությունների շնորհիվ Հայաստանի հյուսիսում` Քուռ գետի ավազանի սահմաններում, մասնավորապես Իջևանի ու Շամշադինի շրջաններում (Տավուշի մարզ), բացահայտ- վեցին լայն տարածում ունեցող ստորին և հիմնականում վերին կավճի հասակի հրաբխածին գոյացումների առանձնահատկությունները և առաջացման օրինաչափությունները: Առաջին անգամ հատուկ ուսում­նասիրության առարկա հանդիսացան այդ առաջացումներում գլխա­վոր ապար կազմող միներալների և նրանց համակցությունների քի­միական, սպեկտրալ, ռենտգենաչափական և զոնալակության հատ­կանիշները, ինչը թույլ տվեց հիմնավորել նրանց առաջացման մի շարք պետրոլոգիական խնդիրներ:

Ճանաչված ռուս գիտնական, պրոֆեսոր Մ.Ա.Ֆավորսկայայի ղե­կավարությամբ իրականացված հետազոտությունների արդյունքները նրա կողմից ամփոփվեցին և ներկայացվեցին թեկնածուական ատե­նախոսության տեսքով, որը 1964թ. հաջողությամբ պաշտպանվեց

Մոսկվայում, ապա հրատարակվեց որպես մենագրություն (համահե- ղինակությամբ). “Связь мелового и палеогенового вулканизма Армении с типами развития геосинклинальных прогибов” (Մոսկվա, “Նաուկա”, 1968):

Հետագա տարիներին Ա.Մնացականյանի կողմից նույն ջանասի­րությամբ շարունակվեցին Հայաստանի տարբեր շրջաններում` Սյու­նիքում, Վեդի գետի և Սևանա լճի ավազանների սահմաններում տա­րածված կավճի հասակի հրաբխածին գոյացումների ուսումնասի- րությունները: Արդյունքներն ամփոփվել են ”Геология Армянской ССР, Петрография, вулканические породы” (ԳԱ հրատ., Երևան, 1970) բազմահատորյակի 4-րդ հատորում, ինչպես նաև “Петрология верх- немеловой вулканической серии северной Армении” (ԳԱ հրատ., Երևան, 1981) մենագրության մեջ:

Ա.Մնացականյանի աշխատանքներում առանձնակի ուշադրու­թյան են արժանացել կավճի հասակի գոյացումներում լայն տարածում ունեցող բենթոնիտային կավերի և ցեոլիտների միներալային և ստրուկտուրային առանձնահատկություններին, նրանց առաջացման պայմաններին առնչվող, ինչպես նաև` կիրառական նշանակություն ունեցող հարցերը:

Վերջին տասնամյակներում Ա.Մնացականյանի հետազոտություն­ներն ուղղված էին հիմնականում Հայաստանի տարածքի վերին պլիո- ցեն-չորրորդական հասակի հրաբխածին գոյացումների երկրաքի- միական, պետրոգրաֆիական, միներալաբանական և պետրոլոգիա­կան առանձնահատկությունների բացահայտմանը` ժամանակակից միջազգային մոտեցումների պահանջներին համահունչ: Արդյունքում առաջադրվեցին նոր վարկածներ Հայաստանի նորագույն հրաբխակա­նության զարգացման օրինաչափությունների վերաբերյալ:

Ա.Մնացականյանի գիտական հետաքրքրությունների շրջանակ­ներում լայն տեղ է զբաղեցրել նաև պետրոգրաֆիական մանրադիտա­կային ուսումնասիրությունների մեթոդների կիրառումը հնագիտա­կան հետազոտությունների բնագավառում: Դրանք ուղղված էին նաև պեղումների ժամանակ հայտնաբերված կավային իրերի պատրաստ­ման համար օգտագործված բնական նյութերի հնարավոր աղբյուրների աշխարհագրության երկրաբանական մոտեցումներով բացահայտմա­նը, ինչը մեծ նշանակություն ունի նախապատմական դարաշրջանին վերաբերվող որոշ հարցերի ճշտգրտման համար:

Ա.Մնացականյանի բազմամյա գիտական հետազոտությունների արդյունքներն ամփոփված են շուրջ 90 գիտական հոդվածներում և 6 մենագրություններում, որոնք հրատարակվել են հանրապետական և միջազգային գիտական մամուլում, ինչպես նաև ներկայացվել են տար­բեր գիտաժողովներում:

Հանդիսանալով հմուտ մասնագետ նշված ասպարեզներում, նա իր գիտելիքներով պատրաստակամությամբ կիսվում էր բոլորի հետ և առանձնակի հոգատարությամբ փոխանցում էր իր հարուստ փորձը

երիտասարդ մասնագետներին, կազմակերպելով նրանց համար տե­սական և գործնական դասընթացներ:

Ա.Մնացականյանը ինստիտուտի կոլեկտիվում սիրված և մեծ հարգանք վայելող համեստ, բազմակողմանի զարգացած և բարեկիրթ խառնվածքի տեր, գիտությանն ու ընտանիքին անվերապահորեն նվիրված անձնավորություն էր: Նրա հիշատակը վառ կմնա գործըն­կերների և նրան ճանաչողների հիշողություններում:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *