Հարգելի գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք մասնակցելու «ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ» խորագրով գիտապրակտիկ աշխատաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Երկրաբանական Գիտությունների Ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան եկրաբանական թանգարանի և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հանրապետական երկրաբանական ֆոնդի ստեղծման 85-ամյակներին:

Միջոցառման անցկացման ժամկետը՝ 30 նոյեմբեր – 1 դեկտեմբեր, 2022 թվական:

Անցկացման վայրը՝ ՀՀ Գիտությունների Ազգային Աակադեմիա:

Աշխատաժողովի նպատակը՝ գիտակրթամշակութային և կիրառական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման շարունակական գործընթացի հզորացումն ու բարելավումն է, որը միտված է մի գաղափարի շուրջ համախմբել ոլորտի ներկայացուցիչներին:

Աշխատաժողովի մասին առավել մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ կից ներկայացված հղումով

Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտագրման էլեկտրոնային ձևաթուղթը՝ https://forms.gle/Rx76iRAJfj6JsGZK9 հղմամբ:

Աշխատաժողովի մասնակցության հայտերի և զեկույցների թեզիսների ձևավորման ու ներկայացման պահանջներ

 

Հարգանքով՝

Աշխատաժողովի կազմկոմիտե

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *