Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական ուսումնասիրությունների խնդիրները | Հրատարակումներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները
Մելիքսեթյան Խ. Բ. – գ / դ., լաբորատորիայի վարիչ
Պետրոլոգիա, երկրաքիմիա, հրաբխային վտանգի գնահատում, արխեոմետրիա:
Հրատարակումների թիվը` 62:
E-mail: km@geology.am
Ջրբաշյան Ռ. Տ. – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գ/դ, տնօրենի խորհրդատու
Ընդանուր և ռեգիոնալ երկրաբանություն, հրաբխագիտություն, հնահրաբխագիտություն, պետրոլոգիա, երկրադինամիկա:
Հրատարակումների թիվը` 159:
E-mail: jrb_rub@sci.am
Ղուկասյան Յու. Գ. – գ / թ., ա. գ. աշ.
Հրաբխային առաջացումների քարտեզագրում, պետրոգրաֆիա, միներալոգիա, երկրաքիմիա, հրաբխային վտանգի գնահատում:
Հրատարակումների թիվը` 57:
E-mail: yughukasyan@yahoo.com
Նավասարդյան Գ. Խ. – գ / թ., ա․գ. աշ.
Հրաբխային գոյացումների քարտեզագրում, կառուցվածքային հրաբխագիտություն, պետրոգրաֆիա, հրաբխային տվյալների հենքի ստեղծում ԱՏՀ համակարգում:
Հրատարակումների թիվը` 17:
E-mail: gn@geology.am
Գևորգյան Հ. Պ. – կ.գ.աշ. /հայցորդ/
Հրաբխաբեկորային տուֆա-իգնիմբրիտային գոյացումների ուսումնասիրություն, պետրոգրաֆիա:
Հրատարակումների թիվը` 2:
E-mail: rippaarsen@gmail.com
Մանուչարյան Դ. Ա. – կ.գ.աշ. /ասպիրանտ/
Ֆիզիկական հրաբխագիտություն, հրաբխային վտանգավոր երևույթների թվային մոդելավորում:
Հրատարակումների թիվը` 1:
E-mail: dma.mda@gmail.com
Գրիգորյան Է. Ս. – ինժ.-երկր.
Հրաբխագիտություն, տվյալների բազայի ստեղծում, տեֆրախրոնոլոգիա:
E-mail: edmond@geology.am
Գիտական ուղղությունները
Վերջին տարիներին լաբորատորիայում իրականացվում են Հայաստանի և հարակից տարածքների վերին պլիոցեն-չորրորդական հասակի հրաբխային կենտրոնների և հրաբխային գոյացումների` լավաների, տուֆերի, խարամների, օբսիդիանների և հրաբխաբեկորային առաջացումների ծավալուն հետազոտություններ, ինչպես նաև ոսումնասիրվում են հրաբխականության զարգացման օրինաչափությունները, գնահատվում է հրաբխայնության հնարավոր ակտիվացման վտանգը:
Հայաստանի տարածքը և Հայկական բարձրավանդակն ընդհանուր առմամբ երկրաբանական զարգացման ֆաներազոյան պատմության ժամանակահատվածում, որոշ ընդհատումներով, եղել են ակտիվ հրաբխայնության շրջաններ՝ դասվելով հրաբխային դասական շրջանների շարքին: Կազմելով Ալպ-Հիմալայան ծալքավոր գոտու մի հատվածը՝ տարածաշրջանն իր վրա է կրել իրար հաջորդող տարբեր` սուբդուկցիոն, ռիֆտային և կոլիզիոն երկրադինամիկական ռեժիմներին հատուկ հրաբխային երևույթների ազդեցությունը:
Նկատի ունենալով նշված առանձնահատկությունները՝ հրաբխականության հարցերին նվիրված ուսումնասիրություններն իրականացվել են երկու գլխավոր գիտական ուղղություններով`
• Նորագույն հրաբխականություն – վերին պլիոցեն-չորրորդական հասակի հրաբխային գոյացումների հետազոտություններ: Տվյալ հասակի հրաբխականությունը տարածաշրջանում պայմանավորված է Արաբական և Եվրասիական տեկտոնական մայրցամաքային բլոկների կոլիզիոն երկրադինամիկայով: Այս ասպարեզում իրենց զգալի ավանդն են ներդրել Կ.Շիրինյանը, Կ.Կարապետյանը, Ա.Ադամյանը, Ս.Կարապետյանը, Յու. Ղուկասյանը, Է. Խարազյանը, Լ.Նահապետյանը, որոնց աշխատանքների գիտական արդյունքներն ամփոփվել են մի շարք մենագրություններում և հարյուրից ավել հոդվածներում:
• Հնահրաբխականություն – յուրայի, կավճի և պալեոգենի հասակների հրաբխային գոյացումների ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են XX դարի վերջերին լույս տեսած մի շարք աշխատություններում (Է.Մալխասյան, Ա.Մնացականյան, Ռ.Ջրբաշյան, Խ.Մելիքսեթյան) և բազմաթիվ հոդվածներում: