Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական ուսումնասիրությունների խնդիրները | Հրատարակումներ |
Միջազգային գիտական համագործակցություն
Լաբորատորիան ակտիվ մասնակցություն ունի միջազգային գիտական համագործակցության ծրագրերին ստորև նշված կազմակերպությունների հետ`
– Հարավային Ֆլորիդայի համալսարան, երկրաբանական ֆակուլտետ, (ԱՄՆ);
– Լիդսի համալսարան, Շրջակա միջավայրի և Երկրի մասին գիտությունների դպրոց; Դարհեմի համալսարան, Երկրի մասին գիտությունների ֆակուլտետ (Անգլիա);
– Մաննհեյմի Կուրտ Էնգելհոռնի արխեոմետրիայի կենտրոն; Կիելի Քրիստիան – Ալբրեխտի համալսարան, Գիտություններ Երկրի մասին ինստիտուտ; Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլյանի համալսարան, Շրջակա միջավայրի և Երկրի մասին գիտությունների ֆակուլտետ (Գերմանիա);
– ՈՒտրեխի համալսարան, Գիտություններ երկրի մասին ֆակուլտետ (Նիդերլանդներ);
– Իրանի երկրաբանական ծառայություն;
– Թայվանի ազգային համալսարան, Գիտություններ երկրի մասին ֆակուլտետ;
Հետազոտությունների արդյունքները հրատարակված են Միջազգային և Հանրապետական գիտական ամսագրերում, ինչպես նաև ներկայացված են բազմաթիվ Միջազգային գիտաժողովներում:
Մասնակցություն միջազգային դրամաշնորհներում, տեղական թեմաներում և պայմանագրերում
2008-2012 – Սյունիքի հրաբխային բարձրավանդակի հրաբխականության պետրոլոգիայի և երկրաքիմիայի ուսումնասիրություն Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի հետ համատեղ:
2009 – Հայաստանի գեոթերմալ էներգիայի պոտենցիալ աղբյուրները:
2009-2011 – Հայկական ատոմակայանի տարածքի հրաբխային վտանգի գնահատում:
2010 – Հարավային Սիրիայի պլեյստոցեն-հոլոցենի հասակի հրաբխականությունը, պետրոլոգիան և երկրաքիմիան: Համատեղ Սիրիայի հեռահար զոնդավորման գլխավոր կազմակերպության հետ (GORS):
2011-2012 – Հյուսիսային Հայաստանի հրաբխականության պետրոլոգիայի և երկրաքիմիայի ուսումնասիրություն Մեծ Բրիտանիայի Դարհեմի համալսարանի հետ համատեղ:
2013-2015 – ՀՀ ԳԿՆ ԳՊԿ № 13-1E177 թեմա. «Արարատյան գոգավորության տարածաշրջանի հրաբխայնության կոնցեպտուալ մոդելի մշակում»:
2013-2016 – PEER-Science №2-323 գրանտ (ԱՄՆ) Արարատյան դաշտավայրի տարածաշրջանի հրաբխային վտանգի գնահատում:
2015-2017 – ՀՀ ԳԿՆ ԳՊԿ հայ-ռուսական № 15RF-076 թեմա. «Երկրաջերմային ակտիվության արտահայտումը Փոքր Կովկասի ստորերկրյա ֆլյուիդների կազմում»:
2015-2017 – ՀՀ ԳԿՆ ԳՊԿ № 15T-1E216 թեմա. «Կապանի բլոկի (Հարավային Հայաստան) չորրորդական հրաբխականության առաջացման հրաբխա-տեկտոնական պայմանները և մագմագոյացման առանձնահատկությունները»:
2015-2017 – ՀՀ ԳԿՆ ԳՊԿ հայ-ռուսական № 15RF-031 թեմա. «Հյուսիս արևմտյան Հայաստանի չորրորդական երկրադինամիկան»:
2015-2017 – ՀՀ ԳԿՆ ԳՊԿ № 15T-1E117 թեմա. «Հնեահրաբխագիտական և հնեասեյսմաբանական հետազոտություններ Հայաստանում 14C, Ar-Ar և 3He իզոտոպային հասակագրումների կիրառումով»: