Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական ուսումնասիրությունների խնդիրները | Հրատարակումներ |
Գիտական ուսումնասիրությունների խնդիրները
Վերջին 25 տարիների ընթացքում հրաբխագիտության բնագավառի հետազոտությունները կենտրոնացվել են վերինպլիոցեն-չորրորդական հասակի հրաբխականությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ: Հիմք ընդունելով հրաբխային կենտրոնների և գոյացումների առաջացման պայմանները, տեղաբաշխումը, հրաբուխների կառուցվածքային տիպերը, կազմը, հրաբխային ֆացիաները և ֆորմացիաները՝ Հայաստանի տարածքի համար առանձնացվել են 6 հրաբխային շրջաններ.Կեչուտի,Արագածի,Գեղամի, Վարդենիսի,Սյունիքի, Կապանի:
1.Քարտեզագրման լրացուցիչ աշխատանքների արդյունքում ճշգրտվել և GIS ֆորմատով կազմվել են`
1.1.Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների վերին պլիոցեն-չորրորդական հասակի հրաբխային գոյացումների 1:1 000 000 մասշտաբի քարտեզը (հեղ. Ռ.Ջրբաշյան, Ս.Կարապետյան, Յու.Ղուկասյան):
1.2. Արագածի հրաբխային զանգվածի և հարակից տարածքի 1:100 000 մասշտաբի քարտեզը (հեղ. Խ. Մելիքսեթյան, Ռ. Ջրբաշյան, Յու.Ղուկասյան, Գ. Նավասարդյան):
1.3. Գեղամա լեռնաշղթայի 1:100 000 մասշտաբի քարտեզը (հեղ. Ս.Կարապետյան, Գ.Նավասարդյան):
1.4. Սյունիքի լեռնաշղթայի 1:100 000 մասշտաբի քարտեզը (հեղ. Ս.Կարապետյան, Ռ.Ջրբաշյան, Գ.Նավասարդյան,):
2. Բացահայտվել է, որ ուշ կոլիզիոն երկրադինամիկական իրադրություններին զուգորդող վերին պլիոցեն-չորրորդական հասակի հրաբխականությունն արտահայտված է` ա.) Ճեղքային, թույլ դիֆերենցացված բազալտներով, որոնք ձևավորում են մոտ 100կմ երկարության լավային հոսքեր և ծածկոցներ:
բ.) Կենտրոնական տիպի խոշոր, բարդ կառուցվածք ունեցող` Արագած, Արայիլեռ, Իշխանասար, Ծղուկ հրաբխային զանգվածներով
գ.) Ինքնատիպ դացիտ-անդեզիտային կազմի տուֆա-իգնիմբրիտային մոտ 5000 ք.կմ. մակերես զբաղեցնող ծածկոցներով, որոնք ստորաբաժանված են մի քանի տիպերի
դ.) Տարբեր հրաբխային շրջաններում տեղաբաշխված շուրջ 550 մոնոգեն արեալ տիպի ժայթքումներով, պայմանավորված էֆուզիվ-էքսպլոզիվային կոներով և կենտրոններով
Հետազոտվել և ժամանակակից նոր անալիտիկ տվյալների հիման վրա վերծանվել են հրաբխածին բազմաբնույթ գոյացումների պետրոգրաֆիայի, միներալոգիայի, պետրոքիմիայի, պետրոլոգիայի, երկրաքիմիայի, իզոտոպային երկրաքիմիայի, ինչպես նաև Հայաստանի տարբեր հրաբխային շրջանների հրաբխականության զարգացման օրինաչափությունները: Որոշվել են առաջնային 87Sr/86Sr=0.70410-0.70432 և 143Nd/144Nd=0.51281-0.51290 արժեքները, որոնք համապատասխանում են մանթիական աղբյուրի բնութագրերին, ինչպես նաև Արագած հրաբուխի վերջին ակտիվության բացարձակ հասակաի տվյալները (480.0Ma, Իրինդ հրաբուխ): Ընդհանուր առմամբ, հրաբխային պետրոքիմիական շարքերը հյոսիս-հարավ ուղղությամբ բնորոշվում են SiO2-ի ոչհագեցածությամբ, ինչպես նաև ալկալայնության, Ta, Nb, Zr, Hf տարրերի և TiO2, P2O5, – ի պարունակությունների աճման միտումներով: Ապարկազմող միներալային երկրաջերմաչափերի միջոցով գնահատվել են բյուրեղացման 950-11750C արժեքները:
3. Կազմվել է Հայաստանի տարածքի նորագույն հրաբխականության կատալոգը ըստ առանձին հրաբխային շրջանների, որը լրացվում ու թարմացվում է դաշտային աշխատանքների արդյունքներով, ժամանակակից տվյալներով: Կատալոգը վերապատրաստվում է հրատարակման թվային տարբերակով՝ տվյալների հենք ծառայելու համար (հեղ. Ռ.Ջրբաշյան, Ս.Կարապետյան, Խ.Մելիքսեթյան, Յու.Ղուկասյան, Գ.Նավասարդյան)
Հատուկ ուսումնասիրման առարկա են հանդիսանում բազալտ-դոլերիտային կազմի (հեղ. Յու.Ղուկասյան, Խ.Մելիքսեթյան, Գ.Նավասարդյան), ալկալիներով հարուստ հիմքային կազմի (հեղ. Խ.Մելիքսեթյան, Գ.Նավասարդյան, Է. Գրիգորյան), ռիոլիթ-դացիտային կազմի (հեղ. Ռ.Ջրբաշյան, Խ.Մելիքսեթյան, Գ.Նավասարդյան) և տուֆա-իգնիմբրիտային (հեղ. Յու.Ղուկասյան, Խ.Մելիքսեթյան, Հ.Գևորգյան) ինքնատիպ հրաբխածին գոյացումները, ինչպես նաև հրաբխային երևույթների գնահատման և թվային մոդելավորման հարցերը (հեղ. Խ.Մելիքսեթյան, Դ. Մանուչարյան, Գ.Նավասարդյան):
4. Մշակվում են՝ հրաբխային ժայթքումների ակտիվացման վտանգի գնահատման նոր մոտեցումներ, կապված, մասնավորապես, ՀԱԷԿ-ի նոր համալիրի և այլ խոշոր կառույցների շինարարության գործառույթների, ինչպես նաև ՀԱԷԿ-ի շահագործման ընթացքում կուտակված ռադիոակտիվ թափոնների երկրաբանական միջավայրում երկարատև և անվտանգ թաղման ակտուալ խնդիրների հետ: