Հիդրոերկրաբանության և հիդրոերկրաքիմիայի լաբորատորիա/Գիտական ուսումնասիրությունների խնդիրները

Լաբորատորիայի մասինՔարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղություններըՄիջազգային համագործակցություն
Գիտական արդյունքներըՀրատարակումներ

Գիտական արդյունքները

Կազմվել է Սևանի ավազանի էկոլոգաերկրաքիմիական ատլասը` ըստ ավազանում տարածված ջրերի, հողերի, ապարների, բույսերի երկրաքիմիական ուսումնասիրությունների արդյունքների: Դրանցում որոշվել են ավելի քան 40 քիմիական տարրերի պարունակությունները: Բազմամյա աշխատանքների արդյունքում լույս է տեսել “Սևանի ավազանի բնական ջրերի երկրաքիմիան” մենագրությունը Ղափլանյան Պ., Գալստյան Ա. Գրիգորյան Լ., Շահինյան Հ., Էքսուզյան Ծ.):

     1990-ականներից, հաշվի առնելով, որ նախկին ԽՍՀՄ – ում գործող ստանդարտները չեն կարող լիարժեք կերպով կիրառվել հանրապետության տարածքում, սկսվեցին խմելու քաղցրահամ ջրերում քիմիական տարրերի պարունակությունների պետական ստանդարտների գիտական հիմունքների մշակման աշխատանքները: Արդյունքները ներկայացվել են ամփոփիչ հաշվետվությամբ:

     Վերջին տարիներին կատարվել են նաև ՀՀ լեռնաարդյունաբերական շրջաններում շրջակա միջավայրի վրա (հիմնականում հողերի և ջրերի վրա) անտրոպոգեն ազդեցությունների ուսումնասիրման և գնահատման աշխատանքներ:

    2002-2004 թթ. լաբորատորիան կատարել է Երևանին մատակարարվող խմելու ջրերի հիդրոքիմիական կազմի ուսումնասիրմանն ուղղված թեմատիկ աշխատանք: Այնուհետև նմանատիպ աշխատանքներ շարունակվել են և կատարվում են Հայաստանի տարբեր մարզերում՝ նպատակ ունենալով ստեղծել ՀՀ տարածքի խմելու քաղցրահամ ջրերի կազմի և որակի տվյալների հենք, որը կպարունակի անհրաժեշտ տեղեկատվություն և հիմք կծառայի ջրերի որակի կառավարուրմն առավել արդյունավետ դարձնելուն (Շահինյան Հ.):

Ընթացիկ գիտական թեմատիկան և ուղղությունները

     Լաբորատորիայում արդեն 10 տարուց ավելի կատարվում են ՀՀ տարբեր մարզերի խմելու քաղցրահամ ջրերի կազմի մոնիտորինգային  ուսումնասիրություններ, որոնք նպատակ ունեն դասակարգել այդ ջրերը ըստ հիդրոքիմիական դասերի, տալ նրանց խմելու համար պիտանիության աստիճանի գնահատականը, ստեղծել ՀՀ տարածքի խմելու քաղցրահամ ջրերի կազմերի տվյալների հենք, կազմել տարբեր կազմերի ջրերի տարածվածության աստիճանի քարտեզներ: Այս ամենը զգալիորեն կնպաստեն այդ ջրերի որակի կառավարման խնդիրների առավել արդյունավետ, ճշգրիտ և գիտական պատշաճ մակարդակով լուծմանը: 
Կարևորագույ խնդիրներից մեկն է ջրերում տարրերի ու միացությունների պարունակությունների ճիշտ նորմավորումը, ինչին նվիրված են եղել լաբորատորիայում կատարված երկարամյա ուսումնասիրություններ: Ամբողջ աշխարհում գործող ԹՍԿ (թույլատրելի սահմանային կոնցենտրացիաների) նորմավորման պրակտիկան հիմնված է տարրերի պարունակությունների բժշկա-կենսաբանական խիստ լիմիտավորման վրա: Սակայն այս փաստաթուղթը, խստորեն սահմանելով տարրերի պարունակությունների վերին արժեքները, բոլորովին հաշվի չի առնում ոչ պակաս կարևոր մի չափանիշ – նվազագույն անհրաժեշտ կոնցենտրացիաները (ՆԱԿ): Ակնհայտ է, որ մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը ապահովվում է  մի տարածքում, որը գտնվում է ՍԹԲ-ի և ՆԱԲ-ի միջև և վերջինի նորմավորումը նույնքան անհրաժեշտ է: 
    Այս խնդրի գոնե մասամբ լուծումը հնարավորություն կտա ՀՀ տարածքի խմելու ջրերի որակական հատկությունների մասին տվյալների հիման վրա հնարավոր առավել մեծ ճշտությամբ գնահատել ջրերի որակը, որոշել նրանց օգտագործման նպատակահարմարության աստիճանը և կանխատեսել անտրոպոգեն գործունեության արդյունքում կազմի սպասվող փոփոխությունները:
    2011-2013թթ. լաբորատորիան կատարել է ՀՀ ԳՊԿ կողմից ֆինանսավորված ՛՛ՀՀ Լոռու, Կոտայքի և Արմավիրի մարզերի խմելու քաղցրահամ ջրերի էկոլոգահիդրոերկրաքիմիական հետազոտում, տվյալների հենքի ստեղծում՛՛ թեման, 2015-2017թթ. մասնակցել է հայ-ռուսական «Գեոթերմալ ակտիվության արտահայտումը Փոքր Կովկասի ստորգետնյա ֆլյուիդների կազմում» թեմայի կատարման աշխատանքներին: