Լրացավ վաստակավոր երկրաբան, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, թղթակից անդամ, երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Ռաֆայել Լևոնի Մելքոնյանի 90-ամյակը:
Ռ. Մելքոնյանը ծնվել է 1934թ. նոյեմբերի 29-ին Երևանում ՀԽՍՀ պետական գործիչ Լևոն Մխիթարի Մելքոնյանի ընտանիքում: 1953թ., ավարտելով Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը արծաթե մեդալով, նույն թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1958թ.՝ ստանալով ճարտարագետ-երկրաբանի որակավորում: Նույն թվականին աշխատանքի է անցնում ԽՍՀՄ Երկրաբանության նախարարության, Անդրկովկասի տարածքում ռադիոակտիվ հումքի (ուրանի) պաշարների հայտնաբերման և հետախուզման հայտնի Գրոմովյան արշավախմբի 103-րդ երկրաբանական ջոկատում որպես երկրաբան-ճարտարագետ: 1960թ.-ից տեղափոխվում է ՀԽՍՀ ԳԱ (հետագայում՝ ՀՀ ԳԱԱ) Երկրաբանական գիտությունների ինստիտուտ (ԵԳԻ), որտեղ 64 տարի անընդմեջ՝ առ այսօր, աշխատում է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ ասպիրանտ (1961-1964թթ.), կրտսեր գիտական աշխատող (1964-1973թթ.), գիտական քարտուղար (1973-1976թթ.), Պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի վարիչ (1976-2010թթ.), գիտության գծով փոխտնօրեն (1981-1988թթ. և 1993-2017թթ.): Երիտասարդ գիտաշխատողի գիտական հետաքրքրությունները ի սկզբանե կենտրոնացած էին Ալավերդու հանքային դաշտի ինտրուզիվ գոյացումների պետրոգրաֆիական, միներալոգիական և երկրաքիմիական ուսումնասիրությունների վրա:
1970թ. երիտասարդ գիտաշխատողը Մոսկվայում պաշտպանում է «Ալավերդու հանքային շրջանի ինտրուզիվ համալիրները» թեկնածուական ատենախոսությունը և ստանում երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այս աշխատությունում Ռ. Մելքոնյանն առաջին անգամ ապացուցում է այդ հանքային դաշտի ինտրուզիվ համալիրների սկզբնական հալոցքների բազալտային կազմի առկայությունը, որը տրամագծորեն տարբերվում էր նախկինում գերիշխող սկզբնային հալոցքների թթու գրանիտային կազմի մասին եղած պատկերացումներից, ինչպես նաև հիմնավորում պղինձ-հրաքարային հանքայնացման կապը այդ բազալտային հալոցքների խորքային օջախների հետ:
Արդեն հայտնի գիտնականը 1989թ. ԽՍՀՄ ԳԱ մետաղական հանքավայրերի, երկրաբանության, պետրոգրաֆիայի, միներալոգիայի և երկրաքաիմիայի (ИГЕМ, Մոսկվա) գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդում հաջողությամբ պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Փոքր Կովկասի մեզոզոյան կղզաղեղային գրանիտոիդային ֆորմացիաների պետրոլոգիան և հանքաբերությունը» թեմայով և ստանում երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Այս հիմնարար աշխատությունում, որի ընդդիմախոսներից էր աշխարհահռչակ վրաց ակադեմիկոս Գ.Ա. Տվարչելիձեն, բացահայտվել և նորովի մեկնաբանվել են Փոքր Կովկասի կղզաղեղային համալիրների երկրաբանական կառուցվածքի, հանքագոյացման և պետրոլոգիական որոշ առանձնահատկություններ ու օրինաչափություններ: Ռ. Մելքոնյանի մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում Փոքր Կովկասի տարածաշրջանի համար առաջին անգամ առանձնացվել է պղինձ-մոլիբդենային հանքավայրերի տոնալիտային մոդելի նոր՝ կղզաղեղային տիպ՝ Թեղուտ, Ոսկեպար, Շիկահող Հայաստանում, Կաշեն Արցախում՝ կապված վերին յուրայի հասակի թթու կազմի տոնալիտաին ֆորմացիաների ինտրուզիաների հետ, ինչպես նաև հայտնագործվել են մի շարք պղինձ-մոլիբդենային հանքերևակումներ՝ Ծաղկաշեն Ալավերդու շրջանում և այլն: Հայաստանի օրինակով առաջին անգամ ցույց են տրվել տարբեր երկրադինամիկ պայմաններում կղզաղեղային (Թեղուտ-Կաշեն և այլն) և կոլիզիայի հետևանքով առաջացած (Քաջարան-Ագարակ և այլն) պղինձ-մոլիբդենային պորֆիրային հանքավայրերի սկզբունքային տարբերությունները:
Մագմային հալոցքների ասիմիլիյացիայի և դիֆերենցիացիայի գործընթացների տարբերակման համար Ռ. Մելքոնյանի կողմից (համահեղինակ՝ Մ. Հակոբյան) մշակվել է թթվածնաիզոտոպային հետազոտությունների մի նոր մեթոդ, և առաջին անգամ ապացուցվել է պղինձ-մոլիբդենային հանքավայրերի առաջացման մեջ հիդրոթերմալ լուծույթների կազմում ծովային ջրերի և նրանց մեջ պարունակվող ծծմբի ակտիվ մասնակցության փաստը: Ռ. Մելքոնյանը (համահեղինակներ՝ ԵԳԻ-ի գիտաշխատողներ Ռ. Տայան, Ռ. Ղուկասյան, Մ. Հարությունյան) ռուբիդիում-ստրոնցիումային իզոտոպային հետազոտությունների արդյունքում բացահայտել է Մեղրիի պլուտոնի առաջացման երեք տարատեսակ և տարահասակ ինքնուրույն համալիրներ և առաջին անգամ պարզաբանել է երկու տարբեր հասակի՝ բարտոնի (41-37 մլն տարի) և վերին ռյուպելի (31-28 մլն տարի) հասակի մոնցոնիտների առկայությունը այդ պլուտոնում:
Ռ. Մելքոնյանը (համահեղինակներ՝ Ռ. Մորից, Դ. Սելբի, Ռ. Տայան, Ռ. Ղուկասյան, Ս. Հովակիմյան) առանձնացրել է հայ-իրանական պղինձ-մոլիբդենային պորֆիրային հանքայնացման մոտ 2000 կմ ձգվածության նոր դիսկրետ պրովինցիա, որի սահմաններում տեղաբաշխված են այնպիսի հսկայական հանքավայրեր, ինչպիսիք են Քաջարանը Հայաստանում և Սար-Չեշմենը հարավային Իրանում:
Ականավոր գիտնականը վերջին տասնամյակներում ղեկավարել և համաղեկավարել է ՀՀ տարածքի մագմայականության և մետաղագոյացման տարբեր միջազգային աշխատանքային խմբերի (ԱՄՆ, Թայվան, Շվեյցարիա և այլն), մի շարք գիտական խոշոր նախագծերի (INTAS, SCOPES, CRDF և այլն) աշխատանքները: Հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում կարևոր և նոր տեղեկատվություններ են ստացվել ՀՀ տարածքի օֆիոլիտների մասին (համահեղինակներ՝ Ա. Ավագյան, Ղ. Գալոյան, Տ. Դանիելյան, Յ. Ռոլլանդ, Լ. Սահակյան, Մ. Սոսսոն և այլն): Ռ. Մելքոնյանը հեղինակ և համահեղինակ է ավելի քան 130 գիտական աշխատությունների՝ այդ թվում բազմաթիվ հոդվածների արտասահմանյան բարձր գործակից ունեցող պարբերականներում, 4 մենագրության (3-ը՝ համահեղինակությամբ), որոնցից մեկը նվիրված է Արցախի երկրաբանությանը և օգտակար հանածոներին, ինչպես նաև 6 ձեռագիր հաշվետվությունների: ՀՀ տարածքի մի շարք երկրաբանական ու մետաղական օգտակար հանածոների տարբեր մասշտաբի քարտեզների համահեղինակ է: Զգալի է գիտնականի ավանդը երկրաբանական գիտությունների պատմության ուսումնասիրության ասպարեզում: 1994թ.-ից ՀՀ ԳԱԱ «Գիտություններ երկրի մասին» գիտական պարբերականի խմբագրական կոլեգիայի անդամ է, իսկ 2018թ.-ից՝ գլխավոր խմագիրը:
Ռ. Մելքոնյանը մշտապես աչքի է ընկնում առանձնահատուկ աշխատասիրությամբ և պատասխանատվության բարձր զգացումով, լայն գիտական մտահորիզոնով, մեղմաբարո և համեստ վարքագծով և իր գործընկերների շրջանում վայելում է մեծ հեղինակություն:
Երկրաբանությանը մատուցած ծառայությունների համար 1985թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան պատվավոր կոչումը: 2000թ. դեկտեմբերին Ռ. Մելքոնյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, 1998թ.՝ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, իսկ 2022թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչի պատվավոր կոչում: 2010թ. պարգևատրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի Լեոնարդ Էյլերի անվան մեդալով, իսկ 2013թ.՝ ՀՀ Անանիա Շիրակացի մեդալով:
ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ «Գիտություններ երկրի մասին» տեղեկագրի խմբագրություն
Մարտի 2-ին լրացավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական ԳԱ անդամ, ԽՍՀՄ երկրաբանության նախկին նախարար (1989-1991թթ.), նախկինում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գրիգոր Արկադիի Գաբրիելյանցի 90-ամյակը:
Գ. Գաբրիելյանցը ծնվել է Բաքվում, արմատներով արցախցու ընտանիքում: 1951թ., ավարտելով դպրոցը, ընդունվում է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտի երկրաբանական ֆակուլտետ, որտեղ աշակերտում է մեծահամբավ երկրաբան-պրոֆեսորներ Մ. Աբրամովիչին, Վ. Խաինին և ծագումով շուշեցի Սամսոն Մեսրոպի Ապրեսովին: 1956թ. ավարտելով ինստիտուտը՝ Գաբրիելյանցը ուղևորվում է Թուրքմենիա և 10 տարի անընդմեջ աշխատում է այնտեղ՝ շարքային երկրաբանից հասնելով մինչև Թուրքմենիայի երկրաբանական վարչության գլխավոր երկրաբան: 1963թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն, որի լրամշակված տարբերակը տպագրվում է 1965թ. Մոսկվայում՝ «Геология и нефтегазоносность Центральных Каракумов» մենագրության տեսքով: Թուրքմենիայում կատարած շատ կարևոր և արգասաբեր աշխատանքի համար տակավին երիտասարդ երկրաբանը արժանանում է երկրաբանության ասպարեզում չափազանց պատվաբեր «Հանքավայրերի առաջնահայտնագործող» իր առաջին կոչմանը, ինչպես նաև պարգևատրվում է «Պատվո նշան» շքանշանով և Թուրքմենական ԽՍՀ Գերագույն խորհուրդի նախագահության պատվոգրով:
1965թ. խոստումնալից երկրաբանը տեղափոխվում է Մոսկվա և նշանակվում ԽՍՀՄ գազի արդյունաբերության նախարարությանը կից բնական գազի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (ВНИИГАЗ) գիտական գծով տնօրեն: 1969-1972թթ. դասավանդում է Մոսկվայի Մ. Գուբկինի անվան նավթի և գազի ինստիտուտում (МИНГ): 1972-1979թթ. աշխատում է որպես ԽՍՀՄ երկրաբանության նախարարության համամիութենական նավթային երկրաբանահետախուզական ինստիտուտի (ВНИГНИ) նավթի և գազի հանքավայրերի հետախուզման մեթոդաբանության սեկտորի, իսկ այնուհետև՝ բաժնի վարիչ՝ միաժամանակ շարունակելով իր դասախոսական գործունեությունը այս անգամ արդեն Մոսկվայի ճարտարագիտական-ֆիզիկական ինստիտուտում (МИФИ): 1973թ. Գ. Գաբրիելյանցը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ նվիրված փոքր հզորություն ունեցող ստորգետնյա միջուկային պայթյունների միջոցով նավթաարդյունահանման խթանմանը: 1980-1987թթ. պրոֆեսորը տեղափոխվում է երկրաֆիզիկական մեթոդների հետախուզման համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ՝ որպես գիտության գծով տեղակալ: 1987թ. մրցույթով ընտրվում է ВНИГИНИ-ի տնօրեն, իսկ 1989թ. հուլիսին՝ նշանակվում ԽՍՀՄ երկրաբանության նախարար և աշխատում այդ պաշտոնում մինչև ԽՍՀՄ-ի կազմալուծումը՝ 1991թ. դեկտեմբեր: 1992-2011թթ. Գ. Գաբրիելյանցը գլխավորում է «Գեոսերվիս» միջազգային գիտատեխնիկական-խորհրդատվական ընկերությունը: Այդ ընթացքում ի հավելումն Ռուսատանում աշխատելուն նա տարբեր տիպի գիտախորհրդատվական գործունեություն է իրականացնում մոտ 50 երկրում ևս՝ ի թիվս Չինաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի, Կուբայի, Եմենի, Մոզամբիկի, Եթովպիայի և այլն:
Մեծանուն գիտնականը հեղինակ և համահեղինակ է ավելի քան 160 գիտական հոդվածների, 8 մենագրության (որոնցից մեկը իսպաներեն), 2 ուսումնական ձեռնարկի, 16 գյուտի, ինչպես նաև մի շարք ձեռագիր հաշվետվությունների և գիտահանրամատչելի հոդվածների: 1991թ. նրա գլխավոր խմբագրությամբ և անմիջական մասնակցությամբ հրատարակվել է «Карта нефтегазоносности СССР (масштаб 1:2500000)»: Պրոֆեսորի հիմնական աշխատաություններից են երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր Վ.Ի. Պորոսկունի համահեղինակությամբ «Методика и разведки залежей нефти и газа» (М. Недра, 1985), պրոֆեսոր Գ.Խ. Դիկենշտեյնի և այլոց հետ համատեղ «Региональная геология нефтегазоносных территорий СССР» (М. Недра, 1991), «Новая классификация запасов и ресурсов нефти и газа» (М. 2007) կոլեկտիվ մենագրությունները, ինչպես նաև մեծահամբավ նավթային երկրաբաններ հայր և որդի Բակիրովների հետ համատեղ երկհատոր հիմնարար բուհական դասագիրքը (Бакиров А.А., Бакиров Э.А., Габриэлянц Г.А. и др. «Теоретические основы поисков и разведки нефти и газа», М. Недра, 2012):
Նավթի և գազի հանքավայրերի որոնման և հետախուզման ասպարեզներում Գ. Գաբրիելյանցը առաջին անգամ մշակել է որոնողական և հետախուզական հորատանցքերի տեղակայման նոր մեթոդաբանական մոտեցումներ՝ որոնողական հորատման քայլ, բազմահարկ հանքավայրերի համար հանրագումարային ռեզերվուարների մեթոդ (հայազգի Վ.Ա. Սարկիսովի հետ համատեղ), տարբերակների զանազանման մեթոդ (Մ.Բ. Պավլովի և Վ.Ա. Առաքելյանի հետ համատեղ) և այլն, որոնք նպատակ են հետապդնել հեշտացնել և էժանացնել երկրաբանաորոնողական և երկրաբանահետախուզական աշխատանքները: Մասնավորապես կամարաձև (անտիկլինալային) զանգվածային տիպի հանքավայրերի համար դեռևս 1974թ. Գ. Գաբրիելյանցի և Վ. Պորոսկունի կողմից առաջարկված հետախուզական հորատանցքերի տեղակայման հավասարաչափության մեթոդը հետագայում նույնիսկ ավելի բարձր արդյունավետությամբ կիրառվեց նաև ոչ կամարաձև տիպի հանքավայրերի հետախուզման ժամանակ: Գ. Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ հայտնաբերվել է նավթի 2 հանքավայր՝ Եգուրյախի (Արևմտյան Սիբիր) և Լուզի (Կոմի Հանրապետություն), իսկ Աստրախանի խոշորագույն ծծմբագազակոնդենսատային հանքավայրի հայտնաբերման և հետախուզման մեթոդի օպտիմալացման համար Գաբրիելյանցը մի շարք այլ գիտնականների հետ 1991թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ինչպես նաև ստացել «Հանքավայրերի առաջնահայտնագործող» իր երկրորդ կոչումը:
Գ. Գաբրիելյանցի գրչին են պատկանում նաև Հայաստանի տարածքի հնարավոր նավթագազաբերության մասին մի շարք ուսումնասիրություններ՝ տպագրված 1969, 1970 և 2000թթ., որտեղ նա նշում է մերձարաքսյան ճկվածքի աղաբեր նստվածքներից ներքև տեղադրված ավազակավային նստվածքների հնարավոր գազաբերության բարձր հավանականության մասին:
Հասարակության լայն շրջանակներին Գ. Գաբրիելյանցը հայտնի է իր ազգանվեր բարեգործությամբ: Պրոֆեսորի անձնական միջոցներով Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը տեղադրվել է Բաքվի՝ ներկայումս լքված հայկական գերեզմանների հիշատակին նվիրված խաչքար (հեղինակ՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյան): Պյատիգորսկի «Սուրբ Սարգիս» հայկական եկեղեցու կառուցմանը (ավարտ՝ 2003թ.) ցուցաբերած ֆինանսական օժանդակության համար Գ. Գաբրիելյանցը Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից պարգևատրվել է «Սուրբ Սարգիս» շքանշանով: 2002թ. Գ. Գաբրիելյանցը Արցախի Հանրապետության կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և մի շարք մեդալներով, ինչպես նաև ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով: 2008թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Հանդիսանում է նավթագազային ոլորտի պատվաբեր «Բիրմինգեմի ջահ» միջազգային մրցանակի և Ի.Մ. Գուբկինի մրցանակի կրկնակի դափնեկիր:
2011թ. անվանի գիտնականը տեղափոխվում է Ստեփանակերտ՝ մշտական բնակության և մինչև Արցախի վերջնական հայաթափումը աշխատում է որպես Արցախի նախագահների խորհրդական: Նույն՝ 2011թ., «Զանգակ-97» հրատարակչությունում Գ. Գաբրիելյանցի անմիջական խմբագրությամբ և անձնական միջոցներով լույս է տեսնում Արցախի երկրաբանությանը նվիրված հայազգի գիտնականների (հիմնականում ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի գիտաշխատողների, այդ թվում նաև սույն հոդվածի հեղինակների) անդրանիկ կոլեկտիվ մենագրությունը «Геология и минеральные ресурсы Нагорно-Карабахской Республики»:
Արցախում աշխատած կարճ ժամանակահատվածում իր բարձր հեղինակության և լայնածավալ անձնական գիտական և գործնական կապերի շնորհիվ պրոֆեսորին հաջողվում է կազմակերպել Արցախի մշտապես գործող երկրաբանական արշավախումբ, հագեցնել այն ամենաժամանակակից բարձրորակ անալիտիկ սարքավորումներով: Այդ արշավախումբը հաջողությամբ լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ էր կատարում Արցախի տարածքում՝ մետաղական և ոչ մետաղական նոր հանքավայրերի բացահայտման նպատակով:
Լինելով գեղանկարչության հիանալի գիտակ և ջատագով՝ իր հարուստ անձնական հավաքածուն (ավելի քան 650 կտավներ՝ այդ թվում Մարտիրոս Սարյանի, Բաժբեուկ-Մելիքյանի, Գարզուի և ալոց) նվիրում է իր իսկ կողմից հիմնադրված Շուշիի պատկերասրահին: 2013թ. Շուշիում հիմնում է նաև Երկրաբանական թանգարան, որին նվիրում է իր հարուստ և աշխարհի տարբեր երկրներից տասնյակ տարիներով հավաքած միներալոգիական հավաքածուն (ավելի քան 450 եզակի նմուշներ): Այդ հավաքածուի ամենաարժեքավոր նմուշները ներառված են 2017թ. Մոսկվայում տպագրված գիտնականի շքեղազարդ «Человек и камень» գիտահանրամատչելի գրքում:
2012թ. Գ. Գաբրիելյանցն Արցախում կազմակերպում է «Ապագա սերունդների հիմնադրամը» և ղեկավարում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Անչափ սիրելով Արցախը և լինելով չափազանց լայն մտահորիզոնի գիտնական՝ 2021թ. Գ. Գաբրիելյանցը Մոսկվայում ռուսերեն լեզվով Գրիգոր Ղարաբաղցի կեղծանունով հրատարակում է իր անդրանիկ պատմական աշխատությունը՝ «Карабах. Хроника исторических событий» (М. Слово, 2021) հիմնարար գիրքը, որի վրա աշխատել էր մոտ 10 տարի:
Ժանետա Հովհաննեսի Ստեփանյանը ծնվել է 1938 թ․ մայիսի 24-ին ք․ Երևանում, երկրաբանի ընտանիքում։ 1955թ․-ին ավարտելով դպրոցն ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ։ 1961թ․-ին գերազանցությամբ ավարտել է համալսարանը և ստացել` աշխատանքի ուղեգիր ՀԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ։ Աշխատել է ռեգիոնալ երկրաբանության բաժնում նախ ավագ կոլեկտորի (1961-1962թթ․), ապա ինժիների (1962-1964թթ․) պաշտոններում։ Յուրացնելով նստվածքային ապարների լիթոլոգիական ուսումնասիրության մեթոդները, Ժ․ Ստեփանյանը սկսեց որոշել վերին կավճի ապարների միներալոգիական կազմը , որոնց կեռնը նավթահետախուզական էքսպեդիցիան տրամադրում էր ինստիտուտին` հետազոտությունների համար։ 1964թ․ վերջին նույն ինստիտում ընդունվել է ասպերանտուրա <<Հրաբխա-նստվածքային ապարների լիթոլոգիա>> մասնագիտությամբ։ Ասպիրանտուրայում գիտական դպրոցն անցել է հրաբխա-նստվածքային ֆորմացիաների խոշորագույն մասնագետներից մեկի՝ երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի համամիութենական երկրաբանական ինստիտուտի լիթոլոգիայի լաբորատորիայի վարիչ՝ Ի․Վ․ Խվորովայի ղեկավարությամբ։ 1970թ․-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը <<Երևան-Օրդուբադի և Գորիս-Կապան զոնաների վերին կավճի հրաբխա-նստվածքային կոմպլեքսների լիթոլոգիա>> անվամբ։ Հետագայում՝ 1970-1978թթ․, ուսումնասի-րել է Հայաստանի տարբեր ռեգիոնների (Դեբեդ-Աղստև միջգետային շրջան, Սևանի օֆիոլիթային գոտի, Զանգեզուրի խորքային խզում) վերին կավճի հրաբխա-նստվածքային ֆորմացիաները։ 1979թ․-ից առ այսօր ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ 1979թ․-ից մինչ 1990թ․-ը աշխատել է Երկրաբանական ինստիտուտի թանգարանում, որտեղ կատարել է նմուշների դասակարգում ըստ բաժինների, կազմել է նմուշների քարտարան և կատալոգներ։ Թանգարանային գործունեությունը նա համատեղել է լիթոլոգիայի լաբորատո-րիայի թեմատիկ աշխատանքների հետ։ Այդ տարիներին են պատկանում Ժ․ Ստեփանյանի Հայաստանի վերին կավճի կայծքարային, կարբոնատային ապարների ուսումնասիրություն- ները, Սևանա լճի հատակի նստվածքային կուտակումների միներալա-գեոքիմիական հետազոտությունները։ 1991թ․-ից մինչ այժմ աշխատում է ինստուտի լիթոլոգիայի և ռեգիոնալ երկրաբանության լա-բորատորիայում։ Նրա գիտական հետաքրքրությունները հրաբխա-նստվածքային ֆորմացիա-ների առաջացման օրինաչափությունների ուսումնասիրությունն է և վերջիններիս հետ կապ- ված օգտակար հանածոների գենեզիսը։ Նա վերսկսել է հետազոտությունները Վեդի գետի ա- վազանում։ Ժ․ Ստեփանյանը մի խումբ մասնագետների (Ա․ Վարդանյան,Ա․ Մնացականյան, Լ․ Սահակյան և ուրիշներ) հետ մասնակցել է Վեդիի օֆիոլիթային գոտում տարվող ուսումնա-սիրություններին, լիթոլոգիայի լաբորատորիայի վարիչ՝ երկրաբանա-հանքաբանական գիտու-թյունների դոկտոր, Մ․ Սաթյանի ղեկավարությամբ։ Այդ աշխատանքները թույլ տվեցին ճշգրտել Վեդիի գոտու երկրաբանությունը և անջատել պայթման խողովակներ։ Մասնավորապես, Ժ․ Ստեփանյանը ուշադրություն է դարձրել խողովակները կազմող ապարների միներալային կազմի վրա, հայտնաբերելով այնպիսի հիպոգեն միներալներ, ինչպիսիք են սուտակը, շափյուղան, նռնաքարը և այլն։
Ժ․ Ստեփանյանը հեղինակ է շուրջ 70 գիտական աշխատությունների, որոնք տպագրված են տեղական և արտասահմանյան հրատարակչություններում։ Այդ թվում 8 հաշվետվություն, 1 մենագրություն, համահեղինակ է 6 ֆունդամենտալ աշխատությունների, ինչպես նաև մասնակցել է ՀՀ լիթոլոգիական ու ֆորմացիոն քարտեզների կազմման աշխատանքներին։
1977թ․ ՀՍՍՀ ԳԱ նախագահության կողմից պարգևատրվել է <<Գովեստագիր>> պատվոգրով։ 1987թ․-ին ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից պարգևատրվել է <<Աշխատանքի վետերան>> մեդալով։ 2015թ․-ին Բարձրագույն կրթության նախարարությունը պարգևատրել է ոսկե հուշա-մեդալով, իսկ 2022-ին ՀԳԱԱ-ն պարգևատրել է շնորհակալագրով։
В мае сего года исполняется 90 лет известному специалисту в области нефтегазовой геологии, кандидату геолого-минералогических наук, ученому, много лет проработавшему в Институте геологических наук НАН РА, Юрию Рубеновичу Каграманову.
Ю.Р. Каграманов родился 4 мая 1933 г. в городе Красноводск Туркменской ССР в семье служащего Рубена Каграманова, выходца из села Хнапат Аскеранского района Арцаха. В 1952 г. он заканчивает русскую школу № 1 Красноводска и в 1953 г. поступает в Грозненский нефтяной институт, один из образовательных флагманов нефтегазовой геологии того времени, который успешно оканчивает в 1958 г. по специальности «Геология и разведка нефтяных и газовых месторождений».
В 1958-1960 гг. Ю.Р. Каграманов работает геологом и старшим геологом в различных нефтегазовых экспедициях Узбекской ССР (газонефтяное месторождение Палванташ, Кагинская группа газовых месторождений), а в 1960-1962 гг. – начальником опробовательного отряда Центрально-Каракумской нефтеразведочной экспедиции Туркменской ССР. В 1962-1972 гг. он работает в нефтяном научно-исследовательском институте Туркменской ССР в качестве старшего инженера, старшего научного сотрудника, а затем заведующего лабораторией нефтепромысловой геологии и подсчета запасов нефти и газа ТуркменНИПИнефть. В 1969 г. на Научном совете Всесоюзного научно-исследовательского института гидрогеологии и инженерной геологии (ВСЕГИНГЕО, Москва) Ю.Р. Каграманов блестяще защищает кандидатскую диссертацию на тему «Водонапорная система мезозойских осадочных образований Туркменской ССР в связи с разведкой и разработкой залежей нефти и газа» и получает ученую степень кандидата геолого-минералогических наук.
В 1972 г. по приглашению правительства Армянской ССР Ю.Р. Каграманов переезжает в Ереван и проходит по конкурсу на должность старшего научного сотрудника Института геологических наук (ИГН) АН Арм. ССР, а с 1978 г. по 1988 г. работает заведующим лабораторией нефти и газа в том же институте и руководит работами по поиску нефтегазовых месторождений Армении. В 1975 г. его командируют в Алжир, где до 1978 г. он работает в алжирской нефтяной компании «Sonatrack» в качестве эксперта-геолога и занимается доразведкой и оценкой запасов гигантского Хасси-Рмельского газоконденсатного месторождения в северной части алжирской Сахары, а также проводит гидрогеологические исследования с целью поисков пресной воды в пустыне Сахара. В 1988-1990 гг. Ю.Р. Каграманов работает в Индии в Национальном научно-исследовательском институте ONGC в качестве эксперта по оценке перспектив нефтегазоносности территории Индии.
С 1990 по 2005 гг. он вновь возглавляет лабораторию нефти и газа ИГН НАН Республики Армения, а с 1997 г по совместительству работает в качестве эксперта в армянском филиале английской нефтяной компании «Simon Petroleum Technology». В 1997-1998 гг. он является главным геологом в армяно-американской нефтяной компании, а с 2005 по 2008 гг. работает главным геологом в ООО «Tim Energy» канадской нефтегазовой разведочной компании «Transeuroenergy», осуществляющей изыскательские работы на нефть и газ в Армении. С 2013 г. и до конца 2017 г. Ю.Р. Каграманов являлся главным геологом частной армянской компании «Интеграл Петролеум», проводящей геологоразведочные работы в пределах второго лицензионного блока Центральной Армении.
Научные интересы маститого ученого охватывают самые разнообразные аспекты практических и теоретических вопросов нефтегазовой геологии территории Армении, Туркменистана, Узбекистана, а также Алжира и Индии.
Следует отметить, что Ю.Р. Каграманов никогда не терял связи с Арцахом, со своим родным селом Хнапат, часто посещал отцовский дом и проводил в пределах Арцаха геолого-поисковые работы.
Ю.Р. Каграманов является автором и соавтором более 50 научных статей (из которых 39 посвящены нефтегазовой геологии Армении и Арцаха), около 60 рукописных отчетов (28 из которых касаются территории Армении), опубликованных как на русском, так и на английском языках, и двух монографий, в том числе фундаментальной работы «К проблеме перспектив нефтегазоносности Арарат-Арагацкой межгорной впадины» (2010 г), получившей высокую оценку крупнейшего российского нефтяного геолога, генерального директора ВНИГНИ (г. Москва), доктора геол.-мин. наук, профессора К.А. Клещева.
За период работы в Туркмении Ю.Р. Каграманов содействовал и внес большой вклад в открытие, разведку и подготовку к промышленной разработке многих нефтегазовых месторождений, в частности, Зеагли–Дарвазинского месторождения природного газа в центральной Туркмении, крупного нефтегазового месторождения Барса–Гельмесс с начальными запасами нефти 150 млн. т в юго–западном Туркменистане, Байрамлинского месторождения природного газа с начальным суточным дебитом 1 млн. м3 в восточной Туркмении и др. Его личное участие как сопервооткрывателя этих месторождений неоднократно отмечено денежными вознаграждениями правительства Туркменской ССР в 1965, 1966, 1967 и 1971 гг.
Свою практическую деятельность Ю.Р. Каграманов успешно сочетал с преподавательской: в 1962–1969 гг. он читал курс лекций по геологии нефти в Небит-Дагском филиале Московского института нефтехимии и нефтегазовой промышленности, а в 1990-ые гг. преподавал тот же курс на геологическом факультете Ереванского гос. университета.
Ученый является приверженцем и одним из разработчиков неорганической, в частности, космической гипотезы происхождения нефти. На эту тему у него несколько научных публикаций в солидных русско– и англоязычных журналах.
Геологическая общественность Армении и коллектив Института геологических наук поздравляет юбиляра и желает ему здоровья и многих лет плодотворной творческой работы.
Кандидат геологических наук,
старший научный сотрудник ИГН
Г.У. Мелик-Адамян
Кандидат геол.-мин. наук,
советник директора ИГН
Х.В. Хачанов
Աբրահամյան Մարիետա Սիմոնի (1922 Երևան – 1999 Երևան)
2022թ. լրացավ անվանի հնէաբան Մարիետա Աբրահամյանի ծննդյան 100-ամյակը: 1940թ. նա ավարտել է Երևանի Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ 1945թ.՝ ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ: 1946թ. մինչև իր կյանքի վերջը աշխատել է ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական ինստիտուտում, սկզբում որպես կրտսեր, այնուհետև՝ ավագ գիտաշխատող: 1955թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հարավ-արևմտյան Հայաստանի վերին ֆամենի էտրենի հարկի նստվածքների ուսոտանիները» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի հարավարևմտյան շրջանների՝ մասնավորապես Վայոց Ձորի, ինչպես նաև Նախիջևանի հարակից մասերի վերին պալեոզոյի (վերին դևոնի վերին ֆամեն ենթահարկ – ստորին կարբոնի ստորին տուրնեի (էտրեն) ենթահարկ) նստվածքային ապարների ուսոտանիների բրածո մնացորդներին և նրանց կենսաշերտագրական նշանակությանը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 20 հոդվածի և 1 մենագրության:
Հայկ Մելիք-Ադամյան
Անանյան Էմիլ Վաղինակի (1937 Երևան – 2003 Երևան)
2022թ. լրացավ հայտնի երկրաբան Էմիլ Անանյանի ծննդյան 85-ամյակը: 1959թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: Մշտապես աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում նախ որպես լաբորանտ, 1962-1965թթ.՝ որպես ասպիրանտ, իսկ հետագայում որպես կրտսեր և այնուհետև որպես ավագ գիտաշխատող: 1971թ.-ից ի վեր աշխատել է ինստիտուտին կից Ալավերդու օգտակար հանածոների ուսումնասիրող արշավախմբի կազմում: 1968թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կապանի բրախիանտիկլինորիումի և հանքային դաշտի առաջացման մեխանիզմը» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի, ինչպես նաև Հարավ-ուկրաինական և Ղրիմի ատոմակայանների տարածքի տեկտոնական շրջանացման, ծալքավոր և խզումնային կառուցվածքներին, ինչպես նաև երկրաբանատեկտոնական քարտեզագրմանը և երկրաշարժերի կանխատեսմանը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 45 գիտական հոդվածի և 1 մենագրության, նաև բազմաթիվ գիտաարտադրական և երկրաբանական ձեռագիր հաշվետվությունների ու առաջարկների:
Հայկ Մելիք-Ադամյան
Ազարյան Նորայր Ռուբենի (1927 Երևան – 1981 Երևան)
2022թ. լրացավ ականավոր հնէաբան Նորայր Ազարյանի ծննդյան 95-ամյակը: 1947թ. ավարտել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը և նույն թվին ընդունվել ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ: 1953թ. ավարտելով այն՝ ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտելուց հետո աշխատել է ԵԳԻ-ում սկզբում որպես կրտսեր, իսկ 1963թ.-ից մինչև կյանքի վերջը՝ որպես ավագ գիտաշխատող: 1959թ. Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ալավերդու հանքային շրջանի յուրայի հասակի ֆաունան և շերտագրությունը» թեմայով: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի և Նախիջևանի տարածքների մեզոզոյան նստվածքային ապարների, տրիասի և յուրայի հարկերի բրածո գլխոտանիների (ամոնիտներ) և երկփեղկանի փափկամարմինների ուսումնասիրությանը և կենսաշերտագրական նշանակությունը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 40 գիտական հոդվածի և 3 մենագրության, որոնցից մեկը՝ համահեղինակությամբ: Ն. Ազարյանը երկար տարիներ եղել է ՍՍՀՄ Միջգերատեսչական շերտագրական հանձնաժողովի յուրայի և տրիասի ենթահանձնաժողովի անդամ:
Հայկ Մելիք-Ադամյան
Թանաշյան Մովսես Երվանդի (1932 Հալեպ – 1995 Երևան)
2022թ. լրացավ հայտնի երկրաբան Մովսես Թանաշյանի ծննդյան 90-ամյակը: Նախնական կրթությունը ստացել է իր ծննդավայրի Կրթասիաց հայկական վարժարանում: 1946թ. ծնողների հետ միասին Սիրիայից հայրենադարձվել է, իսկ 1951թ. ավարտել է Շիրակի մարզի Անի-Պեմզա գյուղի միջնակարգ դպրոցը (արծաթե մեդալակիր): 1958թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: 1958-1974թթ. աշխատել է ՀԽՍՀ երկրաբանական վարչության նավթահետախուզական արշավախմբում որպես երկրաբան և ավագ երկրաբան: 1967թ.-ից մինչև իր կյանքի վերջին օրերն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ավագ ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող, իսկ 1985թ.-ից՝ որպես ավագ գիտաշխատող: 1971թ. Մոսկվայի Ի.Մ. Գուբկինի անվան Նավթաքիմիայի և գազարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՍՍՀ Արարատյան ճկվածքի կայնոզոյան նստվածքների հնարավոր նավթագազաբերական համալիրները» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի աստիճան: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի տեկտոնիկայի և կայնոզոյան նստվածքային ապարների հնարավոր նավթագազաբերության համալիր գնահատման հեռանկարներին: Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածի և բազմաթիվ ձեռագիր հաշվետվությունների:
Հայկ Մելիք-Ադամյան
Վարդանյան Անրի Վարդանի (1937 Երևան – 2017 (?) Երևան)
2022թ. լրացավ ականավոր երկրաբան, տեկտոնիստ Անրի Վարդանյանի ծննդյան 85-ամյակը: Ծնվել է 1937թ. Երևանում ծառայողի ընտանիքում: 1953թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1961թ.՝ ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: 1961թ.-ից մինչև 2000-ականներն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես լաբորանտ, ապա ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող, իսկ 1969թ.-ից՝ որպես ավագ գիտաշխատող: 1968թ. Ի.Մ. Գուբկինի անվան երկրաբանական ինստիտուտի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կադրլիի և Սովետաշենի անտիկլինալների ձևավորման պայմանները և մեխանիզմը» թեմայով` ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Վերջին տարիներին դասավանդում էր ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում: Գիտական հետաքրքրություններն առնչվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Անդրկովկասի տարածքի տեկտոնիկայի և տեկտոնաֆիզիկայի բազմաբնույթ խնդիրներին (Ալպ-Հիմալայան ծալքավոր գոտու խզումնային քարտեզի Անդրկովկասի հատվածի կազմում, օֆլիոլիտային գոտու ներքին ստրուկտուրայի բացահայտում և այլն), ինչպես նաև Հայաստանի տարածքի հնարավոր նավթագազաբերությանը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 30 գիտական հոդվածի և բազմաթիվ ձեռագիր հաշվետվությունների:
2022թ. լրացավ հայտնի հնէաբան Այրիս Պապոյանի ծննդյան 85-ամյակը: 1954թ. ավարտել է Երևանի Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1955թ. ընդունվել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ: 1966թ. ընդունվել է ՍՍՀՄ ԳԱ Հնէաբանական ինստիտուտի ասպիրանտուրան Մոսկվայում, իսկ 1971թ. ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հարավային Անդրկովկասի վաղ քարածխային ժամանակաշրջանի կորալները և նրանց շերտագրական նշանակությունը» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի աստիճան: 1961թ.-ից մինչև 1990-ական թթ. կեսերն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես ճարտարագետ, ապա կրտսեր և ավագ գիտաշխատող: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի վերին պալեոզոյի (կարբոն) և մեզոզոյի (յուրա) ծովային նստվածքային ապարների բրածո բուստերին (կորալներ) և դրանց կենսաշերտագրական նշանակությանը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 30 գիտական հոդվածի, ինչպես նաև 3 մենագրություն, որոնցից 2-ը՝ համահեղինակությամբ:
2022թ. լրացավ երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, վաստակաշատ երկրաբան Վ. Ա. Աղամալյանի 85-ամյակը: Վ. Ա. Աղամալյանը ծնվել է 1937թ. հունվարի 21-ին Երևանում, ծառայողի ընտանիքում: 1959թ. ավարտել է Վ. Մոլոտովի անվան Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1960թ. մինչ այժմ աշխատում է ՀԽՍՀ ԳԱ, իսկ հետագայում՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես կրտսեր, իսկ այնուհետև` պետրոգրաֆիայի բաժնի ավագ և առաջատար գիտաշխատող:
1970թ. Մոսկվայի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետի գիտական խորհրդում հանրահայտ երկրաբան պրոֆեսոր Ե.Ա. Կուզնեցովի գիտական ղեկավարությամբ պաշտպանում է «Արզաքանի մասիվի մինչքեմբրյան բյուրեղային հիմքի թերթաքարային համալիրի երկրաբանությունը և պետրոլոգիան» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այս աշխատությունում առաջին անգամ Հայաստանի տարածքի համար առանձնացվել են պրոտերոզոյի հասակի մի շարք շերտախմբեր, և ապացուցվել է, որ այնտեղ առկա ամֆիբոլիտային ֆացիաները ռետրոգրադ փոխակերպման հետևանքով վեր են ածվել կանաչքարային դիաֆտորիտների: Իր ամբողջ գիտական գործունեությունը պրպտող գիտնականը նվիրել է Հայաստանի տարածքի մինչքեմբրյան և մեզոզոյան ժամանակահատվածների երկրաբանական կառուցվածքին առնչվող բարդ և խրթին բազմաբնույթ խնդիրների լուծման հարցերին:
Առանձնապես խոշոր է նրա ավանդը մագմատիզմի, միներալոգիայի, պետրոգրաֆիայի, պետրոքիմիայի, իզոտոպային թվագրության, ռեգիոնալ երկրաբանության, երկրաբանական քարտեզագրության, շերտագրության ասպարեզում: Մասնավորապես, գիտնականը կազմել է տարբեր մասշտաբների երկրաբանական քարտեզներ՝ ՀԽՍՀ տարածքի մագմատիզմի և մետամորֆիզմի 1:20000 (համահեղինակությամբ), Ստեփանավանի շրջանի երկրաբանականխատեսումային ու Կոտայքի մարզի բյուրեղային հիմքի երկրաբանապետրոգրաֆիական 1:50000, Նյուվադիի շերտախմբի (հարավային Սյունիք) ու Հախումի բյուրեղային զանգվածի (հյուսիսային Հայաստան) 1:25000, ինչպես նաև Ապարանի սերիայի (կենտրոնական Հայաստան) Միրաք-Թուխմանուկի ոսկու հանքավայրի երկրաբանականխատեսումային 1:10000 մասշտաբների քարտեզներ: Մանրամասն ուսումնասիրել է քարտեզագրված տարածքների երկաբանական ապարների նյութական կազմը և առաջացման պայմանները. ապացուցել է, որ միջինհատիկային օլիվինային գաբրոները համապատասխանում են Մեղրիի պլուտոնի մոնցոնիտային ինտրուզիայի ներդրման առաջին փուլին: /Պարզել է, որ Նյուվադի շերտախմբի քվարցիտային առաջացումները իրականում փոխակերպված ռիոլիտներ են:/ Պարզել է, որ Մեղրու պլուտոնից անմիջապես հարավ տեղակայված Նյուվադի շերտախմբի մետամորֆային ապարները կոնտակտ-մետամորֆային բնույթի են, այլ ոչ՝ մինչքեմբրյան բյուրեղային զանգվածի ելուստներ, ինչպես ընդունված էր համարել մինչ այդ: Այլ երկրաբանների հետ համատեղ Վայքի վերին կավճի կոնգլոմերատներում Հայաստանի տարածքում առաջին անգամ հայտնաբերել է էգիրինային նորդմարկիտ և տեշենիտ ապարները, իսկ հյուսիսային Հայաստանի վերին յուրայի հասակի նստվածքներից հայստնաբերել է պիլիտներ:
1998թ. անվանի երկրաբանը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանել է «Հայաստանի բյուրեղային հիմքը» դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Առաջին անգամ Հայաստանի, ինչպես նաև ամբողջ կովկասյան տարածաշրջանի մինչքեմբրյան բյուրեղային հիմքի համար առանձնացրել է պրոտերոզոյան հասակի հստակ արտահայտված շերտագրական միավորներ, այն է՝ 2 սերիա՝ Արզականի (միջին պրոտերոզոյ) և Հանքավանի (վերին պրոտերոզոյ), ինչպես նաև 9 շերտախումբ, որոնցից 3-ը՝ միջին պրոտերոզոյի հասակի՝ Բջնու, Սուրբսարգսի, Վանքիձորի, և 6-ը՝ վերինպրոտերոզոյան՝ Բերդիտակի, Հանքավանի, Դալարի, Քասաղի, Գհուկի և Աղվերանի: Այդ շերտախմբերը՝ բացի Գհուկինից, իրենց ուրույն տեղն են զբաղեցրել ՀՀ և ԽՍՀՄ տարբեր շերտագրական բառարաններում և այլ գիտական աշխատանքներում՝ այդ թվում Հ. Սարգսյանի կողմից 2013թ. հրատարակած եռալեզու շերտագրական բառարանում: Հասակային առումով ճշգրտել և վերադասակարգել է Ապարանի շերտախումբը՝ այն վերանվանելով սերիա և նրա մեջ առանձնացնելով հետևյալ շերտախմբերը ավելի հնից դեպի ավելի նորը՝ Սարալանջի, Լուսագյուղի, Թուխմանուկի և Միրաքի: Թվագրել է Ապարանի սերիան միջին-վերին յուրայի ժամանակահատվածով՝ հստակություն մտցնելով նախկինում տիրող բազմակարծության մեջ:
Առաջին անգամ ամֆիբոլային թերմոբարոմետրիկ հետազոտության միջոցով որոշել է Քասախի շերտախմբի մետամորֆիզմի ժամանակ ջերմաստիճանային և ճնշման ցուցանիշները: Այդ շերտախմբում առաջինն է բացահայտել մինչքեմբրյան օֆիոլիթներ, որոշել նրանց երկրաքիմիական բնույթը՝ պարզելով, որ այն e-MORB տեսակի է: Զգալի ավանդ ունի Հայաստանի օֆիոլիթային գոտու ուսումնասիրության ասպարեզում. առաջինն է, որ ամբողջ Անդրկովկասի օֆիոլիթային գոտու համար Բազումի հորստի Սառը Աղբյուր տեղամասից հայտնաբերել է գլաուկոֆանային կամ երկնագույն թերթաքարեր: Բացի այդ, ճշգրտել է մեզոզոյի օֆիոլիթային համալիրի ապարների պետրոգրաֆիական նոմենկլատուրան: Վերջին տարիներին գիտնականը զբաղվում է ՀՀ տարածքի երկրակեղևի առաջացման մոբիլիստական մոդելի մշակման հարցերով, որի հիման վրա նորովի առանձնացրել է ՀՀ տարածքի հիմնական տեկտոնական միավորները: Հեղինակ և համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների՝ այդ թվում 10 մենագրության և 13 ձեռագիր հաշվետվության:
Հայաստանի երկրաբանական հանրությունը ծանր կորուստ կրեց: 2022թ. օգոստոսի 1-ին կյանքից հեռացավ ճանաչված երկրաբան, երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի բազմամյա և վաստակաշատ դասախոս Մյուդիկ Աբգարի Մովսիսյանը: Մ. Մովսիսյանը ծնվել է 1933թ. սեպտեմբերի 3-ին Երևանում անվանի մտավորական, մանկավարժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աբգար Խաչատուրի Մովսիսյանի ընտանիքում: 1951թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվում է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ, որն էլ հաջողությամբ ավարտում է 1956թ.՝ ստանալով ճարտարագետ-երկրաբանի որակավորում: Այնուհետև աշխատում է Ալավերդու շրջանում որպես երկրաբան:
1959-1970թթ. աշխատում է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ճարտարագետ և կրտսեր գիտական աշխատող: 1964թ. լիթոլոգիայի խոշորագույն մասնագետ երկրաբանամիներալոգիական գիտ. դոկտոր, պրոֆ. Սերգեյ Գալուստի Սարգսյանի գիտական ղեկավարությամբ ԵՊՀ-ի մասնագիտական խորհրդում Մ. Մովսիսյանը պաշտպանում է «ՀԽՍՀ մերձերևանյան շրջանի նեոգենյան հալոգեն նստվածքների լիթոլոգիան և առաջացման պայմանները» թեմայով գիտական ատենախոսությունը՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտ. թեկնածուի գիտական աստիճան: Այս աշխատությունում մեծածավալ փաստացի նյութերի (հորատանցքերի և երկրաբանական կտրվածքների) բազմակողմանի և խորը վերլուծության հիման վրա՝ միներալոգիական, սպեկտրալ, ռենտգենոստրուկտուրային և այլ մեթոդներով, շնորհաշատ հետազոտողը բացի լիթոլոգիական խնդիրներից առաջին անգամ դիտարկում է աղային նստվածքների, ինչպես նաև այդ նստվածքները ներքևից (կարմրավուն կամ հացավանի շերտախումբ) և վերևից (գիպսաբեր նստվածքներ) ներփակող ապարների առաջացման հնաշխարհագրական պայմանները և ծագումնաբանական առանձնահատկությունները: Երիտասարդ հետազոտողին հաջողվում է ընդհանուր առմամբ, ի տարբերություն մի քանի այլ ուսումնասիրողների, որոշակի ճշգրտությամբ թվագրել աղային նստվածքների երկրաբանական հասակը (ջրվեժի աղաբեր-գիպսաբեր շերտախումբ) միջին միոցեն կոնկի հարկով: Գիտնականի այդ եզրահանգումը առանձնապես չի տարբերվում ներկայիս պատկերացումներից, որոնց համաձայն ջրվեժի՝ արդյունաբերական նշանակության քարաղի հսկայական պաշարներով հարուստ աղաբեր-գիպսաբեր շերտախումբը թվագրվում է միջին կարագանի վարնենյան ենթահարկի միջակայքով, այսինքն՝ կազմավորվել է մոտ 14.4-13.9 մլն տարի առաջ:
Մ. Մովիսիսյանը առաջինն է, ում հաջողվում է Հայաստանի տարածքում՝ Երևանից քիչ հյուսիս-արևելք տեղակայված Պտղնի-1 հորատանցքի մոտ 800-ից 1200մ խորություններից վերհանած կեռնային նյութից առանձնացնել կալումիական աղերին բնորոշ կառնալիտ KCl-MgCl-6H20 և սիլվինիտ NaCl + mKCl միներալները: Սակայն, ի տարբերություն համաշխարհային դասական աղաբեր հանքավայրերի, որտեղ հեշտ լուծվող կալիումական աղերը որպես կանոն տեղաբաշխված են լինում կտրվածքների վերին հատվածներում՝ Պտղնիի հորատանցքում նկատվում է հակառակ պատկերը, որը գիտնականը բացատրում է բազալտանման լավաների ներխուժմամբ բարձր խտության աղային լուծույթներով հագեցված ջրավազան՝ ռապա, ընդ որում լավաները մեծապես նպաստել են ջրերի գոլորշիացման ինտենսիվությանն ու արագությանը: Ըստ գիտնականի՝ մեծ հավանականությամբ կալիումիական աղային նստվածքները կարող են տարածվել դեպի արևելք՝ հասնելով մինչև Սևանի ափամերձ հատված` Գավառ: Հաշվի առնելով ներկայիս կալիումական աղային պարարտանյութերի համաշխարհային ճգնաժամը՝ Մ. Մովսիսյանի մոտ 60 տարի առաջ կատարված բացահայտումները գործնական տեսանկյունից առավել քան արդիական են: Նա նաև առաջինն էր, ով Ջրվեժի շրջակայքի գիպսաբեր ապարների դաշտային ուսումնասիրությունների հիման վրա բացահայտել է այդ շերտախմբի ռիթմիկ կառուցվածքը և առանձնացրել 10 այդպիսի միմյանց հաջորդող գիպսային և կավային ռիթմ, որոնցից յուրաքանչյուրը առաջացել է միջին կարագանում՝ մի քանի տասնյակ տարիների ընթացքում, և փոխկապակցված է եղել այս կամ այն կլիմայական՝ հիմնականում արիդ պայմանների հետ:
1970թ. Մ. Մովսիսյանը տեղափոխվում է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ և ավելի քան քառասուն տարի դասավանդում մայր բուհում «լիթոլոգիա» և «ընդհանուր երկրաբանություն» առարկաները, ինչպես նաև դասավանդում Գավառի պետական համալսարանում և ՀՀ այլ բուհերում: Ղեկավարել է ուսանողների դաշտային պրակտիկ աշխատանքները: Հեղինակ և համահեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական աշախտության և երկու ձեռագիր հաշվետվության: Վաստակաշատ դասախոսը կրթել և դաստիարակել է երկրաբանների մի քանի սերունդ՝ այդ թվում տողերիս հեղինակին: Մշտապես աչքի է ընկել ընդգծված բարեհամբույրությամբ, մեծ կամեցողությամբ և համեստ վարքագծով: Մ. Մովսիսյանը վառ անհատականություն էր՝ օժտված դասավանդման յուրահատուկ տաղանդով, բարձր ընդհանուր զարգացվածությամբ, լայնախոհությամբ: Շատ լավ հասկանում էր նաև արվեստի տարբեր ճյուղերից: Մեծ հարգանք էր վայելում, ինչպես երկրաբանական հանրության, այնպես էլ ուսանողների շրջանում: Մ. Մովսիսյանը հավերժ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում:
ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՏԵՓԱՆԻ (ծննդյան 120-ամյակին) (1902-1950)
Լրացավ մեծանուն երկրաբան, երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Ստեփանյանի ծննդյան 120-ամյակը: Ծնվել է 1902թ. Ալեքսանդրապոլ (ներկայումս Գյումրի) քաղաքում: 1921թ. տեղի կոմերցիոն ուսումնարանն ավարտելուց հետո ուշիմ երիտասարդն ընդունվում է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ 1925թ. տեղափոխվում է Նովոչերկասկ քաղաքի Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտ, ուր 1930թ. ստանում է լեռնային ճարտարագետի որակավորում:
Դեռևս ուսանողական տարիներին մասնակցում է Հայաստանի Արարատյան դաշտավայրի և Ձորագետի տարածքի երկրաբանական ուսումնասիրություններին, ինչպես նաև ղեկավարում է Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտի Հյուսիս-Կովկասյան մարզի գրունտերի և ջրերի ֆիլտրացիայի լաբորատորիան: Ուսումն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետը սկզբում կարճ ժամանակով աշխատում է Զանգեզուրի պղնձի կոմբինատում որպես երկրաբան, իսկ այնուհետև տեղափոխվում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատ՝ որպես գլխավոր երկրաբան՝ ամբողջովին նվիրելով իր հետագա գիտաարտադրական կարճատև, բայց բեղուն գործունեությունը հյուսիսային Հայաստանի մետաղական օգտակար հանածոների՝ առավելապես պղնձահրաքարային հանքավայրերի ուսումնասիրությանը:
1935թ. Հ. Ստեփանյանին հրավիրում են ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետ, որտեղ ֆակուլտետի պատմության մեջ առաջին անգամ նա սկսում է դասավանդել Հայաստանի մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներ առարկան: Նույն թվականին սկսում է աշխատել նաև ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) նորաստեղծ երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ավագ գիտական աշխատող՝ հաջողությամբ համատեղելով դասախոսական և արտադրական գործունեությունը գիտական աշխատանքի հետ: 1939թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն «Ախթալայի բազմամետաղային հանքավայրի հետազոտությունները» թեմայով:
1938թ.-ից մինչև կյանքի վերջ եղել է երկրաբանական ֆակուլտետի անփոփոխ դեկանը՝ միաժամանակ աշխատելով որպես նույն ֆակուլտետի կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչ, իսկ 1950թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 1948թ. Հ. Ստեփանյանը պաշտպանում է «Հյուսիսային Հայաստանի պղնձի հանքավայրերի երկրաբանությունը» թեմայով դոկտորական ատենախոսություն:
Այս խոշորածավալ աշխատության մեջ առաջին անգամ ընդհանրացվել և բազմակողմանիորեն վերլուծվել են Հյուսիսային Հայաստանի պղնձահրաքարային (Ալավերդի, Շամլուղ) և բազմամետաղային (Ախթալա և այլն) հանքավայրերի երկրաբանական կառուցվածքին, մետաղածնությանը, մագմատիզմին, շերտագրությանը և տեկտոնիկային առնչվող հարցեր: Գիտնականը հիմնավորում է, որ այս հանքավայրերում հնարավոր է հայտնաբերել շտոկվերկային և այլ տիպի հանքայնացումներ, որոնց բացահայտման համար պետք է կիրառել նաև տարբեր տեսակի երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրություններ: Ճշգրտել է նաև այսպես կոչված ստորին կանաչավուն անդեզիտների (պորֆիրիտների) տեղադիրքը (Լալվարի շերտախումբ, օքսֆորդ՝ ըստ Ն. Ազարյանի), ինչպես նաև մատնանշել է Ախթալայի բազմամետաղային հանքավայրի շրջակայքի հանքաբեր քվարցային անդեզիտների (վերին բայոս) ավազաքարեր պատռող բնույթը:
Գիտնականն առաջինն է ուսումնասիրել նաև Հյուսիսային Հայաստանի (Լալվար-Ստեփանավանի տեղամաս) կայնոզոյան հասակի խոշոր գրանիտային ինտրուզիաների (Լալվար, Ուռուտ, Կողես, Յաղդան և այլն) երկրաբանական առանձնահատկությունները, ծագումնաբանությունը և պետրոլոգիան:
Մեծ է գիտնականի ավանդը Հայաստանի ոչ մետաղական օգտակար հանածոների ուսումնասիրության գործում: Մասնավորապես Հ. Ստեփանյանը մանրամասն հետազոտել է Արթիկի, Անիի և Երևանի շրջակայքի հրաբխային տուֆերի հանքավայրերը, Հյուսիսային Հայաստանի Շահնազարի գունավոր տուֆերը, ինչպես նաև Ծաթերի և Բերդավանի ֆելզիտային տուֆերը: Ուսումնասիրել է նաև ալյումինի հումքի համար պիտանի բոքսիտանման ապարների հանքերևակումները Նոյեմբերյանի, Սպիտակի, Դիլիջանի, Աղվերանի և այլ շրջաններում: Ա.Ն. Ամրոյանի հետ համատեղ դեռևս 1940-ական թվականների վերջերին ուսումնասիրել է նաև մերձերևանյան տարածքի հնարավոր նավթաբերության հարցերը:
Հ. Ստեփանյանը զգալի ավանդ ունի նաև երկրաբանության հանրամատչելիության և հանրահռչակության մեջ: Ուշագրավ է դեռևս 1946թ.-ին նրա հեղինակությամբ հրատարակված «Հայկական ՍՍՌ ռելիեֆի առաջացման հիմնական էտապները» գրքույկը՝ գրված պարզ հանրամատչելի լեզվով: Կարևոր է նշել, որ դուրս գալով այդ ժամանակ ընդունված ֆիքսիստական տեսության գիտական կարծրատիպերի սահմաններից՝ հեղինակը, դրսևորելով աննախադեպ լայնախոհություն հայ երկրաբանության պատմության մեջ, այս գրքում որպես ռելիեֆածին հիմնական գործոն բազմիցս ընդգծում է հորիզոնական կամ տանգենցիալ շարժումների գերակայությունը՝ համահունչ ներկայիս մոբիլիստական ընդունված տեսակետին, որն իր զարգացումը ստացավ միայն 1960-ական թվականների երկրորդ կեսերին: Այդ հետաքրքիր աշխատանքը ցայսօր չի կորցրել իր արդիականությունը և ճանաչողական արժեքը:
Ընդհանուր առմամբ իր կարճատև, բայց բեղմնավոր 20-ամյա գիտական գործունեության ընթացքում անվանի երկրաբանը հեղինակել և համահեղինակել է 11 գիտական աշխատություն՝ այդ թվում 3 մենագրություն, և 20 ձեռագիր հաշվետվություն: Հ. Ստեփանյանը մեծ հեղինակություն էր վայելում և մտերմիկ ընկերական հարաբերություններ ուներ ժամանակի երկրաբանության այնպիսի ռահվիրանների հետ, ինչպիսիք էին Հ.Տ. Կարապետյանը, Ֆ. Յու. Լևինսոն-Լեսինգը, Ա.Ն. Զավարիցկին, Կ.Ն. Պաֆֆենհոլցը, Վ.Վ. Գրուշեվոյը և այլն:
ԱպրիլիսկզբինլրանումէերկրաբանահանքաբանականգիտություններիթեկնածուՍվետլանաՍերգեյիՄկրտչյանի 85 ամյակը (10.04.1937թ. Երևան – 1999թ. ԱՄՆ):
ԾնվելէանվանիերկրաբանՀՍՍՀԳԱ–իակադեմիկոսՍ.Ս. Մկրտչյանիընտանիքում: 1954թ. ավարտելէԵրևանիԱ.Ս. Պուշկինիանվանմիջնակարգդպրոցը, իսկ 1959թ.՝ԵՊՀԵրկրաբանականֆակուլտետը: 1959թ. մինչևիրկյանքիվերջինտարիներըաշխատելէՀՀԳԱԱԵրկրաբանականգիտություններիինստիտուտում՝սկզբումորպեսլաբորանտ, ճարտարագետ–երկրաբան, կրտսերգիտաշխատող, իսկ 1969թ.-ից՝որպեսավագգիտաշխատող: 1965թ. ԵՊՀ–իԵրկրաբանականֆակուլտետիգիտականխորհրդումպաշտպանելէթեկնածուականատենախոսություն «Շամլուղիհանքավայրերիքիմիականտարրերիէնդոգեներկրաքիմիականպսակները» թեմայովևստացելերկրաբանահանքաբանականգիտություններիթեկնածուիաստիճան:
ԳիտականհետաքրքրություններըառնչվումենՀայաստանիտարածքիմետաղայինօգտակարհանածոներիհանքավայրերի (ՍյունիքիմարզիՇահումյանիոսկի–բազմամետաղային, ԼոռումարզիՊրիվոլնիիկապար–ցինկայինևայլն)՝հիմնականումկապար–ցինկայինևկոլչեդան–բազմամետաղայիներկրաքիմիականուսումնասիրությանը: Զբաղվել է նաև փորձարարականմիներալոգիայով՝ մասնավորապես սֆալերիտ և գալենիտ միներալների արհեստական վերաբյուրեղացման հարցերով:
Հեղինակ և համահեղինակ է 35 գիտական հոդվածի, 5 թեզիսի և 6 ձեռագիր հաշվետվության:
Ծնվել է 6.04.1932թ. Լվով քաղաքում: 1953թ. ընդունվել և 1957թ. ավարտել է Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտի երկրաբանահետախուզական ֆակուլտետի երեկոյան բաժանմունքը: 1958թ. մինչև իր կյանքի վերջին օրերը աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի ռեգիոնալ երկրաբանության և լիթոլոգիայի բաժնի միկրոֆաունայի լաբորատորիայում՝ որպես լաբորանտ և ավագ ճարտարագետ, իսկ 1985թ.-ից՝ նավթի և գազի բաժնում որպես կրտսեր գիտաշխատող: Հեղինակ և համահեղինակ է 3 գիտական հոդվածի և 4 ձեռագիր հաշվետվության: Աշխատությունները վերաբերում են Հայաստանի տարածքի հարավ-արևմտյան մասի պալեոգենի և ստորին նեոգենի հասակի մանր ֆորամինիֆերների ուսումնասիրությանը: 1980-ական թթ. ակադեմիկոս Ա.Հ. Գաբրիելյանի և երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Ս.Մ. Գրիգորյանի ղեկավարությամբ մասնակցել է Հայաստանի տարածքի էոցենի և օլիգոցենի սահմանագծում երկրաբանական զարգացումների միջազգային գիտական թեմայի աշխատանքներին:
1953թ. ընդունվելէԼենինականիՄռավյանիանվանթիվ 25 դպրոցը, որն ավարտելէ 1964թ.: ՆույնթվականինընդունվելէԵՊՀերկրաբանականֆակուլտետը, որնավարտելէ 1970թ.՝ անմիջապեսաշխատանքիանցնելովՀԽՍՀԳԱերկրաբանականգիտություններիինստիտուտումորպեսավագճարտարագետ: 1974թ. ընդունվելէԽՍՀՄԳԱհազվագյուտտարրերիմիներոլոգիայիևերկրաքիմիայիգիտահետազոտականինստիտուտիասպիրանտուրա (Մոսկվա), իսկ 1992թ. ՀՀԳԱԱԵրկրաբանականգիտություններիինստիտուտումպաշտպանելէթեկնածուականատենախոսություն «Որոշստրատիմորֆհանքավայրերիառաջնայիներկրաքիմիականպսակները» թեմայովևստացելերկրաբանահանքաբանականգիտություններիթեկնածուիգիտականաստիճան: 1974-1977թթ. աշխատելէԽՍՀՄԳԱհազվագյուտտարրերիմիներոլոգիայիևերկրաքիմիայիգիտահետազոտականինստիտուտում (Մոսկվա) որպեսկրտսերգիտականաշխատող, իսկ 1986-1992թթ.՝ՀԽՍՀընդերքիվարչությունում՝որպեսառաջինկարգի երկրաբան: 1992թ.-ից մինչև իր կյանքի վերջի տարին աշխատել է ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ում որպես ավագ գիտ. աշխատող:
Գիտական հետաքրքրությունները առնչվում են նախկին ԽՍՀՄ տարածքի որոշ շրջանների (հարավային և կենտրոնական Ղազախստան, արևմտյան Մերձբայկալի շրջան), ինչպես նաև Հայաստանի տարածքի մետաղային հանքավայրերի տարաբնույթ երկրաքիմիական հետազոտություններին: Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածի:
Եղել է սպորտի վարպետ, 1970-ական թթ. սկզբին՝ Հայաստանի ջրագնդակի հավաքականի թիմի դարպասապահ:
Հունվարի 24-ին լրանում է Իգոր Լևոնի ՆԵՐՍԵՍՈՎԻ ծննդյան 100-ամյակ (1919-1995) – երկրաֆիզիկոս, ՀԽՍՀ ԳԱԱ թղթակից անդամ:
Փետրվարի 7-ին լրանում է Աշոտ Տիգրանի ԱՍԼԱՆՅԱՆԻ ծննդյան 100-ամյակ (1919-1989) – բազմավաստակ գիտնական, պետական գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Նա մեծ ավանդ ունի երկրաբանական գիտության և արտադրության, գիտատեխնիկական և բարձրագույն դպրոցի կայացման ու ամրապնդման գործում։ Ա. Ասլանյանը գիտական լայն հետաքրքրությունների տեր գիտնական էր՝ նրա հետազոտությունները ընդգրկում են շերտագրության և հնէաբանության, տարածքային երկրաբանության և տեկտոնիկայի, երկրաֆիզիկայի և մոլորակագիտության, մագմատիզմի և նորագույն հրաբխականության, ինժեներային երկրաբանության, մետաղածնության և հանքաբանության հարցերը։ Ակադեմիկոս Ասլանյանը պարգևատրվել է Գերմանիայի երկրաբանական ընկերության՝ Աբրահամ Վերների մեդալով, ՍՍՀՄ աշխարհագրական ընկերության ՝ Սեմյոնով – Տյան-Շանսկու անվան մեդալով։ Ա. Ասլանյանի մարտական և աշխատանքային ձեռքբերումները արժանացել են Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, Աշխատանքային Կարմիր դրոշի 3 շքանշանով, Ժողովուրդների բարեկամության և բազմաթիվ այլ մեդալներով պարգևատրման։
Փետրվարի 16 լրանում է Լևոն Ներսեսի Զոհրաբյանի 100-ամյակ (16.02.1919 Օձուն – 28.08.1990 Երևան) – ականավոր հայ աշխարհագրագետ, երկրաձևաբանության մասնագետ (գեոմորֆոլոգ), աշխարհագրական գիտ. թեկնածու (1962), դոցենտ (1954), ԳԱ Երկրաբանական գիտ. ինստիտուտի երկրաձևաբանական բաժնի վարիչ և նույն ինստիտուտի Դիլիջանի ջրաերկրաբանական արշավախմբի գիտ. ղեկավար (1978-1988) Մեծ ավանդ ունի Հայկական լեռնաշխարհի, լեռնագրական կառուցվածքի, երկրաբանաձևության ասպարեզում: Հեղինակ է մոտ 50 գիտական հոդվածների, մի քանի մենագրության, այդ թվում՝ ռուսերենով հրապարակված «Орография Армянского нагорья Ереван, 1979» հիմնարար աշխատությունը, որն առ այսօր սեղանի գիրք է հանդիսանում աշխարհագրագետների, երկրաբանների, պատմաբանների համար: Աշխարհագրական գիտություններին մատուցած զգալի ավանդի համար պարգևատրել է ԽՍՍՀ աշխարհագրական ընկերության Սեյմոնով – Տյան-Շանսկու մեդալով: Փետրվարի 20-ին լրանում է Թադևոս Շահբազի Թադևոսյանի (1909 գյուղ Արա – 1991 Երևան, թաղված է Արագյուղում) 110-ամյակը – հայտնի երկրաբան-քարագետ երկրաբանահանքաբանական գիտ. թեկնածու (1948), դոցենտ (1951): Թ.Թադևոսյանը ավելի քան 45 տարի անընդմեջ (1945-1991թթ.) դասավանդել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետում պետրոգրաֆիա և այլ հարակից առարկաներ՝ կրթելով երկրաբանների մի քանի սերունդ: Հեղինակ և համահեղինակ է Հայաստանի տարածքի ինտրուզիվ ու էֆուզիվ ապարների պետրոգրաֆիաին նվիրված ավելի քան 40 հոդվածի, պետրոգորֆիայի բուհական դասագրքերի, ինչպես նաև գիտահանրամատչելի հոդվածների ու գրքույկների:
Մարտի 2-ին լրանում է Գրիգոր Արկադիի Գաբրիելյանցի 85-ամյակը- նավթային երկրաբանության ականավոր մասնագետ, պետական գործիչ, բարերար, երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր (1973), պրոֆ (1979), ԽՍՀՄ պետ. Մրցանակի դափնեկիր (1989), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա. Գաբրիելյանցը 1989-1991թթ. աշխատել է որպես ԽՍՀՄ երկրաբանության նախարար: Հեղինակ և համահեղինակ է 9 գիտական մենագրության և ավելի քան 250 գիտական հոդվածների:
Աշխատանքները վերաբերում են ԽՍՀՄ տարածքի, այդ թվում նաև Հայաստանի նավթի և գազի հանքավայրերի որոնման ու հետախուզման ինչպես գործնական, այնպես էլ տեսական բազմաբնույթ հարցերի: Ներկայումս Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականն է: Ա. Գաբրիելյանցի սեփական միջոցներով Մոսկվայի Վագանկովյան հայկական գերեզմանոցում տեղակայված է խաչքար (քանդ.՝Ֆրիդ Սողոյան)՝ ի հիշատակ Բաքվի լքված հայկական գերեզմանների: Արցախում Ա. Գաբրիելյանցի միջոցներով ու գլխավորապես նրա հարուստ անձնական միներոլոգիական հավաքածուի նվիրատվության շնորհիվ բացվել է գիտնականի անունը կրող Երկրաբանական թանգարան Շուշի քաղաքում: Ա. Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, ֆինանսական օժանդակությամբ, ինչպես նաև ակադեմիկոս Ռ.Տ. Ջրբաշյանի հետ համատեղ խմբագրությամբ 2011թ. ռուսերեն լեզվով տպագրվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրաբանությունը և հանքային պաշարները» կոլեկտիվ մենագրությունը (Երևան-Ստեփանակերտ, 286 էջ): Նաև այս մենագրության համահեղինակներից է:
Մարտի 13-ին լրանում է Սիմոն Հովհաննեսի Աչիգյոզյանի (Դեդ) 80-ամյակը (1939թ.Գալեց, Ռումինիա – 30.04.1991 Մարտունաշեն, թաղված է Երևանում) – անվանի երկրաբան ու ազատամարտիկ, երկրաբանահանքաբանական գիտ. թեկնածու (1970),: 1960թ.-ից մինչև իր կյանքի վերջը անընդմեջ աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում. հեղինակ և համահեղինակ է Հայաստանի մետաղական օգտակար հանածոների հարցերին նվիրված ավելի քան 70 գիտական հոդվածների: Զբաղվել է նաև ակտիվ հասարակական-քաղաքական ու ազգային գործունեությամբ: 1990թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր, իսկ 1989թ. անդամագրվել է «Արաբո» ջոկատին, մասնակցել Եղեգնաձորի ինքնապաշտպանական մարտերին: 1991թ. ապրիլի 19-ին ստանձնել է «Արաբո» ջոկատի հրամանատարությունը: Հերոսաբար զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Մարտի 23-ին Վիլյամ ՍՄԻԹԻ ծննդյան 250-ամյակն է (Smith, 1769-1839) – անգլիացի ինժիներ և երկրաբան: Առաջինն է ձևակերպել այն դրույթը, որ միևնույն բրածոները պատկանում են լեռնային ապարների միևնույն շերտին: Նրա բացահայտումը նախադրյալներ ստեղծեց շերտագրության և հնէաբանության մեջ էվոլյուցիոն գաղափարների զարգացման համար:
Հուլիսի 6-ին Վալերի Բենիկի ՍԵՅՐԱՆՅԱՆԻ ծննդյան 80-ամյակն է (1939-2017) – միներոլոգ: Հայտնաբերել է Թեղուտի փիրուզի հանքավայրը: Երկրաբանական պատմության հիմնարար հետազոտության հեղինակ՝ «Հայկական լեռնաշխարհի տարածքում միներալային հումքի պատմության ուսումնասիրությունը և կիրառումը (հնագույն ժամանակներից մինչև XX դարի սկիզբը)»:Հուլիսի 22-ին Ջորջ ՉԻԼԻՆԳԱՐԻ ծննդյան 90-ամյակն է (Գևորգ Վարոսի Չիլինգարյան, ծնվել է 1929թ.) – ամերիկացի երկրաբան, աշխարհահռչակ նավթային երկրաբաններից մեկը, հայտնաբերել է նավթի և գազի բազմաթիվ հանքավայրեր (Իրան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թաիլանդ), աշխարհում խոշորագույն մասնագետ կարբոնատային առաջացումների նավթագազաբերության և նստվածքակուտակման ոլորտում, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ ( 1998 թ-ից):Օգոստոսի 26-ին լրանում է Ստեփան Տիգրանի Բադալյանի (Բադալով) 100-ամյակը – հայազգի ականավոր երկրաբան-երկրաքիմիկոս, երկրաբանահանքաբա -նական գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Ուզբեկականի ԽՍՀ երկրաբանական և երկրաֆիզիկական ինստիտուտի երկրաքիմիայի բաժնի վարիչ: Նրա գիտ. ղեկավարության ներքո պաշտպանվել է մոտ 20 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսություն: Սեպտեմբերի 1-ին լրանում է Գրիգոր Հովհաննեսի ՓԻՋՅԱՆԻ ծննդյան 100-ամյակ (1919-1998): 1947 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, 1959 թվականից՝ երկրաքիմիայի բաժնի վարիչ։ 1949 թվականից զբաղվել է Հայաստանի մի շարք՝ Նոյեմբերյանի, Սևանի, Հրազդանի, Կապանի, Մեղրու շրջանների հանքավայրերի հետազոտությամբ, միաժամանակ սովորել է Լենինգրադի Լեռնային ինստիտուտի ասպիրանտուրայում: 1951 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հանքային դաշտի երկրաբանությունը» թեմայով: Նոյեմբերի 7-ին լրանում է Ազատ Թովմասի Վեհունու (Թավրիզ-ԱՄՆ) 100-ամյակը: Հանրահայտ հայ երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտ.թեկնածու (1961), դոցենտ (1966) Հեղինակ և համահեղինակ է Հայաստանի տարածքի շերտագրական հարցերին նվիրված՝ մասնավորապես էոցենի շերտագրությանը, ինչպես նաև օգտակար հանածոների և ռեգիոնալ երկրաբանությանը վերաբերող 50-ից ավել գիտական հոդվածների ու մի քանի մենագրությունների: Կյանքի վերջին տարիներին, ապրելով և ստեղծագործելով ԱՄՆ-ում, հեղինակել է Հայկական լեռնաշխարհի ռեգիոնալ երկրաբանությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրաբանությանը վերաբերող մենագրությունների՝ «Հայկական լեռնաշխարհի երկրաբանությունը և ընդերքի հարստությունը» (Երևան, ԵՊՀ 2001) և «Մեծ Մերձավոր Արևելքի երկրաբանությունը և ընդերքի հարստությունները» (Երևան, Ոսկան Երեվանցի 2008): Նոյեմբերի 7-ին լրանում է Ռաֆայել Ավետիսի Առաքելյանի 100-ամյակը – երկրաբանահանքաբանական գիտ.թեկնածու, հայտնի երկրաբան-շերտագրագետ և տեկտոնիստ: 1947թ.-ից մինչև իր կյանքի վերջ (1978թ.) անընդմեջ աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, զբաղեցրել է տեկտոնիկայի բաժնի վարիչի պաշտոնը: Զգալի ավանդ ունի Հայաստանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության վերին պալեոզոյի շերտագրության ուսումնասիրության ասպարեզում: Առաջին անգամ ապացուցել է տարածաշրջանի միջին և վերին կարբոնի բացակայությունը և առանձնացրել է ավելի քան 20 շերտախումբ: Զբաղվել է նաև տեկտոնիկայում տիեզերական հեռազննման մեթոդի կատարելագործմամբ: Հեղինակ ու համահեղինակ է մոտ 100 գիտական հոդվածների և մի քանի գիտական մենագրության: Նոյեմբերի 19-ին լրանում է Արշավիր (Աշոտ) Գրիգորի Բաբայանի (Բաբաեվ) 100-ամյակը (19.11.1919 Աշխաբադ-14.11.1999թ) – հայազգի խոշոր երկրաբան-նավթաբան, երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր, պրոֆ., Ուզբեկական ԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ (1974), և վաստակավոր նավթագործ. Տաշքենդ): Նա երկար ժամանակ ղեկավարել է Ուզբեկիստանի տարածքի նավթի և գազի պաշարների հայտնաբերման երկրաբանահետախուզական աշխատանքները, իսկ 1967-1969թթ. հանդիսացել է Եգիպտոսում նավթագազաորոնման աշխատանքներ իրականացնող ԽՍՍՀ մասնագիտական-երկրաբանական խմբի ղեկավար: Հանդիսացել է նաև Հայաստանի ականավոր երկրաբան՝ Մառլեն Ակիմի Սաթիանի թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը: