Լաբորատորիայի մասին | Թվային քարտեզներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական արդյունքները | Հրատարակումներ |
Գիտական արդյունքները
Երկրաբանական տվյալների մոդելներ և հենքեր.
• ՀՀ մագմային, մետամորֆային, մետաղածնային ասոցիացիաների և հանքավայրերի Ա ՏՀ մշակում և թվային քարտեզների հետ երկրաբանական որոնման և հետախուզման տվյալների կապակցում:
• ՀՀ տարածքի հիդրոլոգիական տվյալների կազմակերպման մոդելի մշակում:
• Ջրհեղեղների, սելավների ռիսկի քարտեզագրում և կրիտիկական ծախսերի ու ջրհեղեղների ռիսկի կապի որոշում:
• ՀՀ տարածքի թվով 120 ակտիվ և վտանգ ներկայացնող սողանքային մարմինների և տեղամասերի անձնագրերի, տվյալների հենքի և տեղադրման թվային քարտեզի մշակում:
• ՀՀ տարածքի բնական և տեխնածին վտանգների և ռիսկերի համացանցում գործող էլեկտրոնային ատլասի մշակում և գործարկում,
Իրական ժամանակում` համացանցում գործող սողանքների մոնիտորինգի համակարգի ծրագրային ապահովման մշակում և գործարկում ( ՀՀ տարածքի օրինակով), 2016-2017, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագիր:
Թվային քարտեզներ.
- ՀՀ տարածքի առանձին հատվածների ռելիեֆի թվային մոդելներ 1։100 000 և 1։25 000 մասշտաբի
- Երևան քաղաքի 1։10 000 մասշտաբի ռելիեֆի թվային մոդել
- ՀՀ տարածքի տարբեր մասշտաբների երկրաբանական հանույթի հատվածների թվային քարտեզ և երկրաբանական քարտեզների կատալոգ
- Նորագույն հրաբուխների թվային քարտեզ 1։100 000 մասշտաբի
- ՀՀ և հարակից տարածքների պատմական երկրաշարժերի թվային քարտեզ
- ՀՀ ջրագրության, ջրային ռեսուրսների և ջրատնտսական համակարգերի թվային քարտեզ 1։50 000 մասշտաբի
Երկրաբանական փոփոխականների անընդհատ մակերևույթների մոդելներ.
- Կառուցվել են քիմիական էլեմենտների պարունակությունների մակերևույթներ և ուսումնասիրվել են երկրաքիմիական դաշտերի կառուցվածքն ու օրինաչափությունները (Ագարակի պղինձ- մոլիբդենային հանքավայրի և Գեղի գետի ավազանի օրինակով)
- Մոդելավորվել են հանքային մարմինները և ուսումնասիրվել են հանքայնացման օրինաչափությունները (Ագարակի պղինձ – մոլիբդենային հանքավայրի օրինակով)
- Կառուցվել են ռելիեֆի ձևաչափական մոդելներ – ռելիեֆի թվային մոդել, լանջերի անկման, կողմնադրությունների և թեքությունների (վերտիկալ, հորիզոնական, առավելագույն, նվազագույն և միջին թեքության) և վերտիկալ կտրտվածության մոդելներ :
ԱՏՀ նախագծեր.
- ՀՀ ջրային ռեսուրսների կադաստրի ԱՏՀ
- Երևան քաղաքում ուժեղ երկրաշարժերի հետևանքների կանխատեսման ԱՏՀ
- ՀՀ տարածքի պլիոցեն-չորրորդական հրաբխականության ԱՏՀ
- ՀՀ տարածքի սողանքների ԱՏՀ
- Փամբակ-Դեբետ և Աղստև գետերի ավազաններում բնական վտանգների և ռիսկերի ԱՏՀ
- Հրազդան գետի ստորին հոսանքի էկոլոգիական ռիսկերի ԱՏՀ
- ArcGIS ծրագրային ընդլայնում արտաքին ռելյացիոն տվյալների հենքերի կառավարման համար
- ArcGIS ծրագրային ընդլայնում որոնողական երկրաքիմիայի և գեոէկոլոգիայի խնդիրների լուծման համար
- ArcGIS ծրագրային ընդլայնում ռելիեֆի թվային մոդելի հիման վրա գետերի երկայնական պրոֆիլների կառուցման համար
- ArcGIS ծրագրային ընդլայնում մակերևութային հոսքի մոդուլի քարտեզի հիման վրա գետի կամայական կտրվածքում հոսքի նորմի հաշվարկման համար
- Գետավազանների ջրային հաշվեկշիռների հաշվարկման ծրագիր
- Ըստ հորատանցքի նկարագրության երկրաբանա-տեխնիկական կտրվածքի կառուցման ծրագիր